00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հակառուսական հայտարարությունների մասին հարցը էմոցիոնալ արձագանք առաջացրեց ԱԺ նախագահի մոտ

© Sputnik / Aram NersesyanԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2026
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահը վստահ է, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկել։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ «Ինչպես կարող են Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հակառուսական հայտարարություններն անդրադառնալ Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա» հարցն էմոցոիանալ արձագանք առաջացրեց։ ԱԺ նախագահ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նա հիշեց երկրի անկախ քաղաքականության մասին խոսույթը։ Սիմոնյանը շետեց, որ Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական շահերով, այլ ոչ թե հետևի այլ երկրների հնարավոր արձագանքին։
«Տրամաբանությունը, թե Հայաստանն իր շահերը հետապնդելիս պետք է միշտ հետ նայի, որ հանկարծ Ռուսաստանը չնեղսրտի, որքանո՞վ է ճիշտ։ Ես համարում եմ, որ դա ճիշտ չէ, որովհետև ՌԴ-ն, երբ իր շահերն է առաջ տանում, չի նայում ՀՀ շահերին։ Հայաստանը Ռուսաստանի դեմ որևէ քայլ չի անում. ՀՀ-ն պարզապես ապահովում է իր անվտանգությունն ու քաղաքական ուղղվածությունը»,– ասաց նա։
Սիմոնյանի խոսքով՝ պետք է վերջ դնել ու վերանայել մոտեցումը, որ «հանկարծ մեկին բարևեմ, ու մյուսը նեղանա» ոճով մտածելուն: ԱԺ նախագահը կրկին անդրադարձավ արդեն հայտնի թեմային, թե «Ադրբեջանի հետ հակամարտության շրջանում Ռուսաստանը, միաժամանակ պահպանելով դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ, զենք էր մատակարարում ադրբեջանական կողմին՝ դա բացատրելով սեփական անկախ արտաքին քաղաքականությամբ»։
«Անցյալում, երբ մենք պատերազմական վիճակի մեջ էինք Ադրբեջանի հետ, ՌԴ-ն թե՛ զենք էր վաճառում Ադրբեջանին, թե՛ մեր հետ դաշնակցային հարաբերությունների մեջ էր։ Ասում էր, թե իրենք անկախ պետություն են և բոլորի հետ ունեն իրենց հարաբերությունները։ Իսկ ի՞նչ է, Հայաստանը պետք է ճո՞րտ լինի, որ իրեն ասեն՝ սրա հետ պետք է լավ լինես, սրա հետ՝ ոչ։
Ի վերջո, նա անցավ իշխանությունների սիրելի համեմատություններին, որ կամ «մենք ծնկած ապրում ենք ինչ-որ մեկի՝ լինի ՌԴ-ի, Ֆրանսիայի, թե մեկ այլ գերտերության «սապոգի» տակ, կամ առանց որևէ մեկի հետ պատերազմելու կամ թշնամանալու, տեր ենք կանգնում մեր փոքր պետությանը`ունենալով ազատ մամուլ ( ավելի վաղ Ժուռնալիստների միության նախագահը հայտարարել էր ԶԼՄ-ների նկատմամբ աննախադեպ ճնշումների մասին, իսկ մամուլի ազատության համաշխարհային վարկանիշում Հայաստանը նահանջել է 16 կետով-խմբ) և ընտրություններ։
Հիշեցնենք` ապրիլի 1-ին, Մոսկվայում Պուտինն ու Փաշինյանը խոսեցին Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասին։ Պուտինը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունների հարցում պետք է վերջակետ դնել և առաջիկա ընտրությունների ֆոնին դա չդարձնել ներքաղաքական գործընթացների մաս: «Կարծում եմ՝ ակնհայտ է, որ այն բանից հետո, երբ դուք Պրահայում 2022 թվականին ընդունեցիք, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում, ներադրբեջանական հարթություն մտած այդ գործընթացին ՀԱՊԿ-ի միջամտելը կլիներ միանգամայն ոչ կոռեկտ», - ասաց Ռուսաստանի նախագահը: Նրան հակադարձեց վարչապետ Փաշինյանը՝ հայտարարելով, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, քանի որ երկրի իշխանությունները չեն կարողանում ժողովրդին բացատրել, թե ինչու կազմակերպությունն իր պարտավորություններին համապատասխան չի արձագանքել 2022 թվականի դեպքերին։
Լրահոս
0