00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանը ճանապարհների համար նկատողություն արեց Երևանի և Գյումրու քաղաքապետներին

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2026
Բաժանորդագրվել
Գյումրու նորակառույց շատրվանները, որոնք գործարկվեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի առիթով, վարչապետին շատ են դուր եկել սակայն նրան դուր չի եկել երաժշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Երևանի և Գյումրու ոչ բարվոք ճանապարհները խիստ մտահոգել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ այս թեմային։
«Մեր փորձը ցույց է տալիս և եզրակացությունն այդտեղ միանշանակ է, որ բոլոր այն դեպքերում, երբ մենք ժամանակահատված ենք ունենում, որ քաղաքային իշխանություններն ինչ–ինչ պատճառներով որոշում են մեկուսացած աշխատել ու կառավարության հետ նորմալ չեն համագործակցում, դրա հետևանքները երևում են»,– հայտարարեց նա։
Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձավ Գյումրու Անի թաղամասին, որտեղ փոսերի միջով է երթևեկել։
«Գյումրիի ցուցանակից 3 սմ այն կողմ սկսվում է գերազանց որակի ճանապարհ։ Այսինքն` Գյումրիից դուրս եկար` գերազանց որակի ճանապարհ է»,– նշեց նա։
Փաշինյանը հայտարարեց, որ այս տարի նախատեսված 500 կմ ճանապարհաշինության մեջ 50 կմ–ն պետք է անեն Երևանում։
Ի դեպ, Գյումրու նորակառույց շատրվանները, որոնք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի առիթով աշխատել էին, վարչապետը շատ է հավանել, սակայն նրան դուր չի եկել երաժշտությունը։
«Ես խնդրում եմ. երաժշտական մենյուին առանձնահատուկ ուշադրության անհրաժեշտություն կա։ Իհարկե, ծիծաղում ենք, բայց հարցը լուրջ է։ Պետք է շատ ուշադիր լինենք, որ, կներեք արտահայտությանս համար, որ ծիծաղելի իրավիճակներում չհայնվենք։ Այն տասնյակ միլիոնները նրա համար չենք ծախսել շատրվանների վրա, որ երկիրը ծիծաղելի վիճակում հայտնվի»,– եզրափակեց նա։
Հիշեցնենք` նայիսի 4–ին Երևանում կայացավ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը, մայիսի 5–ին` Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
ՀՀ վարչապետը Մակրոնի հետ միասին այցելել էր Գյումրի, որտեղ հարգանքի տուրք էին մատուցել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին ու ներկա գտնվել «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին։
Լրահոս
0