https://arm.sputniknews.ru/20260507/qaghaqacu-orva-hamar-vorqan-gumar-e-hatkacvel-petbjujeic-101842318.html
«Քաղաքացու օրվա» համար որքա՞ն գումար է հատկացվել պետբյուջեից
«Քաղաքացու օրվա» համար որքա՞ն գումար է հատկացվել պետբյուջեից
Sputnik Արմենիա
Միջոցառումներն անցկացնելու համար ՀՀ վարչապետի աշխատակազմը 2 պայմանագիր է կնքել տարբեր անհատ ձեռներեցների հետ։ 07.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-07T08:56+0400
2026-05-07T08:56+0400
2026-05-07T08:56+0400
հայաստան
քաղաքացու օր
բյուջե
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/19/101412969_0:84:1600:984_1920x0_80_0_0_80fa19d94e3d5ba06de2d2b3a5f1b57a.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է ավելի քան 20 մլն դրամ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ պատասխանելով մեր գրավոր հարցմանը։Այդ օրը` ապրիլի 25-ին, մի շարք միջոցառումներ իրականացվեցին Երևանում և մարզերում։ Օրվա ավարտին օտարեկրացի և հայ երգիչների մասնակցությամբ մեծ համերգ կայացավ Երևանի Հանրապետության հրապարակում։ Մենք հարցրել էինք նաև, թե որքան է կազմել համերգին մասնակցած երգիչների և երաժիշտների հոնորարները, և տնտեսվարողներն իրենց տաղավարները տեղադրելու համար որքան գումար են վճարել պետբյուջե։Վարչապետի աշխատակազմից այս հարցերին չեն պատասխանել։ Միջոցառումների կազմակերպման ծառայություններին ծանոթանալու համար մեզ ուղղորդել են armeps.am/ppcm կայք, որտեղ միայն ընդհանրական տեղեկություններ են հրապարակված։Այնուամենայնիվ, մենք նշված հարթակից տեղեկացանք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը 2 պայմանագիր է կնքել տարբեր անհատ ձեռներեցների հետ` «Ստեփան Կույումջյան Միհրանի» ԱՁ-ի (ծառայության մատուցման գինը կազմել է 13 մլն 222 հազար 223 դրամ) և «Վահրամ Թոքմաջյան Վարդանի» ԱՁ-ի (ծառայության մատուցման գինը` 7 մլն 200 հազար դրամ)։Այդ օրվա միջոցառումների տեխնիկական բնութագիրն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ հանրապետության ամբողջ տարածքում պետք է հանրային քննարկումների համար 101 հարթակ լիներ։Ծառայություն մատուցող կազմակերպությունը ապրիլի 25-ին նախորդող 1 շաբաթվա ընթացքում և միջոցառման օրը «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական հարթակներով տեղեկատվական արշավ պետք է իրականացներ՝ ներառելով առնվազն 2 ինֆլյուենսերի, որոնք պետք է 1,5 րոպեում 4-5 տեսահոլովակով իրազեկեին սպասվելիք հանրային քննարկումների մասին։Ծառայություն մատուցող կազմակերպությունը «Քաղաքացու օրը» հանրային քննարկման բոլոր հարթակներում պետք է ապահովեր անհրաժեշտ պարագաներով։ Տեխնիկական բնութագրում նշվում է, որ առնվազն 10 000 հատ կրծքանշան պետք է լիներ, առնվազն 4000 շիշ 0,5 լ տարողությամբ ջուր, մեկանգամյա թղթե բաժակներ՝ առնվազն 9000 հատ։Կազմակերպությունը պետք է մատուցեր նաև տրանսպորտային ծառայություններ՝ բանախոսների, մոդերատորների, ինչպես նաև մասնագիտական խմբի առավելագույնը 8 անդամի տեղափոխումը դեպի 8 հանրային քննարկման հարթակ և վերադարձը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/19/101412969_89:0:1512:1067_1920x0_80_0_0_62c7817beac62abd95d7c891923dee7f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քաղաքացու օր, բյուջե
հայաստան, քաղաքացու օր, բյուջե
«Քաղաքացու օրվա» համար որքա՞ն գումար է հատկացվել պետբյուջեից
Միջոցառումներն անցկացնելու համար ՀՀ վարչապետի աշխատակազմը 2 պայմանագիր է կնքել տարբեր անհատ ձեռներեցների հետ։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է ավելի քան 20 մլն դրամ։
Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
«Քաղաքացու օրվա առթիվ միջոցառումների համար պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր առմամբ 20 մլն 422 հազար դրամ»,- նշել են վարչապետի աշխատակազմից։
Այդ օրը` ապրիլի 25-ին, մի շարք միջոցառումներ իրականացվեցին Երևանում և մարզերում։ Օրվա ավարտին օտարեկրացի և հայ երգիչների մասնակցությամբ մեծ համերգ կայացավ Երևանի Հանրապետության հրապարակում։ Մենք հարցրել էինք նաև, թե որքան է կազմել համերգին մասնակցած երգիչների և երաժիշտների հոնորարները, և տնտեսվարողներն իրենց տաղավարները տեղադրելու համար որքան գումար են վճարել պետբյուջե։
Վարչապետի աշխատակազմից այս հարցերին չեն պատասխանել։ Միջոցառումների կազմակերպման ծառայություններին ծանոթանալու համար մեզ ուղղորդել են armeps.am/ppcm կայք, որտեղ միայն ընդհանրական տեղեկություններ են հրապարակված։
Այնուամենայնիվ, մենք նշված հարթակից տեղեկացանք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը 2 պայմանագիր է կնքել տարբեր անհատ ձեռներեցների հետ` «Ստեփան Կույումջյան Միհրանի» ԱՁ-ի (ծառայության մատուցման գինը կազմել է 13 մլն 222 հազար 223 դրամ) և «Վահրամ Թոքմաջյան Վարդանի» ԱՁ-ի (ծառայության մատուցման գինը` 7 մլն 200 հազար դրամ)։
Այդ օրվա միջոցառումների տեխնիկական բնութագիրն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ հանրապետության ամբողջ տարածքում պետք է հանրային քննարկումների համար 101 հարթակ լիներ։
Ծառայություն մատուցող կազմակերպությունը ապրիլի 25-ին նախորդող 1 շաբաթվա ընթացքում և միջոցառման օրը «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական հարթակներով տեղեկատվական արշավ պետք է իրականացներ՝ ներառելով առնվազն 2 ինֆլյուենսերի, որոնք պետք է 1,5 րոպեում 4-5 տեսահոլովակով իրազեկեին սպասվելիք հանրային քննարկումների մասին։
Ծառայություն մատուցող կազմակերպությունը «Քաղաքացու օրը» հանրային քննարկման բոլոր հարթակներում պետք է ապահովեր անհրաժեշտ պարագաներով։ Տեխնիկական բնութագրում նշվում է, որ առնվազն 10 000 հատ կրծքանշան պետք է լիներ, առնվազն 4000 շիշ 0,5 լ տարողությամբ ջուր, մեկանգամյա թղթե բաժակներ՝ առնվազն 9000 հատ։
Կազմակերպությունը պետք է մատուցեր նաև տրանսպորտային ծառայություններ՝ բանախոսների, մոդերատորների, ինչպես նաև մասնագիտական խմբի առավելագույնը 8 անդամի տեղափոխումը դեպի 8 հանրային քննարկման հարթակ և վերադարձը: