https://arm.sputniknews.ru/20260506/pahpanum-enq-ev-pvokhancum-estafety-erevanum-anckacvec-hishvoghutjan-purak-akcian-101843184.html
«Պահպանում ենք և փոխանցում էստաֆետը». Երևանում անցկացվեց «Հիշողության պուրակ» ակցիան
«Պահպանում ենք և փոխանցում էստաֆետը». Երևանում անցկացվեց «Հիշողության պուրակ» ակցիան
Sputnik Արմենիա
«Հիշողության պուրակ» միջազգային ակցիան անցկացվում է 2020 թվականից։ 06.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-06T17:51+0400
2026-05-06T17:51+0400
2026-05-06T17:53+0400
հայաստան
երևան
«հիշողության պուրակ» միջազգային ակցիա
տեսանյութ
տեսանյութեր
հայրենական մեծ պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/06/101841615_0:0:801:450_1920x0_80_0_0_b53f53e5d6b9c3d8142bbba17b069c46.jpg
Երևանում 6-րդ անգամ անցկացվեց Մայիսի 9-ի տոնակատարությանը նվիրված «Հիշողության պուրակ» միջազգային ակցիան: Այս ընթացքում «Հաղթանակ» զբոսայգում տնկվել էր 700 ծառ, այսօր դրանց ավելացան ևս 40-ը:Նախորդ հինգ տարիներին ծառերը տնկվել էին «Սահմանային փառքի ծառուղում», որն ամբողջությամբ արդեն պատրաստ է։ Սակայն Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի պատասխանատու Դավիթ Գևորգյանը վստահեցրեց, որ այգում միշտ տեղ կգտնվի հետագա տունկի համար։«Սա այն նվազագույնն է, որ մեր սերունդը կարող է անել մեր հերոսների և բոլոր զոհվածների համար։ Սա այն ակցիան է, որը խորհրդանշում է կյանքի հավերժությունը», - ասաց նա։«Մեր առաքելությունն է պահպանել կատարված սխրանքների մասին պատմական հիշողությունը։ Մենք շատ լավ հիշում ենք այն անգնահատելի ավանդը, որ ունեցել են հայ զինվորականները. 600 հազար կին ու տղամարդ մեկնել է ռազմաճակատ։ Մենք դա գնահատում ենք», - հավելեց Հայաստանում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Ինեսա Կուդրուկը։«Եվրասիա» ՀԿ-ի կամավորները Դողս գյուղում մաքրել են Հայրենական պատերազմի հուշարձանի տարածքըՄիջոցառմանը ելույթ ունեցան Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերի վարչության նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի մենակատար, ռազմահայրենասիրական երգերի կատարող Արթուր Աղադաջանովը:Ակցիան անցկացվեց Երևանի քաղաքապետարանի և «Ռոսատոմ» կորպորացիայի աջակցությամբ:«Հիշողության պուրակ» միջազգային ակցիան անցկացվում է 2020 թվականից։ Նախագիծն իրականացվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ (նա 2020 թվականին Ռժևսկի հուշահամալիրի տարածքում տնկեց իր հիշատակի ծառը)։ Բնապահպանական և հայրենասիրական լայնածավալ ակցիայի հիմնական նպատակը տարեկան 27 միլիոն ծառ տնկելն է՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի յուրաքանչյուր զոհվածի: Վեց տարվա ընթացքում ակցիային միացել են միլիոնավոր կամավորներ աշխարհի 83 երկրներից և համատեղ ջանքերով տնկել ավելի քան 160 մլն ծառ:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/06/101841615_6:0:606:450_1920x0_80_0_0_b544cd673d1d9c0beb5a2ef5da6d91c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, «հիշողության պուրակ» միջազգային ակցիա, տեսանյութ, տեսանյութեր, видео, հայրենական մեծ պատերազմ
հայաստան, երևան, «հիշողության պուրակ» միջազգային ակցիա, տեսանյութ, տեսանյութեր, видео, հայրենական մեծ պատերազմ
«Պահպանում ենք և փոխանցում էստաֆետը». Երևանում անցկացվեց «Հիշողության պուրակ» ակցիան
17:51 06.05.2026 (Թարմացված է: 17:53 06.05.2026) «Հիշողության պուրակ» միջազգային ակցիան անցկացվում է 2020 թվականից։
Երևանում 6-րդ անգամ անցկացվեց Մայիսի 9-ի տոնակատարությանը նվիրված «Հիշողության պուրակ» միջազգային ակցիան: Այս ընթացքում «Հաղթանակ» զբոսայգում տնկվել էր 700 ծառ, այսօր դրանց ավելացան ևս 40-ը:
«Շատ կարևոր է, որ պահպանում ենք հիշողությունը և էստաֆետը փոխանցում երիտասարդ սերնդին։ Մեր պապերի կատարած մեծ սխրանքների մասին հիշողության պահպանումը այն կարևոր տարրերից մեկն է, որը միավորում է մեր երկրներին և ժողովուրդներին», - ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նախորդ հինգ տարիներին ծառերը տնկվել էին «Սահմանային փառքի ծառուղում», որն ամբողջությամբ արդեն պատրաստ է։ Սակայն Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի պատասխանատու Դավիթ Գևորգյանը վստահեցրեց, որ այգում միշտ տեղ կգտնվի հետագա տունկի համար։
«Սա այն նվազագույնն է, որ մեր սերունդը կարող է անել մեր հերոսների և բոլոր զոհվածների համար։ Սա այն ակցիան է, որը խորհրդանշում է կյանքի հավերժությունը», - ասաց նա։
«Մեր առաքելությունն է պահպանել կատարված սխրանքների մասին պատմական հիշողությունը։ Մենք շատ լավ հիշում ենք այն անգնահատելի ավանդը, որ ունեցել են հայ զինվորականները. 600 հազար կին ու տղամարդ մեկնել է ռազմաճակատ։ Մենք դա գնահատում ենք», - հավելեց Հայաստանում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Ինեսա Կուդրուկը։
Միջոցառմանը ելույթ ունեցան Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերի վարչության նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի մենակատար, ռազմահայրենասիրական երգերի կատարող Արթուր Աղադաջանովը:
Ակցիան անցկացվեց Երևանի քաղաքապետարանի և «Ռոսատոմ» կորպորացիայի աջակցությամբ:
«Հիշողության պուրակ» միջազգային ակցիան անցկացվում է 2020 թվականից։ Նախագիծն իրականացվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ (նա 2020 թվականին Ռժևսկի հուշահամալիրի տարածքում տնկեց իր հիշատակի ծառը)։ Բնապահպանական և հայրենասիրական լայնածավալ ակցիայի հիմնական նպատակը տարեկան 27 միլիոն ծառ տնկելն է՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի յուրաքանչյուր զոհվածի: Վեց տարվա ընթացքում ակցիային միացել են միլիոնավոր կամավորներ աշխարհի 83 երկրներից և համատեղ ջանքերով տնկել ավելի քան 160 մլն ծառ: