https://arm.sputniknews.ru/20260506/cinik-qajl-e-mer-zhvoghvovrdin-ogtagvortsel-ir-khaghi-hamar-qaghaqagety-makrvoni-khvosqeri-masin-101840191.html
Ցինիկ քայլ է իր խաղի համար մեր ժողովրդին օգտագործելը․ քաղաքագետը՝ Մակրոնի խոսքերի մասին
Ցինիկ քայլ է իր խաղի համար մեր ժողովրդին օգտագործելը․ քաղաքագետը՝ Մակրոնի խոսքերի մասին
Sputnik Արմենիա
Քաղաքագետը հիշեցնում է, որ պատմության ընթացքում Ֆրանսիային հայերի անվտանգությունը վստահելու փորձ եղել է, որն ավարտվել է երկիրը Թուրքիային զիջելով և հայերի նոր... 06.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-06T21:25+0400
2026-05-06T21:25+0400
2026-05-06T21:26+0400
արթուր խաչիկյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
էմանուել մակրոն
ֆրանսիա
եվրամիություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101805231_0:84:1600:984_1920x0_80_0_0_a5c9f916520e2e756ab4b041b91c3c23.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի ինքնիշխանության մասին հիշում է միայն քաղաքական նպատակներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես բնորոշեց քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի դոկտոր Արթուր Խաչիկյանը վերջին օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները, որոնցից մեկում նա նաև ասել էր, թե Հայաստանի տարածքում մնում են հազարավոր ռուս զինվորականներ և սահմանապահներ, Եվրոպան պետք է ներգրավվի, որպեսզի օգնի Հայաստանին ավելի ինքնուրույն ապահովել իր սահմանների անվտանգությունը։Քաղաքագետը հարց է հնչեցնում․ արդյոք Ֆրանսիան պատրաս՞տ է ապահովել Հայաստանի անվտանգությունը, բայց ոչ այնպես, ինչպես Լիբանանի դեպքում, որի տարածքի մի մասը գրավված է։ Պատրաս՞տ է արդյոք Մակրոնը ֆրանսիական զորքեր տեղակայել Հայաստանում ու տալ մեր երկրին անվտանգության երաշխիքներ։ Այս հռետորական հարցերը հնչեցնելուն զուգահեռ Խաչիկյանը հիշեցնում է, որ պատմության ընթացքում երկրի անվտանգությունը Ֆրանսիային վստահելու փորձ եղել է․ 1918-1921 թթ. Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիան մանդատ վերցրեց Կիլիկիայում՝ տարածաշրջանում հայերի անվտանգությունը երաշխավորելու համար, որն ավարտվեց Ֆրանսիայի կողմից Կիլիկիան Թուրքիային զիջելով և հայերի հարկադիր արտագաղթով։«Ցինիկություն է խաղալ միամիտ, փոքր ժողովուրդների հետ այս խաղում, բայց սա, իհարկե, միայն իր մեղքը չի, այլ մեր իշխող դավաճանական ռեժիմի, որն ավելի մեծ պատրաստակամությամբ է զոհաբերում մեր երկիրը»,- կարծում է Խաչիկյանը։ Հայաստանում ով էլ լիներ իշխանության, Մակրոնը ջերմ հարաբերություններ էր ունենալու․ ՓափազյանԻնչ վերաբերում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազային և այն հարցին, թե դա որքանով է, այսպես ասած, ճնշում մեր ինքնիշխանությունը, քաղաքագետը հիշեցնում է՝ Գերմանիայում այսօր խոշորագույն ամերիկյան ռազմաբազա է տեղակայված, թեպետ զինվորների թիվը կրճատելու հարց է քննարկվում։ Ամերիկյան ռազմաբազաներ կան Միացյալ Թագավորությունում, Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Թուրքիայում և այլուր։ Ամբողջ աշխարհում ամերիկյան ռազմաբազաների թիվը մի քանի հարյուր է։ Քաղաքագետը հարց է հնչեցնում․ արդյոք այս հանգամանքը Ֆրանսիայի նախագահի մոտ տարակուսանք չի՞ առաջացնում։ Ակնհայտ է, որ ինքնիշխանության, ինքնավարության մասին խոսույթը զուտ քաղաքական նպատակների համար է։Հիշեցրեց՝ անգամ Հորմուզի նեղուցում իր դաշնակից Թրամփին չօգնեց։ Վստահ է՝ այսօր փորձ է արվում անել նույնը, ինչը 1918-20 թվականներին՝ Հայաստանն օգտագործել Ռուսաստանի դեմ պայքարում, որպեսզի Հայաստանը մենակ մնա, կորցնի իր տարածքները, ինչպես եղավ Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի, Նախիջևանի, հիմա էլ արդեն՝ Արցախի հետ։Անդրադառնալով Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված փաստաթղթերին՝ Խաչիկյանը նշեց՝ 44 կետերի մեջ չկա մեկը, որը կհռչակի, թե Հայաստանը ԵՄ անդամ է դառնում, եվրոպական շուկա մտնում և այլն։ Չկա նաև խոստում, թե Եվրոպան պատրաստ է փոխհատուցել գազի գնի 3 անգամ բարձրացումը, եթե իրենց պատճառով Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Ամփոփելով վերջին օրերին Հայաստանում հնչած հայտարարություններն ու ստորագրված փաստաթղթերը՝ Խաչիկյանը նշում է՝ կան գեղեցիկ բառեր, չկան շոշափելի, իրատեսական խոստումներ։ Մակրոնը երգել է, Փաշինյանը՝ նվագել. պաշտոնական ընթրիքը նախագահական նստավայրում
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101805231_89:0:1512:1067_1920x0_80_0_0_119b0a570ea19249b3ca8e7a0a838a99.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր խաչիկյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), էմանուել մակրոն, ֆրանսիա, եվրամիություն, հայաստան
արթուր խաչիկյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), էմանուել մակրոն, ֆրանսիա, եվրամիություն, հայաստան
Ցինիկ քայլ է իր խաղի համար մեր ժողովրդին օգտագործելը․ քաղաքագետը՝ Մակրոնի խոսքերի մասին
21:25 06.05.2026 (Թարմացված է: 21:26 06.05.2026) Քաղաքագետը հիշեցնում է, որ պատմության ընթացքում Ֆրանսիային հայերի անվտանգությունը վստահելու փորձ եղել է, որն ավարտվել է երկիրը Թուրքիային զիջելով և հայերի նոր արտագաղթով։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի ինքնիշխանության մասին հիշում է միայն քաղաքական նպատակներով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես բնորոշեց քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի դոկտոր Արթուր Խաչիկյանը վերջին օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները, որոնցից մեկում նա նաև ասել էր, թե Հայաստանի տարածքում մնում են հազարավոր ռուս զինվորականներ և սահմանապահներ, Եվրոպան պետք է ներգրավվի, որպեսզի օգնի Հայաստանին ավելի ինքնուրույն ապահովել իր սահմանների անվտանգությունը։
«Չափազանց ցինիկ, տգեղ քայլ է օգտագործել մեր ժողովրդին իր խաղի համար, մանիպուլացնել մարդկանց։ Պարոն Մակրոնի մոտ տարակուսանք չառաջացրե՞ց այն փաստը, որ 120 հազար հայ դուրս եկան Արցախից իր մեղքով, երբ նա ստորագրել տվեց Պրահայի պայմանագիրը։ Մակրոնի ռեյտինգը Ֆրանսիայում 11 % է, սա պատմական ռեկորդ է, այսպիսի ցածր ռեյտինգ տասնյակ տարիներով ոչ ոք չէր ունեցել, մեկ էլ Ֆրանսուա Օլանդը։ Ու հիմա Մակրոնը Ռուսաստանի դեմ սկսած այս «խաչակրաց արշավանքը» դարձրել է իր կյանքի նպատակը․․․ Սա ակնհայտ մանիպուլյացիա է մի մարդու կողմից, որը կոկորդիլոսի արցունքներով խոսում էր Հայոց ցեղասպանության մասին, հետո ինքն էլ մեր ժողովրդի ցեղասպանության հաջորդ էջը գրեց»,- կարծում է Խաչիկյանը։
