https://arm.sputniknews.ru/20260506/paterazmi-havanakanutjuny-kmetsana-ahts-pety-hastatec-pashinjani-asatsnery-101821711.html
Պատերազմի հավանականությունը կմեծանա՞. ԱՀԾ պետը հաստատեց Փաշինյանի ասածները
Պատերազմի հավանականությունը կմեծանա՞. ԱՀԾ պետը հաստատեց Փաշինյանի ասածները
Sputnik Արմենիա
ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետը նշեց, որ իրենք որևէ տեղեկության չեն սպասում ՀՀ անվտանգային ռիսկերի վերաբերյալ, որպեսզի սկսենք ճշտումներ անել, այլ դա... 06.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-06T11:51+0400
2026-05-06T11:51+0400
2026-05-06T11:55+0400
արտաքին հետախուզության ծառայություն
քրիստինե գրիգորյան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1e/101584654_0:84:1600:984_1920x0_80_0_0_f60755f27b5790b2bb4d65660f7730e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանց արտաքին հետախուզության ծառայության տվյալների հայտարարում է` առաջիկա ընտրություններին եթե ՔՊ–ն սահմանադրական մեծամասնություն չստանա, ապա սեպտեմբերին աղետաբար պատերազմ կսկսվի, դա նշանակում է` նա ունի բանավոր պայմանավորվածություններ, բանակցություններ և, հետևաբար, ինչ–որ բան այն չէ։ Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։Նախորդիվ նա Գրիգորյանից հետաքրքրվել էր, թե ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը նման հայտարարություն անելով, արդյոք այս հայտարարությունը ԱՀԾ հայտնած տվյալների հիման վրա է արվա՞ծ, թե՞ ծառայության պետը տեղյակ չի եղել այդ հայտարարությունից։ Ի պատասխան ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետը նշեց, որ իրենք որևէ տեղեկության չեն սպասում ՀՀ անվտանգային ռիսկերի վերաբերյալ, որպեսզի սկսեն ճշտումներ անել. դա անում են 24/7 ռեժիմով։ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը որոշեց ինքը ևս նույն թեմայի շրջանակում հարց ուղղել ԱՀԾ պետին։««Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարում են, որ Հայաստանը չպետք է սահմանափակվի 29 743 քառ. կմ–ով, սահմանազատման հիմքը չպետք է լինի Ալմա Աթայի հռչակագիրը։ Եթե այս ուժը գա իշխանության և անի այն, ինչ խոստանում է, արդյոք լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը կմեծանա՞, թե՞ կփոքրանա»,– հարցրեց ԱԺ փոխնախագահը։«Ձեր վկայակոչած հայտարարություններն ամենապարզ տրամաբանության պայմաններում խոսում են խաղաղության ճարտարապետությունը քանդելու և կոնֆլիկտին վերադառնալու մասին` դրանից բխող բոլոր հետևանանքներով, այդ թվում` հարձակման սպառնալիքներով։ Այսինքն, պատերազմի հավանականությունը կմեծանա»,– եզրակացրեց Գրիգորյանը։Քրիստինե Գրիգորյանը ԱԺ–ում ներկայացնում է «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի փոփոխությունները, ըստ որոնց, մասնավորապես, ծառայության աշխատակիցներին թույլատրվում է կրել և պահել հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1e/101584654_89:0:1512:1067_1920x0_80_0_0_5c90a06a718e3669f8e1e243d240d495.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտաքին հետախուզության ծառայություն , քրիստինե գրիգորյան, աժ (ազգային ժողով)
արտաքին հետախուզության ծառայություն , քրիստինե գրիգորյան, աժ (ազգային ժողով)
Պատերազմի հավանականությունը կմեծանա՞. ԱՀԾ պետը հաստատեց Փաշինյանի ասածները
11:51 06.05.2026 (Թարմացված է: 11:55 06.05.2026) ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետը նշեց, որ իրենք որևէ տեղեկության չեն սպասում ՀՀ անվտանգային ռիսկերի վերաբերյալ, որպեսզի սկսենք ճշտումներ անել, այլ դա անում են 24/7 ռեժիմով։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանց արտաքին հետախուզության ծառայության տվյալների հայտարարում է` առաջիկա ընտրություններին եթե ՔՊ–ն սահմանադրական մեծամասնություն չստանա, ապա սեպտեմբերին աղետաբար պատերազմ կսկսվի, դա նշանակում է` նա ունի բանավոր պայմանավորվածություններ, բանակցություններ և, հետևաբար, ինչ–որ բան այն չէ։ Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Նախորդիվ նա Գրիգորյանից հետաքրքրվել էր, թե ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը նման հայտարարություն անելով, արդյոք այս հայտարարությունը ԱՀԾ հայտնած տվյալների հիման վրա է արվա՞ծ, թե՞ ծառայության պետը տեղյակ չի եղել այդ հայտարարությունից։
Ի պատասխան ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետը նշեց, որ իրենք որևէ տեղեկության չեն սպասում ՀՀ անվտանգային ռիսկերի վերաբերյալ, որպեսզի սկսեն ճշտումներ անել. դա անում են 24/7 ռեժիմով։
«Կարծում եմ` շատ տրամաբանական բան է ասել պարոն վարչապետը. նրա ասածը հետևյալն էր` եթե նախընտրական փուլում քաղաքական մրցակցող ուժերը հարցականի տակ են դնում խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, դա ենթադրում է, որ խաղաղությունը հաջորդիվ փլուզվելու է»։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը որոշեց ինքը ևս նույն թեմայի շրջանակում հարց ուղղել ԱՀԾ պետին։
««Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարում են, որ Հայաստանը չպետք է սահմանափակվի 29 743 քառ. կմ–ով, սահմանազատման հիմքը չպետք է լինի Ալմա Աթայի հռչակագիրը։ Եթե այս ուժը գա իշխանության և անի այն, ինչ խոստանում է, արդյոք լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը կմեծանա՞, թե՞ կփոքրանա»,– հարցրեց ԱԺ փոխնախագահը։
«Ձեր վկայակոչած հայտարարություններն ամենապարզ տրամաբանության պայմաններում խոսում են խաղաղության ճարտարապետությունը քանդելու և կոնֆլիկտին վերադառնալու մասին` դրանից բխող բոլոր հետևանանքներով, այդ թվում` հարձակման սպառնալիքներով։ Այսինքն, պատերազմի հավանականությունը կմեծանա»,– եզրակացրեց Գրիգորյանը։
Քրիստինե Գրիգորյանը ԱԺ–ում ներկայացնում է «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի փոփոխությունները, ըստ որոնց, մասնավորապես, ծառայության աշխատակիցներին թույլատրվում է կրել և պահել հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ: