https://arm.sputniknews.ru/20260507/pashinjani-instagramin-ev-tiktvokin-hetevvogh-rusastancinery-khvostacel-en-ajcelel-hajastan-101862624.html
Փաշինյանի «Ինստագրամին» և «ՏիկՏոկին» հետևող ռուսաստանցիները խոստացել են այցելել Հայաստան
Փաշինյանի «Ինստագրամին» և «ՏիկՏոկին» հետևող ռուսաստանցիները խոստացել են այցելել Հայաստան
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տվյալներով` եթե 2023 թ. հունվար–ապրիլ ամիսների տվյալներով` ընդհանուր զբոսաշրջիկների մեջ Ռուսաստանից եկածները կազմել են 52 տոկոս, ապա... 07.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-07T11:36+0400
2026-05-07T11:36+0400
2026-05-07T11:53+0400
զբոսաշրջիկ
զբոսաշրջիկները սիրում են հայաստանը
զբոսաշրջություն
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
նիկոլ փաշինյան
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101805342_0:84:1600:984_1920x0_80_0_0_0fa73af6e8aef5adc63948bd11b9a557.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տվյալներով` այս տարվ ապրիլին 2025 թ. ապրիլի համեմատ զբոսաշրջային հոսքերն աճել են 39 տոկոսով։ Այս մասին նա հայտարարեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ` նշելով, որ զբոսաշրջության ոլորտում զարմանալի բաներ են տեղի ունենում։Հայաստանը դարձել է մայիսի սկզբին ռուսաստանցիների հանգստի հիմնական ուղղություններից մեկըՓաշինյանը ներկայացրեց նաև 2026 թ. հունվար–ապրիլ ամիսների տվյալները (2025 թ. նույն ժամանակահատվածի համեմատ), ըստ որոնց` 34 տոկոսի աճ է եղել։ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պարզաբանեց` նշելով, որ այս տվյալները վերցնում են սահմանահատումներից։Նա նաև նշեց` եթե 2023 թ. հունվար–ապրիլ ամիսների տվյալներով ընդհանուր զբոսաշրջիկների մեջ Ռուսաստանից եկածները կազմել են 52 տոկոս, ապա այս տարի այս թիվը կազմել է 36 տոկոս։«Ռուսաստանից եկողների դեպքում թե՛ 2025 թվականին, թե՛ այս տարի նույն տոկոսն ենք պահպանել, սակայն ընդհանուր հոսքերն ավելացել են։ Եթե անցած տարի Ռուսաստանից եկել է 183 700 զբոսաշրջիկ, ապա այս տարի 245 178 զբոսաշրջիկ»,– ասաց Պապոյանը։Փաշինյանն ուրախությամբ ավելացրեց, որ «Ինստագրամի» և «ՏիկՏոկի» էջերին հետևող ռուսաստանցիները մեկնաբանություններում խոստացել են, որ այս տարի այցելելու են Հայաստան։Մարտին Հայաստան է այցելել ավելի քան 150.000 զբոսաշրջիկ. ո՞ր երկրներից են ամենաշատը եկել«Մենք զբոսաշրջային բում ունենք, որը շարունակելու է աճել, քանի որ կան բոլոր նախադրյալները»,– վստահեցրեց վարչապետը։Պապոյանը շարունակեց ներկայացնել իր ունեցած վիճակագարությունը` նշելով, որ զբոսաշրջիկների թիվն ավելացել է նաև Հնդկաստանից, Ֆրանսիայյից, Իտալիայից, ԱՄՆ–ից, Չինաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից, Իրանից, Վրաստանից և այլն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101805342_89:0:1512:1067_1920x0_80_0_0_880f9766aaf140bfc777ba95d167d2a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զբոսաշրջիկ, զբոսաշրջիկները սիրում են հայաստանը, զբոսաշրջություն , հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, նիկոլ փաշինյան, գևորգ պապոյան
զբոսաշրջիկ, զբոսաշրջիկները սիրում են հայաստանը, զբոսաշրջություն , հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, նիկոլ փաշինյան, գևորգ պապոյան
Փաշինյանի «Ինստագրամին» և «ՏիկՏոկին» հետևող ռուսաստանցիները խոստացել են այցելել Հայաստան
11:36 07.05.2026 (Թարմացված է: 11:53 07.05.2026) ՀՀ էկոնոմիկայի նախարարի տվյալներով` եթե 2023 թ. հունվար–ապրիլ ամիսների տվյալներով` ընդհանուր զբոսաշրջիկների մեջ Ռուսաստանից եկածները կազմել են 52 տոկոս, ապա այս տարի այս թիվը կազմել է 36 տոկոս։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տվյալներով` այս տարվ ապրիլին 2025 թ. ապրիլի համեմատ զբոսաշրջային հոսքերն աճել են 39 տոկոսով։ Այս մասին նա հայտարարեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ` նշելով, որ զբոսաշրջության ոլորտում զարմանալի բաներ են տեղի ունենում։
Փաշինյանը ներկայացրեց նաև 2026 թ. հունվար–ապրիլ ամիսների տվյալները (2025 թ. նույն ժամանակահատվածի համեմատ), ըստ որոնց` 34 տոկոսի աճ է եղել։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պարզաբանեց` նշելով, որ այս տվյալները վերցնում են սահմանահատումներից։
«Մենք զբոսաշրջիկների թիվը հաշվում ենք այնպես, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում։ Ըստ այդմ` անգամ երկու օր Հայաստանում անցկացրած վարորդը համարվում է զբոսաշրջիկ»,– տեղեկացրեց նախարարը։
Նա նաև նշեց` եթե 2023 թ. հունվար–ապրիլ ամիսների տվյալներով ընդհանուր զբոսաշրջիկների մեջ Ռուսաստանից եկածները կազմել են 52 տոկոս, ապա այս տարի այս թիվը կազմել է 36 տոկոս։
«Ռուսաստանից եկողների դեպքում թե՛ 2025 թվականին, թե՛ այս տարի նույն տոկոսն ենք պահպանել, սակայն ընդհանուր հոսքերն ավելացել են։ Եթե անցած տարի Ռուսաստանից եկել է 183 700 զբոսաշրջիկ, ապա այս տարի 245 178 զբոսաշրջիկ»,– ասաց Պապոյանը։
Փաշինյանն ուրախությամբ ավելացրեց, որ «Ինստագրամի» և «ՏիկՏոկի» էջերին հետևող ռուսաստանցիները մեկնաբանություններում խոստացել են, որ այս տարի այցելելու են Հայաստան։
«Մենք զբոսաշրջային բում ունենք, որը շարունակելու է աճել, քանի որ կան բոլոր նախադրյալները»,– վստահեցրեց վարչապետը։
Պապոյանը շարունակեց ներկայացնել իր ունեցած վիճակագարությունը` նշելով, որ զբոսաշրջիկների թիվն ավելացել է նաև Հնդկաստանից, Ֆրանսիայյից, Իտալիայից, ԱՄՆ–ից, Չինաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից, Իրանից, Վրաստանից և այլն։