https://arm.sputniknews.ru/20260506/irany-patrast-e-amni-het-ardaraci-hamadzajnagri-araghchin-pekinum-e-101826519.html
Իրանը պատրաստ է ԱՄՆ–ի հետ արդարացի համաձայնագրի. Արաղչին Պեկինում է
Իրանը պատրաստ է ԱՄՆ–ի հետ արդարացի համաձայնագրի. Արաղչին Պեկինում է
Sputnik Արմենիա
Իրանցի նախարարը նշել է՝ Թեհրանին կբավարարի միայն ազնիվ և համապարփակ պայմանագիրը։ 06.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-06T13:38+0400
2026-05-06T13:38+0400
2026-05-06T13:40+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
աբբաս արաղչի
չինաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/06/101823493_0:0:1278:719_1920x0_80_0_0_d396abc84f74e9064ab7551c7b6d4547.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Իրանի իշխանությունները պատրաստ են ԱՄՆ-ի հետ արդարացի համաձայնագիր կնքել հակամարտությունը կարգավորելու համար: Ինչպես հայտնում է ISNA գործակալությունը, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այս մասին հայտարարել է Պեկինում չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպման ժամանակ:Նրա խոսքով՝ Թեհրանը կընդունի միայն ազնիվ և համապարփակ համաձայնագիրը։Նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմը համարվում է միջազգային իրավունքի ակնհայտ խախտում, և Իրանը բոլոր ջանքերը կգործադրի ամերիկյան կողմի հետ բանակցություններում իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:Իրանի ԱԳՆ ղեկավարը դրական է գնահատել Պեկինի դիրքորոշումը միջազգային հարթակում և ԱՄՆ-ի ու Իսրայելի գործողությունների դատապարտումը:Արաղչիի գնահատմամբ՝ ներկա իրավիճակում Իրանի և Չինաստանի համագործակցությունը կզարգանա:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/06/101823493_129:0:1088:719_1920x0_80_0_0_fa335f217139cc6e3a647a4559de4e3f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, չինաստան
իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, չինաստան
Իրանը պատրաստ է ԱՄՆ–ի հետ արդարացի համաձայնագրի. Արաղչին Պեկինում է
13:38 06.05.2026 (Թարմացված է: 13:40 06.05.2026) Իրանցի նախարարը նշել է՝ Թեհրանին կբավարարի միայն ազնիվ և համապարփակ պայմանագիրը։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Իրանի իշխանությունները պատրաստ են ԱՄՆ-ի հետ արդարացի համաձայնագիր կնքել հակամարտությունը կարգավորելու համար: Ինչպես հայտնում է ISNA գործակալությունը, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այս մասին հայտարարել է Պեկինում չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ Թեհրանը կընդունի միայն ազնիվ և համապարփակ համաձայնագիրը։
Նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմը համարվում է միջազգային իրավունքի ակնհայտ խախտում, և Իրանը բոլոր ջանքերը կգործադրի ամերիկյան կողմի հետ բանակցություններում իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:
Իրանի ԱԳՆ ղեկավարը դրական է գնահատել Պեկինի դիրքորոշումը միջազգային հարթակում և ԱՄՆ-ի ու Իսրայելի գործողությունների դատապարտումը:
Արաղչիի գնահատմամբ՝ ներկա իրավիճակում Իրանի և Չինաստանի համագործակցությունը կզարգանա:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին
հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։