00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գերմանիայի Զինցիգ քաղաքի Volksbank-ի մասնաճյուղում կողոպտիչները պատանդներ են վերցրել

© AP Photo / Michael ProbstԳերմանիայի ոստիկանությունը
Գերմանիայի ոստիկանությունը - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2026
Գերմանիայի ոստիկանությունը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սա վերջին կես տարվա ընթացքում բանկերի առնվազն վեցերորդ խոշոր կողոպուտն է Գերմանիայում:
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Զինված կողոպտիչներն այսօր առավոտյան պատանդներ են վերցրել Գերմանիայի Զինցիգ քաղաքի (Ռայնլանդ-Պֆալց երկրամաս) Volksbank բանկի մասնաճյուղում:
Ինչպես հայտնում են տեղի իրավապահները, հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 9-ին: Ըստ նախնական տվյալների՝ պատանդի կարգավիճակում են հայտնվել մի քանի հոգի, այդ թվում՝ բանկին մոտեցած ինկասացիոն զրահամեքենայի վարորդը: Բանկում գտնվող պատանդների և կողոպտիչների հստակ թիվը չի հաղորդվում:
Դեպքի վայրում աշխատում են հատուկ ստորաբաժանումներ և ոստիկանական ուղղաթիռներ: Ուժայինները բանակցություններ են վարում և պատրաստվում հնարավոր գրոհի:
Զինցիգի կենտրոնը շրջափակված է: Ոստիկանությունը հայտարարել է, որ շրջափակումից դուրս գտնվող բնակիչների համար վտանգ չկա:
Սա վերջին կես տարվա ընթացքում բանկերի առնվազն վեցերորդ խոշոր կողոպուտն է Գերմանիայում:
Լրահոս
0