https://arm.sputniknews.ru/20260508/ishkhanutjunn-yntrutjunnery-pvordzum-e-veratsel-artaqin-uzheri-mijev-pajqari-arman-tatvojan-101929092.html
Իշխանությունն ընտրությունները փորձում է վերածել արտաքին ուժերի միջև պայքարի. Արման Թաթոյան
Իշխանությունն ընտրությունները փորձում է վերածել արտաքին ուժերի միջև պայքարի. Արման Թաթոյան
Sputnik Արմենիա
Թաթոյանի խոսքով՝ որքան էլ փորձեն համոզել ժողովրդին, թե պետք է ընտրություն կատարել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, միևնույն է՝ պետք է ելնել բացառապես Հայաստանի... 08.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-08T16:29+0400
2026-05-08T16:29+0400
2026-05-08T16:29+0400
հայաստան
արման թաթոյան
աժ (ազգային ժողով)
նիկոլ փաշինյան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
արևմուտք
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99452206_0:0:1200:675_1920x0_80_0_0_2189f930ea2985002b62751308464b42.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Իշխանությունները խորհրդարանական ընտրությունները ցանկանում են վերածել արտաքին ուժերի միջև ընտրության։ Գոշավանքում նախընտրական քարոզարշավի մեկնարկի ժամանակ այս մասին հայտարարեց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։Նրա խոսքով՝ որքան էլ փորձեն համոզել ժողովրդին, թե պետք է ընտրություն կատարել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, միևնույնն է՝ պետք է ելնել բացառապես Հայաստանի շահերից:Թաթոյանն ընդգծեց` Արևմուտքի և ՌԴ-ի միջև ընտրության թեզն առաջ տանող Նիկոլ Փաշինյանն իրականում վայելում է Ադրբեջանի աջակցությունը։ Նա հավելեց` Փաշինյանն արեց հնարավորը, որպեսզի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը վերածի իր քարոզչության գործիքի։«Սակայն Հայաստանն այդ գագաթնաժողովից ոչինչ չստացավ՝ ո՛չ վիզաների ազատականացման, ո՛չ անվտանգության համակարգի, ո՛չ էլ ներդրումների ու առևտրի հարցերում։ Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները պարզապես առաջ չեն մղում ազգային շահերը»,– ասաց Թաթոյանը։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկեց պաշտոնական քարոզարշավը։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99452206_152:0:1052:675_1920x0_80_0_0_4e174d7213f9997ed5873720bcf75d85.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արման թաթոյան, աժ (ազգային ժողով), նիկոլ փաշինյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, արևմուտք, ռուսաստան
հայաստան, արման թաթոյան, աժ (ազգային ժողով), նիկոլ փաշինյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, արևմուտք, ռուսաստան
Իշխանությունն ընտրությունները փորձում է վերածել արտաքին ուժերի միջև պայքարի. Արման Թաթոյան
Թաթոյանի խոսքով՝ որքան էլ փորձեն համոզել ժողովրդին, թե պետք է ընտրություն կատարել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, միևնույն է՝ պետք է ելնել բացառապես Հայաստանի շահերից։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Իշխանությունները խորհրդարանական ընտրությունները ցանկանում են վերածել արտաքին ուժերի միջև ընտրության։ Գոշավանքում նախընտրական քարոզարշավի մեկնարկի ժամանակ այս մասին հայտարարեց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ որքան էլ փորձեն համոզել ժողովրդին, թե պետք է ընտրություն կատարել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, միևնույնն է՝ պետք է ելնել բացառապես Հայաստանի շահերից:
«Նրանց բոլոր թեզերն այն մասին են, թե Հայաստանն այլ ընտրություն չունի. ժողովուրդը պետք է նայի, թե որ արտաքին ուժն է որ կուսակցությանը սատարում, իսկ մենք ասում ենք, որ կարևորը ոչ թե այն է, թե ուրիշներն ինչ են ուզում, այլ այն, թե մենք ինչ ենք ուզում»,– ասաց նա։
Թաթոյանն ընդգծեց` Արևմուտքի և ՌԴ-ի միջև ընտրության թեզն առաջ տանող Նիկոլ Փաշինյանն իրականում վայելում է Ադրբեջանի աջակցությունը։ Նա հավելեց` Փաշինյանն արեց հնարավորը, որպեսզի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը վերածի իր քարոզչության գործիքի։
«Սակայն Հայաստանն այդ գագաթնաժողովից ոչինչ չստացավ՝ ո՛չ վիզաների ազատականացման, ո՛չ անվտանգության համակարգի, ո՛չ էլ ներդրումների ու առևտրի հարցերում։ Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները պարզապես առաջ չեն մղում ազգային շահերը»,– ասաց Թաթոյանը։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկեց պաշտոնական քարոզարշավը։