https://arm.sputniknews.ru/20260506/iranakan-harvatsneric-vnasvel-kam-vochnchacel-en-amni-aveli-qan-220-objekt-washington-post-101854665.html
Իրանական հարվածներից վնասվել կամ ոչնչացել են ԱՄՆ–ի ավելի քան 220 օբյեկտ. Washington post
Իրանական հարվածներից վնասվել կամ ոչնչացել են ԱՄՆ–ի ավելի քան 220 օբյեկտ. Washington post
Sputnik Արմենիա
Վնասի կեսից ավելին հասցվել է Բահրեյնի 5-րդ նավատորմի շտաբին և Քուվեյթի երեք բազաներին: 06.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-06T23:36+0400
2026-05-06T23:36+0400
2026-05-06T23:39+0400
ամն
բահրեյն
իրանի իսլամական հանրապետություն
քուվեյթ
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1e/100389316_0:0:801:450_1920x0_80_0_0_cfb8ea3a54b3ef5cb6308db5e460d556.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik․ Ռազմական գործողությունների ընթացքում իրանական հարվածներըվնասել կամոչնչացրել ենառնվազն 228 կառույց, օբյեկտ կամմիավոր տեխնիկաամերիկյան 15 ռազմակայաններում և տարածաշրջանի ռազմականօբյեկտներում։ Այսմասին գրումէ Washington Post-ը՝ վերլուծելով արբանյակային լուսանկարները։Խոսքը շինությունների, զորանոցների, վառելիքի պահեստների, ռադարների, կապի և ՀՕՊ համակարգերի, ինքնաթիռների և բազաների ենթակառուցվածքների մասին է։Ավերածությունների մասշտաբները շատ ավելի մեծ են, քան ԱՄՆ կառավարության կողմից հրապարակայնորեն ընդունված կամ նախկինում հաղորդված տվյալները:Վնասի կեսից ավելին հասցվել է Բահրեյնի 5-րդ նավատորմի շտաբին և Քուվեյթի երեք բազաներին: Ամերիկացի պաշտոնյան թերթին հայտնել է, որ այդ օբյեկտները խիստ տուժել են հավանաբար այն պատճառով, որ թույլ են տվել Իրանի ուղղությամբ հարձակումներ իրականացնել իրենց տարածքից:Թրամփը պնդում է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ–ի հետՀարվածների արդյունքում ոչնչացվել են Բահրեյնում և Քուվեյթում Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերը, Բահրեյնի ռազմածովային բազայում արբանյակային ալեհավաքը և Հորդանանում ու Արաբական Միացյալ Էմիրություններում THAAD ռադիոլոկացիոն համակարգերը:Ինչպես հաղորդում է թերթը, Սաուդյան Արաբիայի արքայազն Սուլթանի ավիաբազայում ոչնչացվել են երկու ինքնաթիռներ:ԱՄՆ-ի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ ռազմածովային բազայում վնասը զգալի է, ինչը 5-րդ նավատորմի շտաբին ստիպել է տեղափոխվել Ֆլորիդայի Մաքդիլ ավիաբազա, իսկ երկու այլ պաշտոնյաներ ասել են, որ զորքերը կարող են երբևէ մեծ թվաքանակով չվերադառնալ տարածաշրջանային բազաներ:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։
ամն
բահրեյն
իրանի իսլամական հանրապետություն
քուվեյթ
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1e/100389316_73:0:673:450_1920x0_80_0_0_6a2de1c55a7ea747e0a7c5a95e429c09.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, բահրեյն, իրանի իսլամական հանրապետություն, քուվեյթ, մերձավոր արևելք
ամն, բահրեյն, իրանի իսլամական հանրապետություն, քուվեյթ, մերձավոր արևելք
Իրանական հարվածներից վնասվել կամ ոչնչացել են ԱՄՆ–ի ավելի քան 220 օբյեկտ. Washington post
23:36 06.05.2026 (Թարմացված է: 23:39 06.05.2026) Վնասի կեսից ավելին հասցվել է Բահրեյնի 5-րդ նավատորմի շտաբին և Քուվեյթի երեք բազաներին:
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik․ Ռազմական գործողությունների ընթացքում իրանական հարվածներըվնասել կամոչնչացրել ենառնվազն 228 կառույց, օբյեկտ կամմիավոր տեխնիկաամերիկյան 15 ռազմակայաններում և տարածաշրջանի ռազմականօբյեկտներում։ Այսմասին գրումէ Washington Post-ը՝ վերլուծելով արբանյակային լուսանկարները։
Խոսքը շինությունների, զորանոցների, վառելիքի պահեստների, ռադարների, կապի և ՀՕՊ համակարգերի, ինքնաթիռների և բազաների ենթակառուցվածքների մասին է։
Ավերածությունների մասշտաբները շատ ավելի մեծ են, քան ԱՄՆ կառավարության կողմից հրապարակայնորեն ընդունված կամ նախկինում հաղորդված տվյալները:
Վնասի կեսից ավելին հասցվել է Բահրեյնի 5-րդ նավատորմի շտաբին և Քուվեյթի երեք բազաներին: Ամերիկացի պաշտոնյան թերթին հայտնել է, որ այդ օբյեկտները խիստ տուժել են հավանաբար այն պատճառով, որ թույլ են տվել Իրանի ուղղությամբ հարձակումներ իրականացնել իրենց տարածքից:
Հարվածների արդյունքում ոչնչացվել են Բահրեյնում և Քուվեյթում Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերը, Բահրեյնի ռազմածովային բազայում արբանյակային ալեհավաքը և Հորդանանում ու Արաբական Միացյալ Էմիրություններում THAAD ռադիոլոկացիոն համակարգերը:
Ինչպես հաղորդում է թերթը, Սաուդյան Արաբիայի արքայազն Սուլթանի ավիաբազայում ոչնչացվել են երկու ինքնաթիռներ:
ԱՄՆ-ի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ ռազմածովային բազայում վնասը զգալի է, ինչը 5-րդ նավատորմի շտաբին ստիպել է տեղափոխվել Ֆլորիդայի Մաքդիլ ավիաբազա, իսկ երկու այլ պաշտոնյաներ ասել են, որ զորքերը կարող են երբևէ մեծ թվաքանակով չվերադառնալ տարածաշրջանային բազաներ:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին
հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։