https://arm.sputniknews.ru/20260507/erevanum-hargel-en-kvompvozitvor-aleqsandr-spendiarjani-hishataky-101887164.html
Երևանում հարգել են կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակը
Երևանում հարգել են կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակը
Sputnik Արմենիա
2026 թվականին Երևանում նախատեսված են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին: 07.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-07T16:05+0400
2026-05-07T16:05+0400
2026-05-07T16:05+0400
ալեքսանդր սպենդիարյան
օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
կոմպոզիտոր
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101875029_0:0:1258:707_1920x0_80_0_0_18bbf171eb11f2102099c41aa6eca6ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Երևանում՝ հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի անունը կրող օպերային թատրոնի մոտ հարգել են նրա հիշատակը։Այս տարի լրանում է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակը, և հոբելյանի առթիվ տարվա ողջ ընթացքում Երևանում կանցկացվեն նրա կյանքին ու ստեղծագործությանը նվիրված հիշատակի միջոցառումներ:Իր կողմից անվանի դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանն ընդգծեց, որ Ալեքսանդր Սպենդիարյանը ոչ միայն մեծ երգահան էր, այլև մեծ հայրենասեր. ապրելով Մոսկվայում՝ նա կարող էր երաժշտություն գրել Շեքսպիրի կամ Տոլստոյի ստեղծագործությունների հիման վրա, բայց նախընտրեց Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները («Թմկաբերդի առումը» պոեմը) և հայ ժողովրդին նվիրեց «Ալմաստ» օպերան: Հետագայում Սպենդիարյանը Մոսկվայից տեղափոխվեց Երևան, որտեղ էլ ապրեց կյանքի վերջին տարիները։Մեր անվանի հայրենակցի մահվան տարելիցին նրա հիշատակը հարգելու համար Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ հավաքվել էին հայ անվանի երաժիշտներ, երգահաններ, խմբավարներ, արվեստի գործիչներ:Նրանք ծաղիկներ խոնարհեցին և խունկ վառեցին անվանի կոմպոզիտորի հուշարձանի մոտ:Ալեքսանդր Սպենդիարյանը հայ դասական երաժշտության հիմնադիրներից է։ Նա ասում էր, որ ստեղծագործելու իր նյութը վերցրել է ժողովրդական տաղերից, պոեզիայից, հայ գրականությունից ու պատմությունից։ Հայկական ժողովրդական երաժշտության ավանդույթներին հավատարմությունը երգահանը համադրել է ռուսական երաժշտական դասականների փորձի հետ։Սպենդիարյանի հուշարձանը կանգնեցվել է Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև, որը կրում է նրա անունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Мероприятие, посвященное памяти Александра Спендиаряна
Sputnik Արմենիա
Мероприятие, посвященное памяти Александра Спендиаряна
2026-05-07T16:05+0400
true
PT1M19S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101875029_121:0:1064:707_1920x0_80_0_0_4e9100a865a5ebd5d50ae5b30b52209e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր սպենդիարյան, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, կոմպոզիտոր, տեսանյութեր, видео
ալեքսանդր սպենդիարյան, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, կոմպոզիտոր, տեսանյութեր, видео
Երևանում հարգել են կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակը
2026 թվականին Երևանում նախատեսված են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին:
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Երևանում՝ հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի անունը կրող օպերային թատրոնի մոտ հարգել են նրա հիշատակը։
Այս տարի լրանում է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակը, և հոբելյանի առթիվ տարվա ողջ ընթացքում Երևանում կանցկացվեն նրա կյանքին ու ստեղծագործությանը նվիրված հիշատակի միջոցառումներ:
«Ինչպես գիտենք, չեխերն ունեն հանդիսավոր օպերա (Բեդրժիխ Սմետանայի «Լիբուշեն» — խմբ.), որը նրանք կատարում են ազգային տոների առիթով։ Մենք էլ ունենք մեր օպերան, որը լավագույն ներկայացմամբ կարելի է կատարել մեր երկրի ամենանշանակալի տոներին։ Այսօր ոչ թե տոնական, այլ հիշատակի օր է (Սպենդիարյանը վախճանվել է 1928 թ. մայիսի 7-ին - խմբ.): Բայց մենք նշում ենք այս օրը, քանի որ այն կապված է Սպենդիարյանի անվան հետ», - նշեց երաժշտագետ, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը։
Իր կողմից անվանի դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանն ընդգծեց, որ Ալեքսանդր Սպենդիարյանը ոչ միայն մեծ երգահան էր, այլև մեծ հայրենասեր. ապրելով Մոսկվայում՝ նա կարող էր երաժշտություն գրել Շեքսպիրի կամ Տոլստոյի ստեղծագործությունների հիման վրա, բայց նախընտրեց Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները («Թմկաբերդի առումը» պոեմը) և հայ ժողովրդին նվիրեց «Ալմաստ» օպերան: Հետագայում Սպենդիարյանը Մոսկվայից տեղափոխվեց Երևան, որտեղ էլ ապրեց կյանքի վերջին տարիները։
Մեր անվանի հայրենակցի մահվան տարելիցին նրա հիշատակը հարգելու համար Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ հավաքվել էին հայ անվանի երաժիշտներ, երգահաններ, խմբավարներ, արվեստի գործիչներ:
Նրանք ծաղիկներ խոնարհեցին և խունկ վառեցին անվանի կոմպոզիտորի հուշարձանի մոտ:
Նաև տեղի ունեցավ բացօթյա համերգ, որի ընթացքում կատարվեցին հատվածներ Սպենդիարյանի ստեղծագործություններից:
Ալեքսանդր Սպենդիարյանը հայ դասական երաժշտության հիմնադիրներից է։ Նա ասում էր, որ ստեղծագործելու իր նյութը վերցրել է ժողովրդական տաղերից, պոեզիայից, հայ գրականությունից ու պատմությունից։ Հայկական ժողովրդական երաժշտության ավանդույթներին հավատարմությունը երգահանը համադրել է ռուսական երաժշտական դասականների փորձի հետ։
Սպենդիարյանի հուշարձանը կանգնեցվել է Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև, որը կրում է նրա անունը։