https://arm.sputniknews.ru/20260506/aveli-qan-8000-migrant-zrkvel-e-rd-kacutjan-tujltvutjunic-vvolvodin-101831711.html
Ավելի քան 8000 միգրանտ զրկվել է ՌԴ կացության թույլտվությունից. Վոլոդին
Ավելի քան 8000 միգրանտ զրկվել է ՌԴ կացության թույլտվությունից. Վոլոդին
Sputnik Արմենիա
Միգրացիոն օրենսդրության փոփոխությունները կարող են ընդունվել Պետդումայի գարնանային նստաշրջանի ընթացքում: 06.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-06T16:01+0400
2026-05-06T16:01+0400
2026-05-06T16:01+0400
ռուսաստան
վյաչեսլավ վոլոդին
միգրանտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42928328_0:141:1600:1041_1920x0_80_0_0_0629033ec3b5f9f86249fae2a97413f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. 2026 թվականի հունվարից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում անվավեր է ճանաչվել միգրանտներին տրված կացության ավելի քան 8 հազար թույլտվություն, ինչը 90%-ով շատ է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մայիսի 6-ին այս մասին հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:2024 թվականից ի վեր ՌԴ Պետդուման խստացնում է միգրացիոն քաղաքականության ոլորտի օրենսդրությունը: 2025-ի հունվարին ուժի մեջ մտած օրենքը հստակեցնում է ժամանակավոր և հիմնական կացության թույլտվությունների տրամադրումը մերժելու հիմքերը: Փաստաթղթերը սկսել են անվավեր ճանաչել նաև այն դեպքում, եթե պարզվում է, որ դրանք տրվել են կեղծ ամուսնության կամ հայրության կեղծ ճանաչման արդյունքում:Հիմա Պետդուման նոր խստացումներ է քննարկում: Օրինակ՝ առաջարկվում է անվավեր ճանաչել ժամանակավոր և հիմնական կացության թույլտվությունները այն միգրանտների համար, որոնք տարվա ընթացքում աշխատում են 10 ամսից պակաս: Վոլոդինի խոսքով՝ պատգամավորները ծրագրում են այս միջոցն ընդունել գարնանային նստաշրջանի ընթացքում:Եվրամիությունում միգրանտների թիվը 2025 թվականին հասել է ռեկորդաին 64 միլիոնի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42928328_102:0:1522:1065_1920x0_80_0_0_861d8d4abbfd44d768b65e72e1564d22.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վյաչեսլավ վոլոդին, միգրանտ
ռուսաստան, վյաչեսլավ վոլոդին, միգրանտ
Ավելի քան 8000 միգրանտ զրկվել է ՌԴ կացության թույլտվությունից. Վոլոդին
Միգրացիոն օրենսդրության փոփոխությունները կարող են ընդունվել Պետդումայի գարնանային նստաշրջանի ընթացքում:
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. 2026 թվականի հունվարից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում անվավեր է ճանաչվել միգրանտներին տրված կացության ավելի քան 8 հազար թույլտվություն, ինչը 90%-ով շատ է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մայիսի 6-ին այս մասին հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
Միաժամանակ զգալի նվազել է միգրանտներին տրված թույլտվության փաստաթղթերի քանակը: 2026 թվականի առաջին 3 ամսում Ռուսաստանում տրվել է 27,5%-ով պակաս ժամանակավոր կացության թույլտվություն (РВП) և 27,8%-ով պակաս կացության թույլտվություն (ВНЖ), քան մեկ տարի առաջ: Ընդհանուր առմամբ առաջին եռամսյակում Ռուսաստան է մուտք գործել 15%-ով պակաս միգրանտ:
2024 թվականից ի վեր ՌԴ Պետդուման խստացնում է միգրացիոն քաղաքականության ոլորտի օրենսդրությունը: 2025-ի հունվարին ուժի մեջ մտած օրենքը հստակեցնում է ժամանակավոր և հիմնական կացության թույլտվությունների տրամադրումը մերժելու հիմքերը: Փաստաթղթերը սկսել են անվավեր ճանաչել նաև այն դեպքում, եթե պարզվում է, որ դրանք տրվել են կեղծ ամուսնության կամ հայրության կեղծ ճանաչման արդյունքում:
Հիմա Պետդուման նոր խստացումներ է քննարկում: Օրինակ՝ առաջարկվում է անվավեր ճանաչել ժամանակավոր և հիմնական կացության թույլտվությունները այն միգրանտների համար, որոնք տարվա ընթացքում աշխատում են 10 ամսից պակաս: Վոլոդինի խոսքով՝ պատգամավորները ծրագրում են այս միջոցն ընդունել գարնանային նստաշրջանի ընթացքում: