https://arm.sputniknews.ru/20260506/khapanman-mijvoci-masvov-mtahvogutjunnery-shutvov-kparatven-datakhazy-vedii-depqi-masin-101831441.html
Խափանման միջոցի մասով մտահոգությունները շուտով կփարատվեն. դատախազը՝ Վեդիի դեպքի մասին
Խափանման միջոցի մասով մտահոգությունները շուտով կփարատվեն. դատախազը՝ Վեդիի դեպքի մասին
Sputnik Արմենիա
Վեդիի բնակիչները, որոնք կատարել են այդ արարքը, ազատության մեջ են. նրանք ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։ 06.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-06T16:00+0400
2026-05-06T16:00+0400
2026-05-06T16:07+0400
վեդի
մանկապղծություն
աննա վարդապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1b/87205839_0:0:1200:675_1920x0_80_0_0_fe76d227453da95bd2c310655d25cc76.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքի վարույթը գտնվում է ՀՀ դատախազության անմիջական ուշադրության ներքո։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին։Ավելի վաղ լրագրող Սյուզի Բադոյանը հայտնել էր, որ Վեդի քաղաքում մանկապղծության դեպք է գրանցվել։ Նա նշել էր, որ Վեդիի բնակիչները, որոնք կատարել են այդ արարքը, ազատության մեջ են` 58 և 65–ամյա տղամարդիկ ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։ Մայիսի 3-ին ՆԳՆ–ն հայտնեց, որ Վեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է ու ներկայացվել ՔԿ։Վարդանյանը դատախազից հետաքրքրվեց` անձամբ երբ է տեղեկացել դեպքի մասին, կոնկրետ ի՞նչ քայլեր է նա ձեռնարկել, գիտի՞, որ բոլոր գործընթացները տեղի են ունեցել օրենքի կոպիտ խախտումներով և ինչո՞ւ մինչև այս պահը չկա կալանք։Ի պատասխան Վարդապետյանն ավելացրեց, որ շատ կարճ ժամանակ անց խափանման միջոցի մասով բոլոր մտահոգությունները կփարատվեն։Վարդապետյանի խոսքով` դեպքի մասին անմիջապես է տեղեկացվել, երբ հանրայնացվել է։«Ոչ միայն այս դեպքը, այլև համանման մի իրավիճակ նաև Գեղարքունիքի մարզում ունեինք, բազմաթիվ իրավիճակներ ենք ունեցել նաև Արարատի մարզում, ունենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնոգրաֆիկ նյութերի պատրաստման մեջ Երևանում և Շիրակի մարզում։ Ուզում եմ ասել, որ այս ամբողջ ցավալի քարտեզագրումը միայն այս դեպքով չի սահմանափակվում»,– ընդգծեց դատախազը։Նա պատմեց` երբ մի քանի տարի առաջ Գեղարքունիքի մարզում նման իրավիճակի մասին իմացան, անմիջապես միջնորդագիր են հասցեագրել իրավասու մարմիններին, որպեսզի դատախազությունը լինի այն հանձնաժողովներում, որոնք կանխարգելիչ գործառույթներ ունեն։
վեդի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1b/87205839_97:0:997:675_1920x0_80_0_0_4229ec9c12bbc4640196af351f1b7906.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վեդի, մանկապղծություն, աննա վարդապետյան
վեդի, մանկապղծություն, աննա վարդապետյան
Խափանման միջոցի մասով մտահոգությունները շուտով կփարատվեն. դատախազը՝ Վեդիի դեպքի մասին
16:00 06.05.2026 (Թարմացված է: 16:07 06.05.2026) Վեդիի բնակիչները, որոնք կատարել են այդ արարքը, ազատության մեջ են. նրանք ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքի վարույթը գտնվում է ՀՀ դատախազության անմիջական ուշադրության ներքո։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին։
Ավելի վաղ լրագրող Սյուզի Բադոյանը
հայտնել էր, որ Վեդի քաղաքում մանկապղծության դեպք է գրանցվել։ Նա նշել էր, որ Վեդիի բնակիչները, որոնք կատարել են այդ արարքը, ազատության մեջ են` 58 և 65–ամյա տղամարդիկ ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։ Մայիսի 3-ին ՆԳՆ–ն
հայտնեց, որ Վեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է ու ներկայացվել ՔԿ։
Վարդանյանը դատախազից հետաքրքրվեց` անձամբ երբ է տեղեկացել դեպքի մասին, կոնկրետ ի՞նչ քայլեր է նա ձեռնարկել, գիտի՞, որ բոլոր գործընթացները տեղի են ունեցել օրենքի կոպիտ խախտումներով և ինչո՞ւ մինչև այս պահը չկա կալանք։
Ի պատասխան Վարդապետյանն ավելացրեց, որ շատ կարճ ժամանակ անց խափանման միջոցի մասով բոլոր մտահոգությունները կփարատվեն։
«Այսպիսի գործերով մենք շատ խիստ խափանման միջոցների ենք գնում։ Պետք է ասեմ, որ այս արարքները շատ հաճախ կատարվում են ազատազրկման վայրերից»,– նշեց նա։
Վարդապետյանի խոսքով` դեպքի մասին անմիջապես է տեղեկացվել, երբ հանրայնացվել է։
«Ոչ միայն այս դեպքը, այլև համանման մի իրավիճակ նաև Գեղարքունիքի մարզում ունեինք, բազմաթիվ իրավիճակներ ենք ունեցել նաև Արարատի մարզում, ունենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնոգրաֆիկ նյութերի պատրաստման մեջ Երևանում և Շիրակի մարզում։ Ուզում եմ ասել, որ այս ամբողջ ցավալի քարտեզագրումը միայն այս դեպքով չի սահմանափակվում»,– ընդգծեց դատախազը։
Նա պատմեց` երբ մի քանի տարի առաջ Գեղարքունիքի մարզում նման իրավիճակի մասին իմացան, անմիջապես միջնորդագիր են հասցեագրել իրավասու մարմիններին, որպեսզի դատախազությունը լինի այն հանձնաժողովներում, որոնք կանխարգելիչ գործառույթներ ունեն։