00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Չենք կասեցնելու պետական մակարդակով ստորագրված որևէ փաստաթուղթ․ Կարապետյանը՝ TRIPP-ի մասին

© Screenshot Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2026
Բաժանորդագրվել
Նրա խոսքով՝ գործող իշխանության բերած խաղաղությունն իրականում Ադրբեջանի օրակարգն է։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ իշխանության գալուց հետո պետական մակարդակով ստորագրված որևէ փաստաթուղթ չի չեղարկվելու, սակայն դրանք լավացվելու են՝ ծառայելու Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին։ Այսօր իր տանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«TRIPP-ն իրոք նախաստորագրված փաստաթուղթ է, մենք չենք կանգնեցնելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է պետական մակարդակով: Սա չի նշանակում, որ մենք անելու ենք այն, ինչ որոշել են այժմյան իշխանությունները: Մենք դրանք լավարկելու ենք»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ գործող իշխանության բերած խաղաղությունն իրականում Ադրբեջանի օրակարգն է, Փաշինյանն արդեն հաջողությամբ «խաղաղություն է» բերել Արցախին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Լրահոս
0