https://arm.sputniknews.ru/20260506/pastaban-ruben-hakvobjann-azatvel-e-tnajin-kalanqic-101818819.html
Փաստաբան Ռուբեն Հակոբյանն ազատվել է տնային կալանքից
Փաստաբան Ռուբեն Հակոբյանն ազատվել է տնային կալանքից
Sputnik Արմենիա
Ռուբեն Հակոբյանը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբաններից է։ 06.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-06T10:13+0400
2026-05-06T10:13+0400
2026-05-06T10:19+0400
փաստաբան
ռուբեն հակոբյան
տնային կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/06/99550711_0:0:600:338_1920x0_80_0_0_47663a313a24384d2dda6be3d5b3ce2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Փաստաբան Ռուբեն Հակոբյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց անձամբ Հակոբյանը:Հիշեցնենք, որ մարտի 6-ին ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել էր ձայնագրություն, ըստ որի` սպանության գործով դատաքննության ընթացքում փաստաբանը, նախնական համաձայնության գալով մեղադրյալի եղբոր հետ, սպանությանն ականատես վկային հարկադրել են հերթական դատական նիստում փոխել ցուցմունքը և տալ սուտ ցուցմունք, որը կնպաստի մեղադրյալի՝ պատասխանատվությունից խուսափելուն։Փաստաբան Լիանա Գասպարյանը վստահեցրել էր, որ տարածված ձայնագրությունն անթույլատրելի ապացույց է, քանի որ փորձաքննություն չի անցել, չկա փորձագետի եզրակացություն, թե արդյոք ովքեր են խոսում, արդյոք իրական է ձայնագրությունը, թե ստեղծված է արհեստական բանականությամբ և այլն։Հակոբյանի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրվել էր մարտի 7-ին:Հավելենք, որ Ռուբեն Հակոբյանը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբաններից է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/06/99550711_44:0:573:397_1920x0_80_0_0_659f19dc25694f33cb1e073d5b8a136b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փաստաբան, ռուբեն հակոբյան, տնային կալանք
փաստաբան, ռուբեն հակոբյան, տնային կալանք
Փաստաբան Ռուբեն Հակոբյանն ազատվել է տնային կալանքից
10:13 06.05.2026 (Թարմացված է: 10:19 06.05.2026) Ռուբեն Հակոբյանը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբաններից է։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Փաստաբան Ռուբեն Հակոբյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է: Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց անձամբ Հակոբյանը:
«Տնային կալանքը խափանման միջոցը փոխվել է գրավով և վարչական հսկողությամբ»,- ասաց Հակոբյանը:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել էր ձայնագրություն, ըստ որի` սպանության գործով դատաքննության ընթացքում փաստաբանը, նախնական համաձայնության գալով մեղադրյալի եղբոր հետ, սպանությանն ականատես վկային հարկադրել են հերթական դատական նիստում փոխել ցուցմունքը և տալ սուտ ցուցմունք, որը կնպաստի մեղադրյալի՝ պատասխանատվությունից խուսափելուն։
Փաստաբան Լիանա Գասպարյանը վստահեցրել էր, որ տարածված ձայնագրությունն անթույլատրելի ապացույց է, քանի որ փորձաքննություն չի անցել, չկա փորձագետի եզրակացություն, թե արդյոք ովքեր են խոսում, արդյոք իրական է ձայնագրությունը, թե ստեղծված է արհեստական բանականությամբ և այլն։
Հակոբյանի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց
ընտրվել էր մարտի 7-ին:
Հավելենք, որ Ռուբեն Հակոբյանը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբաններից է։