https://arm.sputniknews.ru/20260507/karavarutjunn-yndlajnel-e-zenqi-artahanman-ev-tarancman-argelapakman-ir-liazvorutjunnery-101861662.html
Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները
Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները
Sputnik Արմենիա
Ավելի խիստ կվերահսկվի հավանական հակառակորդներին կամ ահաբեկչական խմբավորումներին զենքի մատակարարումը։ 07.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-07T11:27+0400
2026-05-07T11:27+0400
2026-05-07T11:27+0400
զենք
սպառազինություն
լիցենզիա
https://cdn.am.sputniknews.ru/img/2297/06/22970657_0:0:1600:901_1920x0_80_0_0_e760dd6549ef73e3360a1d8b0f10cbd1.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Հայաստանի կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները: Ռազմական նշանակության ապրանքների արտաքին առևտրի լիցենզավորման կարգում համապատասխան լրացումներն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում:Ինչպես նշվում է որոշման հիմնավորման մեջ, նման ուղղումն ընդունվում է՝ հնարավորինս բացառելու ռազմական նշանակության ապրանքների վաճառքը (այդ թվում՝ միջնորդավորված) Հայաստանի և նրա դաշնակիցների պոտենցիալ հակառակորդներին, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումներին:Նշենք, որ 2025 թվականի հաշվետու ժողովում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ հայկական պաշտպանական ձեռնարկությունները սկսել են արտահանման լիցենզիաներ ստանալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2297/06/22970657_26:0:1450:1068_1920x0_80_0_0_fe441b4eeb03ca0fdbc73ca90687a6fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զենք, սպառազինություն, լիցենզիա
զենք, սպառազինություն, լիցենզիա
Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները
Ավելի խիստ կվերահսկվի հավանական հակառակորդներին կամ ահաբեկչական խմբավորումներին զենքի մատակարարումը։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Հայաստանի կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները: Ռազմական նշանակության ապրանքների արտաքին առևտրի լիցենզավորման կարգում համապատասխան լրացումներն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում:
Մասնավորապես, պետանվտանգության մարմինները կարող են մերժել պաշտպանական ձեռնարկություններին արտահանման կամ վերավաճառքի լիցենզիայի տրամադրումը, եթե նրանց առևտուրը Հայաստանի անվտանգության կամ շահերի համար ռիսկեր է պարունակում։
Ինչպես նշվում է որոշման հիմնավորման մեջ, նման ուղղումն ընդունվում է՝ հնարավորինս բացառելու ռազմական նշանակության ապրանքների վաճառքը (այդ թվում՝ միջնորդավորված) Հայաստանի և նրա դաշնակիցների պոտենցիալ հակառակորդներին, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումներին:
Նշենք, որ 2025 թվականի հաշվետու ժողովում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ հայկական պաշտպանական ձեռնարկությունները սկսել են արտահանման լիցենզիաներ ստանալ։