https://arm.sputniknews.ru/20260508/hhk-n-kogni-ynddimadir-mjus-uzherin--verahskvoghutjun-apahvovelu-harcum-abrahamjan-101918587.html
ՀՀԿ-ն կօգնի ընդդիմադիր մյուս ուժերին վերահսկողություն ապահովելու հարցում. Աբրահամյան
ՀՀԿ-ն կօգնի ընդդիմադիր մյուս ուժերին վերահսկողություն ապահովելու հարցում. Աբրահամյան
Sputnik Արմենիա
Խորհրդարանական ուժերը հնարավորություն ունեն ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ ունենալ։ 08.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-08T13:45+0400
2026-05-08T13:45+0400
2026-05-08T13:45+0400
տիգրան աբրահամյան
ազգային ժողովի ընտրություններ
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101918977_0:0:1920:1080_1920x0_80_0_0_402e48f7d39a3ddd122accd34c16bae6.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները պատրաստ են աջակցել ընդդիմադիր մյուս ուժերին՝ ընտրությունների ժամանակ վերահսկողություն ապահովելու հարցում: Այս մասին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահմայանը հայտարարեց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։Նրա խոսքով՝ խորհրդարանական ուժերը հնարավորություն ունեն ընտրական հանձնաժողովներում ներկայացվածության հետ կապված, ըստ այդմ ընտրական պրոցեսների նկատմամբ վերահսկողություն հաստատելու հետ կապված տարբեր գործընկերների հետ այդ թեմայով խոսել են։ Թե այլ ինչ ուժերի են աջակցում կամ օգնում, Աբրահամյանը հստակ պատասխան չտվեց։Նա հիշեցրեց, որ ապրիլի կայացած համագումարում ՀՀԿ-ն ընդունել էր հայտարարություն, որտեղ հստակ ձևակերպել էր իր անելիքներն ու պատկերացնումները ինչպես ընտրական պրոցեսների, այնպես էլ հավաքական ընդդիմությանն իր սատարումը հայտնելու մասին։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու իր որոշման մասին։ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ ԿԸՀ–ն առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից, որոնցից 2-ը դաշինք են, 17-ը՝ կուսակցություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101918977_222:0:1662:1080_1920x0_80_0_0_56cc6d5755cd67abbaa80844d422969a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան աբրահամյան, ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն, видео
տիգրան աբրահամյան, ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն, видео
ՀՀԿ-ն կօգնի ընդդիմադիր մյուս ուժերին վերահսկողություն ապահովելու հարցում. Աբրահամյան
Խորհրդարանական ուժերը հնարավորություն ունեն ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ ունենալ։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները պատրաստ են աջակցել ընդդիմադիր մյուս ուժերին՝ ընտրությունների ժամանակ վերահսկողություն ապահովելու հարցում: Այս մասին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահմայանը հայտարարեց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։
«ՀՀԿ-ն իր ողջ պոտենցիալը ներդնելու է՝ ապահովելու համար հավաքական ընդդիմության հաղթանակն ընտրական գործընթացում։ Պատրաստ ենք համագործակցել բոլոր իրական ընդդիմադիր ուժերի հետ, խոսքը միայն «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասին չէ։ Ով՝ որտեղ, որ բնակավայրում, որ մարզում կհասկանա, որ Հանրապետականը կարող է իր խոսքով կամ ներկայությամբ որևէ կերպ աջակցել, պատրաստ ենք օգնել»,- ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ խորհրդարանական ուժերը հնարավորություն ունեն ընտրական հանձնաժողովներում ներկայացվածության հետ կապված, ըստ այդմ ընտրական պրոցեսների նկատմամբ վերահսկողություն հաստատելու հետ կապված տարբեր գործընկերների հետ այդ թեմայով խոսել են։
«Մենք կանենք այնպես, որ ոչ միայն ամբողջ Հայաստանի տարածքում այդ վերահսկողությունը հանձնաժողովների անդամների միջոցով ապահովենք, այլև միմյանց փոխլրացնելով՝ փորձենք ընտրական պրոցեսի այդ կարևոր փուլում վերահսկողական ֆունկցիան իրականացնել»,- ասաց Աբրահամյանը։
Թե այլ ինչ ուժերի են աջակցում կամ օգնում, Աբրահամյանը հստակ պատասխան չտվեց։
Նա հիշեցրեց, որ ապրիլի կայացած համագումարում ՀՀԿ-ն ընդունել էր հայտարարություն, որտեղ հստակ ձևակերպել էր իր անելիքներն ու պատկերացնումները ինչպես ընտրական պրոցեսների, այնպես էլ հավաքական ընդդիմությանն իր սատարումը հայտնելու մասին։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու իր որոշման մասին։
ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ ԿԸՀ–ն
առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից, որոնցից 2-ը դաշինք են, 17-ը՝ կուսակցություն։