https://arm.sputniknews.ru/20260508/amnn-krak-e-bacel-iranakan-navi-vra-10-navasti-viravvorvel-e-5i-gtnvelu-vajrn-anhajt-e-101934218.html
ԱՄՆ–ն կրակ է բացել իրանական նավի վրա. 10 նավաստի վիրավորվել է, 5–ի գտնվելու վայրն անհայտ է
ԱՄՆ–ն կրակ է բացել իրանական նավի վրա. 10 նավաստի վիրավորվել է, 5–ի գտնվելու վայրն անհայտ է
Sputnik Արմենիա
Գործակալության տվյալներով՝ նավի վրա եղել է 15 մարդ։ 08.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-08T17:46+0400
2026-05-08T17:46+0400
2026-05-08T17:49+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
նավ
հորմուզի նեղուց
զինված հարձակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99838142_0:85:1572:969_1920x0_80_0_0_765449c6af7c0df527a49189280b08b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Երեկ երեկոյան ԱՄՆ-ի հարձակման ժամանակ Իրանի հարավում կրակի տակ է հայտնվել բեռնատար նավ։ 10 նավաստի վիրավորվել է, իսկ 5–ը անհետ կորած են համարվում։ Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։Գործակալության տվյալներով՝ նավի վրա եղել է 15 մարդ, 10-ը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։ Մյուսների որոնումները շարունակվում են։Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, որի հետևանքով զոհվեց ավելի քան 3000 մարդ։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։Իրանն ու ԱՄՆ–ն Հորմուզն աստիճանաբար բացելու շուրջ համաձայնության են եկել. ԶԼՄԱպրիլի 8-ին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Հետագա բանակցությունները Իսլամաբադում ավարտվեցին անարդյունք, և ռազմական գործողությունների վերսկսման մասին որևէ տեղեկություն չհայտնվեց։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։ Շրջափակումից հետո իրանական ուժերը վերականգնեցին ռազմական վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99838142_84:0:1488:1053_1920x0_80_0_0_117f3e75bd1c99404cc657ec45ddd1a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, նավ, հորմուզի նեղուց, զինված հարձակում
ամն, իրանի իսլամական հանրապետություն, նավ, հորմուզի նեղուց, զինված հարձակում
ԱՄՆ–ն կրակ է բացել իրանական նավի վրա. 10 նավաստի վիրավորվել է, 5–ի գտնվելու վայրն անհայտ է
17:46 08.05.2026 (Թարմացված է: 17:49 08.05.2026) Գործակալության տվյալներով՝ նավի վրա եղել է 15 մարդ։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Երեկ երեկոյան ԱՄՆ-ի հարձակման ժամանակ Իրանի հարավում կրակի տակ է հայտնվել բեռնատար նավ։ 10 նավաստի վիրավորվել է, իսկ 5–ը անհետ կորած են համարվում։ Այս մասին հաղորդում է
Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
«Երեկ երեկոյան Հորմուզի նեղուցի և Օմանի ծոցի ջրերում ԱՄՆ-ի ագրեսիայի հետևանքով Մինաբ շրջանի ջրերի մոտ գտնվող բեռնատար նավը կրակի տակ է հայտնվել և հրդեհվել», - նշվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ նավի վրա եղել է 15 մարդ, 10-ը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։ Մյուսների որոնումները շարունակվում են։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, որի հետևանքով զոհվեց ավելի քան 3000 մարդ։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։
Ապրիլի 8-ին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Հետագա բանակցությունները Իսլամաբադում ավարտվեցին անարդյունք, և ռազմական գործողությունների վերսկսման մասին որևէ տեղեկություն չհայտնվեց։
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։ Շրջափակումից հետո իրանական ուժերը վերականգնեցին ռազմական վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։