https://arm.sputniknews.ru/20260508/kievy-khakhtel-e-hradadary-ev-hardzakvel-e-rdi-vra-13-odanavakajan-dadarecrel-en-ashkhatanqy-101907616.html
Կիևը խախտել է հրադադարը և հարձակվել է ՌԴ–ի վրա, 13 օդանավակայան դադարեցրել են աշխատանքը
Կիևը խախտել է հրադադարը և հարձակվել է ՌԴ–ի վրա, 13 օդանավակայան դադարեցրել են աշխատանքը
Sputnik Արմենիա
ԱԹՍ-ների ակտիվության ֆոնին Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը և «Ռոսավիացիան» ավիաընկերությունների ու օդանավակայանների հետ շտկում է թռիչքների չվացուցակը: 08.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-08T10:35+0400
2026-05-08T10:35+0400
2026-05-08T11:11+0400
ռուսաստան
հրադադար
անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101905554_0:188:3072:1916_1920x0_80_0_0_37c757450216e56229b2bbbf723d1ce7.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Ուկրաինական զինուժը հարձակվել է Ռուսաստանի մարզերի վրա՝ խախտելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած հրադադարը: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օրվա սկզբից ի վեր ՀՕՊ միջոցներն արդեն խոցել են ավելի քան 260 ուկրաինական անօդաչու թռչող սարք:Լիպեցկի մարզի Ելեց քաղաքում տան վրա ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 9 տարեկան երեխա է վնասվածքներ ստացել։Հակառակորդը նաև փորձել է հարվածներ հասցնել Պերմի երկրամասի արդյունաբերական օբյեկտներին: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր չկան:Ռոստովի մարզի Չալտիր գյուղում ԱԹՍ–ների բեկորների ընկնելու հետևանքով 20 առանձնատուն է վնասվել: Վնասված շենքեր կան նաև Տագանրոգում, Բատայսկում և Դոնի Ռոստովում:Միևնույն ժամանակ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի հարավի 13 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը՝ աերոնավիգացիայի վարչական շենքին ԱԹՍ-ի հարվածի պատճառով: Խոսքը վերաբերում է Աստրախանին, Վլադիկավկազին, Վոլգոգրադին, Գելենջիկին, Գրոզնիին, Կրասնոդարին, Մախաչկալային, Մագասին, Միներալնիե Վոդիին, Նալչիկին, Սոչիին, Ստավրոպոլին և Էլիստային: Անձնակազմը չի տուժել, մասնագետները ստուգում են սարքավորումները:Ռուսաստանի հայտարարած հրադադարի պահից ի վեր Ուկրաինայի ԶՈւ-ն 1365 անգամ խախտել է կրակի դադարեցման ռեժիմը հատուկ ռազմական գործողության գոտում: Ինչպես նշում են ՊՆ-ում, ՌԴ ԶՈւ-ն հայելային արձագանքել է հրադադարի խախտումներին՝ պատասխան հարվածներ հասցնելով Ուկրաինայի ԶՈւ-ի կրակային դիրքերին և թիրախավորելով ԱԹՍ-ների արձակման վայրերը:Հիշեցնենք` մայիսի 8-ից սկսվել է հրադադարը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հաղթանակի օրվա տոնակատարության կապակցությամբ: Այն կտևի մինչև մայիսի 10-ը։ Այդ ընթացքում ռուսական կողմը հարվածներ չի հասցնի Ուկրաինայի զինված ուժերի տեղակայման վայրերին և ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված օբյեկտներին։Մայիսի 7-ին Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է հարվածել Մոսկվայի շքերթին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է, որ տոնակատարությունները խափանելու ցանկացած փորձ արձագանք կստանա, և զինվորականները կպատասխանեն Կիևի կենտրոնին հարվածելով:ՌԴ ՊՆ–ն Կիևի բնակիչներին և դիվանագետներին կրկին զգուշացրել է, որ նախապես լքեն քաղաքը
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101905554_0:0:2732:2048_1920x0_80_0_0_5fd263693b171a6ffc8e09a0d53d71fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հրադադար, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա
ռուսաստան, հրադադար, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա
Կիևը խախտել է հրադադարը և հարձակվել է ՌԴ–ի վրա, 13 օդանավակայան դադարեցրել են աշխատանքը
10:35 08.05.2026 (Թարմացված է: 11:11 08.05.2026) ԱԹՍ-ների ակտիվության ֆոնին Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը և «Ռոսավիացիան» ավիաընկերությունների ու օդանավակայանների հետ շտկում է թռիչքների չվացուցակը:
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Ուկրաինական զինուժը հարձակվել է Ռուսաստանի մարզերի վրա՝ խախտելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած հրադադարը: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օրվա սկզբից ի վեր ՀՕՊ միջոցներն արդեն խոցել են ավելի քան 260 ուկրաինական անօդաչու թռչող սարք:
Լիպեցկի մարզի Ելեց քաղաքում տան վրա ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 9 տարեկան երեխա է վնասվածքներ ստացել։
Հակառակորդը նաև փորձել է հարվածներ հասցնել Պերմի երկրամասի արդյունաբերական օբյեկտներին: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր չկան:
Ռոստովի մարզի Չալտիր գյուղում ԱԹՍ–ների բեկորների ընկնելու հետևանքով 20 առանձնատուն է վնասվել: Վնասված շենքեր կան նաև Տագանրոգում, Բատայսկում և Դոնի Ռոստովում:
Միևնույն ժամանակ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի հարավի 13 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը՝ աերոնավիգացիայի վարչական շենքին ԱԹՍ-ի հարվածի պատճառով: Խոսքը վերաբերում է Աստրախանին, Վլադիկավկազին, Վոլգոգրադին, Գելենջիկին, Գրոզնիին, Կրասնոդարին, Մախաչկալային, Մագասին, Միներալնիե Վոդիին, Նալչիկին, Սոչիին, Ստավրոպոլին և Էլիստային: Անձնակազմը չի տուժել, մասնագետները ստուգում են սարքավորումները:
Ռուսաստանի հայտարարած հրադադարի պահից ի վեր Ուկրաինայի ԶՈւ-ն 1365 անգամ խախտել է կրակի դադարեցման ռեժիմը հատուկ ռազմական գործողության գոտում: Ինչպես նշում են ՊՆ-ում, ՌԴ ԶՈւ-ն հայելային արձագանքել է հրադադարի խախտումներին՝ պատասխան հարվածներ հասցնելով Ուկրաինայի ԶՈւ-ի կրակային դիրքերին և թիրախավորելով ԱԹՍ-ների արձակման վայրերը:
Հիշեցնենք` մայիսի 8-ից սկսվել է հրադադարը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հաղթանակի օրվա տոնակատարության կապակցությամբ: Այն կտևի մինչև մայիսի 10-ը։ Այդ ընթացքում ռուսական կողմը հարվածներ չի հասցնի Ուկրաինայի զինված ուժերի տեղակայման վայրերին և ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված օբյեկտներին։
Մայիսի 7-ին Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է հարվածել Մոսկվայի շքերթին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է, որ տոնակատարությունները խափանելու ցանկացած փորձ արձագանք կստանա, և զինվորականները կպատասխանեն Կիևի կենտրոնին հարվածելով: