00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ադրբեջանը թելադրում է, թե ՀՀ–ում ինչ կարելի է կառուցել, ինչ՝ ոչ. Մարուքյան

© Photo : press office of the Bright Armenia PartyԷդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2026
Բաժանորդագրվել
Էդմոն Մարուքյանի խոսքով` Ադրբեջանը մինչ օրս պաշտոնապես չի ճանաչել Հայաստանի կոնկրետ քառակուսի կիլոմետրով քարտեզը։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Ադրբեջանը թելադրում է ՀՀ իշխանություններին, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ կարելի է կառուցել, ինչ՝ ոչ։ Սոցցանցում այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։
Նա նշել է, որ գործող իշխանությունը թեպետ ամենօրյա ռեժիմով խոսում է ինքնիշխանությունից, իրականությունը ցույց է տալիս հակառակը։
Կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավը սկսել է Երասխից և բացատրել այդ ընտրության պատճառը` Երասխը Հայաստանի սահմանն է, դիմադրությունը, ինքնիշխանությունը և ապրելու իրավունքի խորհրդանիշ։
Մարուքյանը լրագրողների հետ զրույցում կրկին քննադատել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը` պնդելով, որ ներկայիս գործընթացում բացակայում է «փոխզիջում» հասկացությունը։
«Չեք կարող բերել գոնե մեկ օրինակ, թե Ադրբեջանը որևէ հարցում զիջման գնացել է։ Սա միակողմանի զիջումների գործընթաց է, այլ ոչ թե փոխզիջում։ Մենք խելագար չենք և հասկանում ենք՝ որն է փոխզիջումը, որը՝ միակողմանի զիջումը։ Այսինքն՝ երբ մենք ասենք, որ կողմ ենք փոխզիջմանը, դա չպետք է լինի այն քաղաքականությունը, որն այսօր վարվում է։ Փոխզիջումը հետևյալն է՝ «մի բան դու, մի բան ես», այլ ոչ թե անընդհատ միայն ես զիջեմ, իսկ դիմացինը ոչինչ չանի և միայն հոխորտա»,– նշել է Մարուքյանը։
Նա շեշտել է` իրենց քաղաքական ուժը միակն է, որն ունի հստակ դիրքորոշում խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստի վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ «Լուսավոր Հայաստանը» իշխանության գալու դեպքում չի ստորագրելու այդ փաստաթուղթը։
«Մենք պնդում ենք, որ այդ փաստաթղթի մեջ կան կետեր, որոնք մեր երկիրը հաշմանդամ են դարձնում, և այդ կետերը պետք է վերանայվեն։ Բնականաբար, մեզ համար ամենակարևոր ֆունդամենտալ հարցն այն է, որ այդ փաստաթղթին պետք է կցվի Հայաստանի Հանրապետության այն քարտեզը` քառակուսի կիլոմետրերով, որով Ադրբեջանը մեզ ճանաչում է»,– հավելել է նա։
Անդրադառնալով սահմանազատման և տարածքային ամբողջականության հարցերին՝ Մարուքյանը մեղադրել է գործող իշխանություններին հանրությանը մոլորեցնելու մեջ։ Ըստ նրա՝ Ադրբեջանը մինչ օրս պաշտոնապես չի ճանաչել Հայաստանի կոնկրետ քառակուսի կիլոմետրով քարտեզը։ Մարուքյանը պարզաբանել է, որ Ալմա Աթայի հռչակագիրը քարտեզ չէ, այլ սոսկ սկզբունքների ամրագրում, որոնց տակ պետք է դրվի հստակ քարտեզ։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկեց պաշտոնական քարոզարշավը։
Լրահոս
0