https://arm.sputniknews.ru/20260507/irany-der-amn-in-chi-ugharkel-hakamartutjan-dadarecman-veraberjal-arajarki-pataskhany-agn-101897712.html
Իրանը դեռ ԱՄՆ-ին չի ուղարկել հակամարտության դադարեցման վերաբերյալ առաջարկի պատասխանը․ ԱԳՆ
Իրանը դեռ ԱՄՆ-ին չի ուղարկել հակամարտության դադարեցման վերաբերյալ առաջարկի պատասխանը․ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Իրանական դիվանագիտության ղեկավարն ավելի վաղ նշել էր, որ Թեհրանին կբավարարի միայն Վաշինգտոնի հետ արդարացի և համապարփակ գործարքը: 07.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-07T20:12+0400
2026-05-07T20:12+0400
2026-05-07T20:13+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0d/87772140_0:0:801:451_1920x0_80_0_0_9487b083c6eef07a9f669e5e4d5c8bf8.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Իրանն ուսումնասիրում է հակամարտության դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը, Թեհրանը դեռ որոշում չի կայացրել և պատասխան չի ուղարկել Վաշինգտոնին: Այս մասին, ինչպես հայտնում է Tasnim-ը, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին նշել էր, որ Թեհրանին կբավարարի միայն Վաշինգտոնի հետ արդարացի և համապարփակ գործարքը: Նախարարությունից նաև հայտնել էին, որ Վաշինգտոնի խաղաղության առաջարկը բաղկացած է 14 կետից:ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ է դարձել ավելի քան 3 հազար մարդ: Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարել են կրակի դադարեցման մասին: Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվեցին անարդյունք, ընդ որում մարտական գործողությունների վերսկսման մասին չհաղորդվեց, սակայն Միացյալ Նահանգները սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0d/87772140_0:0:743:557_1920x0_80_0_0_fa3de688662c8987c35686054f6763b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, հրադադար
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, հրադադար
Իրանը դեռ ԱՄՆ-ին չի ուղարկել հակամարտության դադարեցման վերաբերյալ առաջարկի պատասխանը․ ԱԳՆ
20:12 07.05.2026 (Թարմացված է: 20:13 07.05.2026) Իրանական դիվանագիտության ղեկավարն ավելի վաղ նշել էր, որ Թեհրանին կբավարարի միայն Վաշինգտոնի հետ արդարացի և համապարփակ գործարքը:
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Իրանն ուսումնասիրում է հակամարտության դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը, Թեհրանը դեռ որոշում չի կայացրել և պատասխան չի ուղարկել Վաշինգտոնին: Այս մասին, ինչպես հայտնում է Tasnim-ը, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
«Իրանն այժմ ուսումնասիրում է Պակիստանի միջնորդությամբ փոխանցված ուղերձները: Իրանը դեռ որոշում չի կայացրել, ամերիկյան կողմին պատասխան դեռ չի տրվել»,-նշել է Բաղային:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին նշել էր, որ Թեհրանին կբավարարի միայն Վաշինգտոնի հետ արդարացի և համապարփակ գործարքը: Նախարարությունից նաև հայտնել էին, որ Վաշինգտոնի խաղաղության առաջարկը բաղկացած է 14 կետից:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ է դարձել ավելի քան 3 հազար մարդ: Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարել են կրակի դադարեցման մասին: Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվեցին անարդյունք, ընդ որում մարտական գործողությունների վերսկսման մասին չհաղորդվեց, սակայն Միացյալ Նահանգները սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը: