https://arm.sputniknews.ru/20260506/spjurqum-shatery-patmakan-hajastan-en-uzum-isk-menq-irakan-hh-um-enq-aprum-mirzvojan-101826926.html
Սփյուռքում շատերը պատմական Հայաստան են ուզում, իսկ մենք իրական ՀՀ-ում ենք ապրում․ Միրզոյան
Սփյուռքում շատերը պատմական Հայաստան են ուզում, իսկ մենք իրական ՀՀ-ում ենք ապրում․ Միրզոյան
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը կարծում է, որ պատմական Հայաստան տանող բոլոր ճանապարհները հղի են հարևանների հետ հակամարտություններով։ 06.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-06T13:47+0400
2026-05-06T13:47+0400
2026-05-06T13:59+0400
հայաստան
սփյուռք
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101783252_0:83:1600:983_1920x0_80_0_0_665ac7e7e2a76e412652c3f9b2badfe2.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ ցանկանում են պատմական Հայաստանի սահմաններով պետության մասին, բայց պետք է հասկանալ՝ այժմ ապրում ենք իրական Հայաստանում։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս հայտարարությունն արեց «Երևանյան երկխոսություն» պանելային քննարկման շրջանակում՝ անդրադառնալով սփյուռքի և ՀՀ իշխանությունների հարաբերություններին։Նրա խոսքով՝ հնարավոր չէ հաջորդ հազարամյակն էլ ապրել հարևանների հետ կռվելով, մարտադաշտում էլ ավելի մեծ թվով զոհեր տալով։Միրզոյանը շեշտեց, որ այս առումով Հայաստանի բնակիչների տեսակետը կարող է տարբերվել սփյուռքահայերի դիրքորոշումից։Հիշեցնենք` «Իրական Հայաստանի» և «պատմական Հայաստանի» թեզերն առաջին անգամ հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին՝ հայտարարելով, թե պատմական Հայաստանի հայեցակարգը երկիրը պահելու է ֆորպոստի դերում։Թուրքիայի նպատակը ՀՀ սուվերեն տարածքից մի կտոր միջանցք պոկելն է. թուրքագետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101783252_90:0:1510:1065_1920x0_80_0_0_4ed281d5c7424c9634f15cb573d6a601.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սփյուռք, արարատ միրզոյան
հայաստան, սփյուռք, արարատ միրզոյան
Սփյուռքում շատերը պատմական Հայաստան են ուզում, իսկ մենք իրական ՀՀ-ում ենք ապրում․ Միրզոյան
13:47 06.05.2026 (Թարմացված է: 13:59 06.05.2026) Արարատ Միրզոյանը կարծում է, որ պատմական Հայաստան տանող բոլոր ճանապարհները հղի են հարևանների հետ հակամարտություններով։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ ցանկանում են պատմական
Հայաստանի սահմաններով պետության մասին, բայց պետք է հասկանալ՝ այժմ ապրում ենք իրական Հայաստանում։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս հայտարարությունն արեց «Երևանյան երկխոսություն» պանելային քննարկման շրջանակում՝ անդրադառնալով սփյուռքի և ՀՀ իշխանությունների հարաբերություններին։
«Մենք մեծ հայկական սփյուռք ունենք, և դա կարևոր գործիք է, բայց պետք է հասկանանք, որ նրանք տարբեր երկրների քաղաքացիներ են, ու իրենց տեսակետները կարող են չհամընկնել։ Սփյուռքի մի զգալի հատվածը Հայոց ցեղասպանության վերապրողների սերունդն է։ Շատերը ցանկանում են ավելի մեծ պատմական Հայաստան տեսնել, մի Հայաստան, որը գոյություն է ունեցել, փառահեղ ու հարուստ անցյալ է ունեցել։ Այսօր դա երազ է, իրական Հայաստանը չէ։ Մենք այսօր ապրում ենք հստակ այս տարածաշրջանում, այս հարևանների հետ»,- հայտարարեց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ հնարավոր չէ հաջորդ հազարամյակն էլ ապրել հարևանների հետ կռվելով, մարտադաշտում էլ ավելի մեծ թվով զոհեր տալով։
Միրզոյանը շեշտեց, որ այս առումով Հայաստանի բնակիչների տեսակետը կարող է տարբերվել սփյուռքահայերի դիրքորոշումից։
Հիշեցնենք` «Իրական Հայաստանի» և «պատմական Հայաստանի» թեզերն առաջին անգամ հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին՝ հայտարարելով, թե պատմական Հայաստանի հայեցակարգը երկիրը պահելու է ֆորպոստի դերում։