00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գուրգեն Արսենյանը լսել ու Երևանին է փոխանցել ՌԴ ԱԳՆ–ի հնչեցրած հարցերը

© Photo : Social media of Gurgen ArsenyanԳուրգեն Արսենյան
Գուրգեն Արսենյան - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2026
Բաժանորդագրվել
Ըստ Արսենյանի` հայ-ռուսական հարաբերություններն այս պահին այն մակարդակի վրա են, որում եղել են վերջին ժամանակահատվածում։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը լսել է ՌԴ ԱԳՆ–ի կողմից հնչեցված հարցերը, թեզերը ու փոխանցել դրանք Երևանին։ Այս մասին նա ասել է NEWS.am–ի հետ զրույցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ–ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։ Նրան ասվել է, որ անընդունելի է ԵՄ հովանու ներքո անցկացվող միջոցառումների շրջանակում Վլադիմիր Զելենսկուն հարթակ տրամադրելը՝ Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար:
Ըստ Արսենյանի` հայ-ռուսական հարաբերություններն այս ֆոնին չեն տուժել։
«Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են այն նույն մակարդակի վրա, որում գտնվում էին վերջին ժամանակահատվածում»,– ասել է նա։
Արսենյանն այս համատեքստում անդրադարձել է ապրիլի 1–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարած այցին ու հիշեցրել, որ վարչապետն այն ավանել է հաջող և արդյունավետ։ Ինչ վերաբերում է այցից հետո ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի հնչեցրած հայտարարությանը, մասնավորապես` տնտեսական հնարավոր հետևանքների մասին, դեսպանն ասել է, որ նման հայտարարություններ լինում են, քանի որ կարծիքները տարբեր են Հայաստանի կողմից որդեգրած՝ Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերություններ ունենալու վերաբերյալ։
Անդրադառնալով այն տվյալներին, որ այս տարվա սկզբից հայ-ռուսական առևտրի ծավալները պակասել են, դեսպանը նշեց, որ էական անկում չի գրանցվել։
«Տեղի է ունենում որոշակի ապրանքային խմբերի առևտրի ավելացում, որոշակի ապրանքային խմբերի առևտրի նվազում, և դա պայմանավորված է օրենսդրական որոշակի փոփոխություններով, որոնք ընդունվել են Հայաստանում և Ռուսաստանում։ Սակայն էական անկում չկա, մենք ունենք մեր տնտեսության կողմից արվող որոշակի փոփոխություններ, որոշ կարողություններ են ուժի մեջ մտնում, որոշակի կարողություններ դուրս են գալիս ակտիվ տնտեսական գործունեության դաշտից»,–ասել է նա։

Հիշեցնենք, որ Երևանում օրեր առաջ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը։ Բացման ժամանակ Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե «ուկրաինական դրոնները կարող են անցնել շքերթի վրայով»՝ մեկնաբանելով այն լուրը, որ 2026 թվականին Մոսկվայում շքերթը նախատեսվում է առանց ծանր ռազմական տեխնիկայի:
Լրահոս
0