https://arm.sputniknews.ru/20260508/hk-n-usumnasirum-e-ghumashjani-dimumy-qaghaqapetic-qaghaqacun-trvats-nveri-veraberjal-101938119.html
ՀԿ-ն ուսումնասիրում է Ղումաշյանի դիմումը՝ քաղաքապետից քաղաքացուն տրված նվերի վերաբերյալ
ՀԿ-ն ուսումնասիրում է Ղումաշյանի դիմումը՝ քաղաքապետից քաղաքացուն տրված նվերի վերաբերյալ
Sputnik Արմենիա
Գոհար Ղումաշյանը կոչ է արել «Անկախ դիտորդ» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին և Հակակոռուպցիոն կոմիտեին ուշադրություն դարձնել այս փաստին: 08.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-08T19:01+0400
2026-05-08T19:01+0400
2026-05-08T19:09+0400
գոհար ղումաշյան
հակակոռուպցիոն կոմիտե
տիգրան ավինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101938973_0:0:563:316_1920x0_80_0_0_f45554beeda92003c370def81923929b.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից քաղաքացուն տեսախցիկ նվիրելու վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին կոմիտեից։Մասնավորապես` Ղումաշյանը կոչ է արել «Անկախ դիտորդ» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին և Հակակոռուպցիոն կոմիտեին ուշադրություն դարձնել Տիգրան Ավինյանի կողմից քաղաքացուն տեսախցիկ նվիրելու փաստին՝ մատնանշելով «նախընտրական կաշառքների» հարցում իշխանությունների որդեգրած երկակի ստանդարտները։Այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարոզարշավ ժամանակ Factor TV-ի հարցին ի պատասխան Տիրան Ավինյանը վերահաստատել է, որ երիտասարդ աղջկան ֆոտոխցիկ է նվիրել պարզաբանելով, որ խոսքը մանկատան սանի մասին է, որին այցելել է մեկ ու կես տարի առաջ։ Ըստ քաղաքապետի, համապատասխան ֆինանսավորում էին փոխանցել մանկատանը, որ տեսախցիկը գնվեր, բայց չէր գնվել, այսինքն` գնումը նախընտրական քարոզարշավի հետ կապ չունի։Նշենք, որ Տիգրան Ավինյանի էջից հեռացվել է հրապարակված լուսանկարը։Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել էին խորհրդարանական ընտրությունների նշանակումից հետո բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով։ Ավելի ուշ Ղումաշյանն ու Ստեփանյանը ազատ էին արձակվել վարչական հսկողության ներքո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101938973_0:0:537:403_1920x0_80_0_0_5ae4d9ef048450506d3f96bc8f8e4f23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գոհար ղումաշյան, հակակոռուպցիոն կոմիտե, տիգրան ավինյան
գոհար ղումաշյան, հակակոռուպցիոն կոմիտե, տիգրան ավինյան
ՀԿ-ն ուսումնասիրում է Ղումաշյանի դիմումը՝ քաղաքապետից քաղաքացուն տրված նվերի վերաբերյալ
19:01 08.05.2026 (Թարմացված է: 19:09 08.05.2026) Գոհար Ղումաշյանը կոչ է արել «Անկախ դիտորդ» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին և Հակակոռուպցիոն կոմիտեին ուշադրություն դարձնել այս փաստին:
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից քաղաքացուն տեսախցիկ նվիրելու վերաբերյալ։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին կոմիտեից։
Մասնավորապես` Ղումաշյանը կոչ է արել «Անկախ դիտորդ» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին և Հակակոռուպցիոն կոմիտեին ուշադրություն դարձնել Տիգրան Ավինյանի կողմից քաղաքացուն տեսախցիկ նվիրելու փաստին՝ մատնանշելով «նախընտրական կաշառքների» հարցում իշխանությունների որդեգրած երկակի ստանդարտները։
«Այս պահին մենք ուսումնասիրում ենք դիմումը»,- հայտնել են կոմիտեից։
Այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարոզարշավ ժամանակ Factor TV-ի հարցին ի պատասխան Տիրան Ավինյանը վերահաստատել է, որ երիտասարդ աղջկան ֆոտոխցիկ է նվիրել պարզաբանելով, որ խոսքը մանկատան սանի մասին է, որին այցելել է մեկ ու կես տարի առաջ։ Ըստ քաղաքապետի, համապատասխան ֆինանսավորում էին փոխանցել մանկատանը, որ տեսախցիկը գնվեր, բայց չէր գնվել, այսինքն` գնումը նախընտրական քարոզարշավի հետ կապ չունի։
Նշենք, որ Տիգրան Ավինյանի էջից հեռացվել է հրապարակված լուսանկարը։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել էին խորհրդարանական ընտրությունների նշանակումից հետո բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով։ Ավելի ուշ
Ղումաշյանն ու Ստեփանյանը ազատ էին արձակվել վարչական հսկողության ներքո։