00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:01
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ-ի պատմության մեջ ընտրությունները երբևէ չեն եղել ինքնության և եկեղեցու համար․ Քոչարյան

© SputnikՌոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2026
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահն առաջարկում է հավասարակշռված հարաբերություններ ունենալ տարբեր կենտրոնների հետ՝ երբևէ չփորձելով խաղալ նրանց միջև եղած հակասությունների վրա. փոքր երկրների համար չափազանց մեծ ռիսկ է։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ համապետական ընտրությունները պայքար են ինքնության, եկեղեցու և ազգային արժեքների համար։ Այսօր Էջմիածնում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի մեկնարկի ժամանակ հայտարարեց քաղաքական ուժի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ես հետևել եմ բոլոր ընտրություններին, մի մասին մասնակցել եմ․․․ Չի եղել նման բան Հայաստանի պատմության մեջ։ Չեմ հիշում նաև, որ ընտրությունների հիմնական խոսույթը լիներ պատերազմ, թե խաղաղություն»,- հայտարարեց Քոչարյանը։
Շեշտում է՝ պատերազմն անխուսափելի է, եթե ագրեսորը վստահ է, որ հաղթելու է։ Քոչարյանի խոսքով՝ գործող իշխանությունները մեծ արկածախնդրության են դիմում՝ խաղալով ազդեցության տարբեր կենտրոնների հետ։
«Վերջին եվրոպական համայնքի ժողովը Հայաստանում, Զելենսկուն հրավիրելն այդ ժողով, սադրիչ հայտարարությունները, որ եղան այստեղ... Մեզ նորից փորձում են ներքաշել մի նոր արկածախնդրության մեջ։ Ինչի՞ համար են սա անում․ Մակրոնին դուր գալու համա՞ր, թե՞ կան խորքային պատճառներ։ Առաջին․ չունեն ասելիք, ձախողել են բոլոր խոստումները և հիմա գտել են այդ պատերազմի սպառնալիքը, որով պիտի համոզեն մեր ժողովրդին՝ վերընտրվելու համար։ Երկրորդը՝ ներքաշում են մի նոր ավանտյուրայի մեջ, որ եվրոպացիք աչքերը փակեն այն ամենի վրա, ինչ այսօր կատարվում է Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանի անձնական շահերն աղերս չունեն ՀՀ շահերի հետ»,- հայտարարեց դաշինքի առաջնորդը։
Ըստ նրա՝ պետք է հավասարակշռված հարաբերություններ ունենալ տարբեր կենտրոնների հետ՝ երբևէ չփորձելով խաղալ նրանց միջև եղած հակասությունների վրա. փոքր երկրների համար չափազանց մեծ ռիսկ է։
© SputnikՌոբերտ Քոչարյան
Роберт Кочарян выступает на предвыборном митинге блока Айастан (16 марта 2026). Эчмиадзин - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2026
Ռոբերտ Քոչարյան
Նա ընդգծեց՝ այսօր Հայաստանն ունի ԵԱՏՄ հսկայական շուկան, ու մենք կարող ենք արտադրել և սպառում ունենալ հենց այդ շուկայում։ Մինչդեռ ի՞նչ է այսօր իշխանությունն անում․ վտանգի տակ է դնում հենց այդ հնարավորությունը, ԵԱՏՄ անդամակցությունը՝ հաշվի չառնելով հանգամանքը, որ ՀՀ բնակչության մոտ 80 տոկոսի բարեկեցությունը կախված է հենց այդ շուկաներից ու տնտեսական հարաբերություններից։
Քարոզարշավի մեկնարկի քաղաքական ելույթների հետո դաշինքի անդամներն ու համակիրները երթով շարժվեցին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Լրահոս
0