https://arm.sputniknews.ru/20260507/latviajvov-trchvogh-ukrainakan-drvonnery-pvordzel-en-hardzakvel-sankt-peterburgi-vra-101883873.html
Լատվիայով թռչող ուկրաինական դրոնները փորձել են հարձակվել Սանկտ Պետերբուրգի վրա
Լատվիայով թռչող ուկրաինական դրոնները փորձել են հարձակվել Սանկտ Պետերբուրգի վրա
Sputnik Արմենիա
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերից մեկը մտել է Ռուսաստանի տարածք և Պսկովից 78 կմ հարավ-արևելք խոցվել է ՀՕՊ-ի կողմից: 07.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-07T15:34+0400
2026-05-07T15:34+0400
2026-05-07T15:34+0400
լատվիա
սանկտ պետերբուրգ
անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/10/59711491_0:370:960:910_1920x0_80_0_0_720e48538214aea15deba6b8d0b30460.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը այսօր փորձել են հարձակվել Սանկտ Պետերբուրգի շրջանում քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վրա։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:Ընդ որում, նշվում է, որ ուկրաինական դրոններն օգտագործել են Լատվիայի օդային տարածքը։Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ այսօր գիշեր ռադիոտեխնիկական հետախուզության միջոցները Լատվիայի օդային տարածքում 8 անօդաչուներից բաղկացած խումբ են հայտնաբերել: Միաժամանակ ռուսական վերահսկող համակարգերը Լատվիայի երկնքում ֆիքսել են երկու ֆրանսիական «Rafale» կործանիչ և երկու «F-16»:Անօդաչու թռչող սարքերից մեկը մտել է ռուսական տարածք և Պսկովից 78 կմ հարավ-արևելք խոցվել է ՀՕՊ միջոցներով։ Բեկորների փորձաքննությունը ցույց է տվել, որ դա եղել է Ուկրաինայի զինված ուժերի Ան-196 «Լյուտի» ԱԹՍ։Մնացած 5 ուկրաինական դրոններից մեկը, ինչպես հայտնում է «Delfi» գործակալությունը, ընկել է Լատվիայի արևելյան Ռեզեկնա քաղաքի նավթաբազայի տարածքում (պահուստարանը դատարկ է եղել), իսկ մյուս 4-ը Լատվիայի տարածքում ռադարների էկրաններից անհետացել են։
լատվիա
սանկտ պետերբուրգ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/10/59711491_0:280:960:1000_1920x0_80_0_0_432c646dce5bba65c90734dfb243816d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լատվիա, սանկտ պետերբուրգ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան
լատվիա, սանկտ պետերբուրգ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան
Լատվիայով թռչող ուկրաինական դրոնները փորձել են հարձակվել Սանկտ Պետերբուրգի վրա
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերից մեկը մտել է Ռուսաստանի տարածք և Պսկովից 78 կմ հարավ-արևելք խոցվել է ՀՕՊ-ի կողմից:
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը այսօր փորձել են հարձակվել Սանկտ Պետերբուրգի շրջանում քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վրա։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«2026 թվականի մայիսի 7-ին Ուկրաինայի զինված ուժերը Սանկտ Պետերբուրգ քաղաքի շրջանում քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վրա ահաբեկչական հարձակման փորձ են ձեռնարկել», - ասված է հաղորդագրության մեջ:
Ընդ որում, նշվում է, որ ուկրաինական դրոններն օգտագործել են Լատվիայի օդային տարածքը։
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ այսօր գիշեր ռադիոտեխնիկական հետախուզության միջոցները Լատվիայի օդային տարածքում 8 անօդաչուներից բաղկացած խումբ են հայտնաբերել: Միաժամանակ ռուսական վերահսկող համակարգերը Լատվիայի երկնքում ֆիքսել են երկու ֆրանսիական «Rafale» կործանիչ և երկու «F-16»:
Անօդաչու թռչող սարքերից մեկը մտել է ռուսական տարածք և Պսկովից 78 կմ հարավ-արևելք խոցվել է ՀՕՊ միջոցներով։ Բեկորների փորձաքննությունը ցույց է տվել, որ դա եղել է Ուկրաինայի զինված ուժերի Ան-196 «Լյուտի» ԱԹՍ։
Մնացած 5 ուկրաինական դրոններից մեկը, ինչպես հայտնում է «Delfi» գործակալությունը,
ընկել է Լատվիայի արևելյան Ռեզեկնա քաղաքի նավթաբազայի տարածքում (պահուստարանը դատարկ է եղել), իսկ մյուս 4-ը Լատվիայի տարածքում ռադարների էկրաններից անհետացել են։