Քաղաքագետը հարց է հնչեցնում․ արդյոք Ֆրանսիան պատրաս՞տ է ապահովել Հայաստանի անվտանգությունը, բայց ոչ այնպես, ինչպես Լիբանանի դեպքում, որի տարածքի մի մասը գրավված է։ Պատրաս՞տ է արդյոք Մակրոնը ֆրանսիական զորքեր տեղակայել Հայաստանում ու տալ մեր երկրին անվտանգության երաշխիքներ։ Այս հռետորական հարցերը հնչեցնելուն զուգահեռ Խաչիկյանը հիշեցնում է, որ պատմության ընթացքում երկրի անվտանգությունը Ֆրանսիային վստահելու փորձ եղել է․ 1918-1921 թթ. Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիան մանդատ վերցրեց Կիլիկիայում՝ տարածաշրջանում հայերի անվտանգությունը երաշխավորելու համար, որն ավարտվեց Ֆրանսիայի կողմից Կիլիկիան Թուրքիային զիջելով և հայերի հարկադիր արտագաղթով։
«Ցինիկություն է խաղալ միամիտ, փոքր ժողովուրդների հետ այս խաղում, բայց սա, իհարկե, միայն իր մեղքը չի, այլ մեր իշխող դավաճանական ռեժիմի, որն ավելի մեծ պատրաստակամությամբ է զոհաբերում մեր երկիրը»,- կարծում է Խաչիկյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազային և այն հարցին, թե դա որքանով է, այսպես ասած, ճնշում մեր ինքնիշխանությունը, քաղաքագետը հիշեցնում է՝ Գերմանիայում այսօր խոշորագույն ամերիկյան ռազմաբազա է տեղակայված, թեպետ զինվորների թիվը կրճատելու հարց է քննարկվում։ Ամերիկյան ռազմաբազաներ կան Միացյալ Թագավորությունում, Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Թուրքիայում և այլուր։ Ամբողջ աշխարհում ամերիկյան ռազմաբազաների թիվը մի քանի հարյուր է։ Քաղաքագետը հարց է հնչեցնում․ արդյոք այս հանգամանքը Ֆրանսիայի նախագահի մոտ տարակուսանք չի՞ առաջացնում։ Ակնհայտ է, որ ինքնիշխանության, ինքնավարության մասին խոսույթը զուտ քաղաքական նպատակների համար է։
«Ինչպե՞ս կարող է Եվրոպան ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Այնպես, ինչպես ապահովեց Ուկրաինայի անվտանգությունը՝ ժողովրդին տանելով ողբերգության՝ հազարավոր զոհեր, ամայի դարձած երկիր, 10 միլիոնից ավելի փախստական։ Երկիրը ոչնչացվեց, բայց իրենց զորքերը այնտեղ, միևնույն է, չեն տեղակայում, որովհետև ուկրաինացիների մահը մի բան է, իսկ ֆրանսիացիները չեն ուզում մահանալ Ուկրաինայի համար։ Այդ նույն ձևով էլ նրանք կապահովեն մեր անվտանգությունը, ինչես Միջին Արևելքում ապահովում են կայունությունը»,- նշեց Խաչիկյանը։
Հիշեցրեց՝ անգամ Հորմուզի նեղուցում իր դաշնակից Թրամփին չօգնեց։ Վստահ է՝ այսօր փորձ է արվում անել նույնը, ինչը 1918-20 թվականներին՝ Հայաստանն օգտագործել Ռուսաստանի դեմ պայքարում, որպեսզի Հայաստանը մենակ մնա, կորցնի իր տարածքները, ինչպես եղավ Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի, Նախիջևանի, հիմա էլ արդեն՝ Արցախի հետ։
Անդրադառնալով Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված փաստաթղթերին՝ Խաչիկյանը նշեց՝ 44 կետերի մեջ չկա մեկը, որը կհռչակի, թե Հայաստանը ԵՄ անդամ է դառնում, եվրոպական շուկա մտնում և այլն։ Չկա նաև խոստում, թե Եվրոպան պատրաստ է փոխհատուցել գազի գնի 3 անգամ բարձրացումը, եթե իրենց պատճառով Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։
Ամփոփելով վերջին օրերին Հայաստանում հնչած հայտարարություններն ու ստորագրված փաստաթղթերը՝ Խաչիկյանը նշում է՝ կան գեղեցիկ բառեր, չկան շոշափելի, իրատեսական խոստումներ։