https://arm.sputniknews.ru/20260506/arcakhi-harcy-bacakajum-er-qnnarkumneric-haj-datin-mtahvogel-e-hhem-gagatnazhvoghvovy-101830192.html
Արցախի հարցը բացակայում էր քննարկումներից․ Հայ դատին մտահոգել է ՀՀ–ԵՄ գագաթնաժողովը
Արցախի հարցը բացակայում էր քննարկումներից․ Հայ դատին մտահոգել է ՀՀ–ԵՄ գագաթնաժողովը
Sputnik Արմենիա
Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Եվրոպական հանձնաժողովին կոչ է անում դուրս գալ ենթակառուցվածքային պլանավորման շրջանակներից և Ադրբեջանի նկատմամբ ձեռնարկել կոնկրետ... 06.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-06T14:57+0400
2026-05-06T14:57+0400
2026-05-06T15:07+0400
հայաստան
արցախ
հայ դատի գրասենյակ
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101794498_0:87:1670:1026_1920x0_80_0_0_d79f193923b2c7b3896a6d4cbf091a1e.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Հայ դատի Եվրոպայի գրասենյակը խոր մտահոգություն ու հիասթափություն է հայտնում ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի քննարկումներից Արցախի ամբողջական բացակայության վերաբերյալ։ Այս մասին ասվում է Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունում։Գրասենյակը հիշեցրել է Եվրոպական խորհրդարանի` 2026 թ. ապրիլի 30-ի բանաձևը, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը, պահանջում է Բաքվում պահվող հայ պատանդների և ռազմագերիների անհապաղ ազատ արձակում,կոչ է անում պաշտպանել և միջազգային մոնիթորինգի ենթարկել Ադրբեջանի կողմից ներկայումս ոչնչացվող հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը։Հայ դատի Եվրոպայի գրասենյակը համաձայն է Եվրոպական խորհրդարանի հետ, որ «ժողովրդավարական դիմակայունությունը» չի կարող գոյություն ունենալ վակուումում։ Եթե ԵՄ-ն պետք է լինի իրական ռազմավարական գործընկեր, ապա այն պետք է գործի իր իսկ ժողովրդավարական մանդատների հիման վրա։«Մենք կոչ ենք անում Եվրոպական հանձնաժողովին դուրս գալ ենթակառուցվածքային պլանավորման շրջանակներից և ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ Ադրբեջանին իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ռազմավարական կապակցվածությունը չպետք է իրականացվի իրենց հայրենական տներից էթնիկ զտման ենթարկված 150000 հայերի համար արդարություն ապահովելու հաշվին»,– ընդգծել է գրասենյակը։ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը միևնույն ժամանակ կարևորել է ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի անցկացումը Երևանում և այն անվանել պատմական նշանակություն ունեցող իրադարձություն` շեշտելով, որ դիվանագիտական ներկայությունը այժմ պետք է վերածվի կոնկրետ գործողությունների, որոնք կպաշտպանեն Հայաստանի ինքնիշխանությունն ու նրա ժողովրդի իրավունքները։Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Երևանում անցկացվեց Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որի արդյունքում ընդունվեց Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101794498_93:0:1577:1113_1920x0_80_0_0_a89ab52cce3edd8344651dce2d52997d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, հայ դատի գրասենյակ, եվրամիություն
հայաստան, արցախ, հայ դատի գրասենյակ, եվրամիություն
Արցախի հարցը բացակայում էր քննարկումներից․ Հայ դատին մտահոգել է ՀՀ–ԵՄ գագաթնաժողովը
14:57 06.05.2026 (Թարմացված է: 15:07 06.05.2026) Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Եվրոպական հանձնաժողովին կոչ է անում դուրս գալ ենթակառուցվածքային պլանավորման շրջանակներից և Ադրբեջանի նկատմամբ ձեռնարկել կոնկրետ քայլեր։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Հայ դատի Եվրոպայի գրասենյակը խոր մտահոգություն ու հիասթափություն է հայտնում ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի քննարկումներից Արցախի ամբողջական բացակայության վերաբերյալ։ Այս մասին ասվում է Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած
հաղորդագրությունում։
Գրասենյակը հիշեցրել է Եվրոպական խորհրդարանի` 2026 թ. ապրիլի 30-ի բանաձևը, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը, պահանջում է Բաքվում պահվող հայ պատանդների և ռազմագերիների անհապաղ ազատ արձակում,կոչ է անում պաշտպանել և միջազգային մոնիթորինգի ենթարկել Ադրբեջանի կողմից ներկայումս ոչնչացվող հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը։
«Գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը լուռ մնաց այս գոյաբանական խնդիրների վերաբերյալ։ Այս բացթողումը կտրուկ հակասություն է Եվրոպական խորհրդարանի կոչին՝ արդարության և միջազգային երաշխիքների ներքո Արցախի տեղահանված ժողովրդի վերադարձի իրավունքի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։
Հայ դատի Եվրոպայի գրասենյակը համաձայն է Եվրոպական խորհրդարանի հետ, որ «ժողովրդավարական դիմակայունությունը» չի կարող գոյություն ունենալ վակուումում։ Եթե ԵՄ-ն պետք է լինի իրական ռազմավարական գործընկեր, ապա այն պետք է գործի իր իսկ ժողովրդավարական մանդատների հիման վրա։
«Մենք կոչ ենք անում Եվրոպական հանձնաժողովին դուրս գալ ենթակառուցվածքային պլանավորման շրջանակներից և ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ Ադրբեջանին իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ռազմավարական կապակցվածությունը չպետք է իրականացվի իրենց հայրենական տներից էթնիկ զտման ենթարկված 150000 հայերի համար արդարություն ապահովելու հաշվին»,– ընդգծել է գրասենյակը։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը միևնույն ժամանակ կարևորել է ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի անցկացումը Երևանում և այն անվանել պատմական նշանակություն ունեցող իրադարձություն` շեշտելով, որ դիվանագիտական ներկայությունը այժմ պետք է վերածվի կոնկրետ գործողությունների, որոնք կպաշտպանեն Հայաստանի ինքնիշխանությունն ու նրա ժողովրդի իրավունքները։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Երևանում անցկացվեց Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որի արդյունքում ընդունվեց Հայաստան-ԵՄ համատեղ
հռչակագիր։