https://arm.sputniknews.ru/20260507/alardinskaja-hanqavajrum-tskhaharum-e-grancvel-tarhanvel-e-132-hanqapvor-101860557.html
«Ալարդինսկայա» հանքավայրում ծխահարում է գրանցվել. տարհանվել է 132 հանքափոր
«Ալարդինսկայա» հանքավայրում ծխահարում է գրանցվել. տարհանվել է 132 հանքափոր
Sputnik Արմենիա
Նախնական տվյալներով՝ պատճառը կարող էր լինել մալուխային արտադրանքի բռնկումը։ 07.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-07T11:08+0400
2026-05-07T11:08+0400
2026-05-07T11:08+0400
հանք
հանքափոր
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67909362_0:0:1072:603_1920x0_80_0_0_99e5a3de449a83ee78d0c2ca400a9e69.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Կեմերովոյի մարզի Կալտան քաղաքային շրջանի «Ալարդինսկայա» հանքահորում ծխահարում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության, քննչական կոմիտեի և դատախազության մարզային մարմինները:Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ծխահարման պահին գետնի տակ եղել է 132 մարդ։ Ռազմականացված լեռնափրկարարական ջոկատի և պատկան ծառայությունների աշխատակիցներն օպերատիվ կազմակերպել են տարհանում, բոլոր հանքափորները դուրս են բերվել հանքահորից, տուժածներ չկան:Նախնական տվյալներով՝ պատճառը կարող էր լինել մալուխային արտադրանքի բռնկումը։ Հաղորդվում է նաև, որ սարքերը արձանագրել են շմոլ գազի թույլատրելի մակարդակի գերազանցում:«Ալարդինսկայա» հանքավայրը գտնվում է Կալտան քաղաքի մոտակայքում և «Ռասպադսկայա» ածխային ընկերության մաս է: Ընկերությունը զբաղվում է կոքսային ածուխի «ԿՍ» ապրանքանիշի արդյունահանմամբ, որը տարեկան կազմում է մոտ 3 միլիոն տոննա: Ածխի պաշարները գերազանցում են 420 միլիոն տոննան, գործող արտադրություններն ունեն ավելի քան 70 կմ ձգվածություն:Հանքահորում նախկինում տեղի են ունեցել նմանատիպ միջադեպեր։ Մասնավորապես, 2021 թվականի աշնանը ևս արձանագրվել է ծխահարում, այն ժամանակ տարհանվել է ավելի քան 280 մարդ, իսկ տեղամասերից մեկում հայտնաբերվել է ածխաթթու գազի կոնցենտրացիայի գերազանցում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67909362_0:0:940:704_1920x0_80_0_0_93bbd153ef988469820a5a6cc144c630.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հանք, հանքափոր, ռուսաստան
հանք, հանքափոր, ռուսաստան
«Ալարդինսկայա» հանքավայրում ծխահարում է գրանցվել. տարհանվել է 132 հանքափոր
Նախնական տվյալներով՝ պատճառը կարող էր լինել մալուխային արտադրանքի բռնկումը։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Կեմերովոյի մարզի Կալտան քաղաքային շրջանի «Ալարդինսկայա» հանքահորում ծխահարում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության, քննչական կոմիտեի և դատախազության մարզային մարմինները:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ծխահարման պահին գետնի տակ եղել է 132 մարդ։ Ռազմականացված լեռնափրկարարական ջոկատի և պատկան ծառայությունների աշխատակիցներն օպերատիվ կազմակերպել են տարհանում, բոլոր հանքափորները դուրս են բերվել հանքահորից, տուժածներ չկան:
Նախնական տվյալներով՝ պատճառը կարող էր լինել մալուխային արտադրանքի բռնկումը։ Հաղորդվում է նաև, որ սարքերը արձանագրել են շմոլ գազի թույլատրելի մակարդակի գերազանցում:
Փաստի առթիվ ստուգումներ են սկսվել։ Կեմերովոյի մարզային դատախազությունը կազմակերպել է արդյունաբերական անվտանգության պահանջներին համապատասխանության ստուգում, իսկ քննչական մարմինները նախաքննական ստուգում են անցկացնում վտանգավոր արտադրական օբյեկտներում անվտանգության պահանջների խախտման հոդվածով:
«Ալարդինսկայա» հանքավայրը գտնվում է Կալտան քաղաքի մոտակայքում և «Ռասպադսկայա» ածխային ընկերության մաս է: Ընկերությունը զբաղվում է կոքսային ածուխի «ԿՍ» ապրանքանիշի արդյունահանմամբ, որը տարեկան կազմում է մոտ 3 միլիոն տոննա: Ածխի պաշարները գերազանցում են 420 միլիոն տոննան, գործող արտադրություններն ունեն ավելի քան 70 կմ ձգվածություն:
Հանքահորում նախկինում տեղի են ունեցել նմանատիպ միջադեպեր։ Մասնավորապես, 2021 թվականի աշնանը ևս արձանագրվել է ծխահարում, այն ժամանակ տարհանվել է ավելի քան 280 մարդ, իսկ տեղամասերից մեկում հայտնաբերվել է ածխաթթու գազի կոնցենտրացիայի գերազանցում։