https://arm.sputniknews.ru/20260506/vedium-mankapghtsutjan-gvortsvov-hanrajin-qreakan-hetapndum-e-harucvel-2-andzi-nkatmamb-101853134.html
Վեդիում մանկապղծության գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ
Վեդիում մանկապղծության գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ անչափահաս աղջիկների փաստաբանը հայտնել էր, որ գործում 3 անձ է ներգրավված։ 06.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-06T22:55+0400
2026-05-06T22:55+0400
2026-05-06T23:01+0400
դատախազ
հհ դատախազություն
վեդի
քրեական գործ
մանկապղծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590340_0:64:1600:964_1920x0_80_0_0_b3b52424988cbf377c27ad0ce12c4975.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik․ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վեդի քաղաքում մանկապղծության դեպք է գրանցվել, իսկ Վեդու բնակիչները, որոնք կատարել են այդ արարքը, ազատության մեջ են` 58 և 65–ամյա տղամարդիկ ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։ Մայիսի 3-ին ՆԳՆ–ն հայտնեց, որ Վեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է ու ներկայացվել ՔԿ։Նշենք, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնեց, որ գործում ներգրավված է 3 անձ, տուժողները 2 քույրեր են՝ 15 և 17 տարեկան։ Էլբակյանը հայտնեց, որ մտավախություն ունի՝ կարող է ընտանիքից 3-րդ տուժող էլ լինի, ինչի առնչությամբ դեռ անհրաժեշտ է տվյալներ հավաքագրել։ Նրա խոսքով՝ 65-ամյա Դավիթ Այնազյանն անցնում է 2 երեխաների գործով, 58-ամյա Արթուր Երեմյանն ու «բարերարը» (որը պարբերաբար ընտանիքին իբրև թե նյութական օգնություն էր ցուցաբերում– խմբ․)՝ 1 երեխայի։
վեդի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590340_177:0:1600:1067_1920x0_80_0_0_86084c7fd35aa4244c0fbdc71f40f97d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատախազ, հհ դատախազություն, վեդի, քրեական գործ, մանկապղծություն
դատախազ, հհ դատախազություն, վեդի, քրեական գործ, մանկապղծություն
Վեդիում մանկապղծության գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ
22:55 06.05.2026 (Թարմացված է: 23:01 06.05.2026) Ավելի վաղ անչափահաս աղջիկների փաստաբանը հայտնել էր, որ գործում 3 անձ է ներգրավված։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik․ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։
Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)»,- հայտնեցին դատախազությունից։
Ավելի վաղ
հայտնի էր դարձել, որ Վեդի քաղաքում մանկապղծության դեպք է գրանցվել, իսկ Վեդու բնակիչները, որոնք կատարել են այդ արարքը, ազատության մեջ են` 58 և 65–ամյա տղամարդիկ ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։ Մայիսի 3-ին ՆԳՆ–ն
հայտնեց, որ Վեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է ու ներկայացվել ՔԿ։
Նշենք, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնեց, որ գործում ներգրավված է 3 անձ, տուժողները 2 քույրեր են՝ 15 և 17 տարեկան։
Էլբակյանը հայտնեց, որ մտավախություն ունի՝ կարող է ընտանիքից 3-րդ տուժող էլ լինի, ինչի առնչությամբ դեռ անհրաժեշտ է տվյալներ հավաքագրել։ Նրա խոսքով՝ 65-ամյա Դավիթ Այնազյանն անցնում է 2 երեխաների գործով, 58-ամյա Արթուր Երեմյանն ու «բարերարը» (որը պարբերաբար ընտանիքին իբրև թե նյութական օգնություն էր ցուցաբերում– խմբ․)՝ 1 երեխայի։