https://arm.sputniknews.ru/20260508/ahabekchakan-gvortsvoghutjun-putiny-rvostvovum-aervonavigaciaji-shenqi-vra-hardzakman-masin-101949647.html
Ահաբեկչական գործողություն. Պուտինը` Ռոստովում աերոնավիգացիայի շենքի վրա հարձակման մասին
Ահաբեկչական գործողություն. Պուտինը` Ռոստովում աերոնավիգացիայի շենքի վրա հարձակման մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի հարավի 13 օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է այսօր առավոտյան «Ռուսաստանի հարավի աերոնավիգացիա» մասնաճյուղի վարչական շենքի վրա ուկրաինական... 08.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-08T21:40+0400
2026-05-08T21:40+0400
2026-05-08T23:24+0400
վլադիմիր պուտին
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռոստովի մարզ
ահաբեկչություն
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99468620_0:0:2980:1677_1920x0_80_0_0_7f37428df924e964a816d5c1a24ab83a.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Օդային երթևեկության կազմակերպման Ռոստովի տարածաշրջանային կենտրոնին հասցված հարվածը ահաբեկչության ևս մեկ գործողություն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։Խաղաղ ենթակառուցվածքներին հարվածելը Կիևի ռեժիմի ահաբեկչական բնույթի դրսևորումն է․ ՊեսկովՌուսաստանի հարավի 13 օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է այսօր առավոտյան՝ Դոնի Ռոստովում «Ռուսաստանի հարավի աերոնավիգացիա» մասնաճյուղի վարչական շենքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման պատճառով: Օրվա երկրորդ կեսին տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի հարավի և երկրի մյուս վայրերի օդանավակայանների միջև թռիչքների իրականացումը մասամբ վերականգնվել է:Այսօր ավելի վաղ Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը հայտնել էր, որ գիշերը տարածաշրջանը ենթարկվել է ԱԹՍ-ների և հրթիռների օդային հարձակման: Չալտիր գյուղում վնասվել է 50 առանձնատուն և 3 ավտոմեքենա։ Հարավարևելյան արդյունաբերական գոտու Մյասնիկովի շրջանում հրթիռի ընկնելու հետևանքով պահեստային տարածքներում հրդեհ է բռնկվել, փլուզվել է պահեստի շենքը, հրդեհը մեկուսացվել է: Դոնի Ռոստովում վնասվել են նաև բնակելի տներ և «Ռուսաստանի հարավի աերոնավիգացիա» մասնաճյուղի վարչական շենքը:
ռոստովի մարզ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99468620_0:0:2732:2048_1920x0_80_0_0_b1f15ebee05a2adc9555bdb95dce80d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ռոստովի մարզ, ահաբեկչություն, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան
վլադիմիր պուտին, ռոստովի մարզ, ահաբեկչություն, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան
Ահաբեկչական գործողություն. Պուտինը` Ռոստովում աերոնավիգացիայի շենքի վրա հարձակման մասին
21:40 08.05.2026 (Թարմացված է: 23:24 08.05.2026) Ռուսաստանի հարավի 13 օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է այսօր առավոտյան «Ռուսաստանի հարավի աերոնավիգացիա» մասնաճյուղի վարչական շենքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման պատճառով:
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Օդային երթևեկության կազմակերպման Ռոստովի տարածաշրջանային կենտրոնին հասցված հարվածը ահաբեկչության ևս մեկ գործողություն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։
Ռուսաստանի հարավի 13 օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է այսօր առավոտյան՝ Դոնի Ռոստովում «Ռուսաստանի հարավի աերոնավիգացիա» մասնաճյուղի վարչական շենքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման պատճառով: Օրվա երկրորդ կեսին տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի հարավի և երկրի մյուս վայրերի օդանավակայանների միջև թռիչքների իրականացումը մասամբ վերականգնվել է:
«Կիևի ռեժիմը ևս մեկ գործողություն է կատարել, անշուշտ, ահաբեկչական բնույթի, այն է՝ հարված է հասցրել օդային երթևեկության կազմակերպման Ռոստովի տարածաշրջանային կենտրոնին», - ասել է Վլադիմիր Պուտինը:
Այսօր ավելի վաղ Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը հայտնել էր, որ գիշերը տարածաշրջանը ենթարկվել է ԱԹՍ-ների և հրթիռների օդային հարձակման: Չալտիր գյուղում վնասվել է 50 առանձնատուն և 3 ավտոմեքենա։ Հարավարևելյան արդյունաբերական գոտու Մյասնիկովի շրջանում հրթիռի ընկնելու հետևանքով պահեստային տարածքներում հրդեհ է բռնկվել, փլուզվել է պահեստի շենքը, հրդեհը մեկուսացվել է: Դոնի Ռոստովում վնասվել են նաև բնակելի տներ և «Ռուսաստանի հարավի աերոնավիգացիա» մասնաճյուղի վարչական շենքը: