https://arm.sputniknews.ru/20260506/antesvats-geriner-ev-avervvogh-ekegheciner-rvobert-amsterdami-ardzaganqy-em-gagatnazhvoghvovin-101829996.html
Անտեսված գերիներ և ավերվող եկեղեցիներ. Ռոբերտ Ամստերդամի արձագանքը ԵՄ գագաթնաժողովին
Անտեսված գերիներ և ավերվող եկեղեցիներ. Ռոբերտ Ամստերդամի արձագանքը ԵՄ գագաթնաժողովին
Sputnik Արմենիա
Ռոբերտ Ամստերդամի խոսքով` Եվրոպական միությունը հեռացել է իրավունքի գերակայությանը սատարելու իր հանձնառությունից 06.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-06T14:56+0400
2026-05-06T14:56+0400
2026-05-06T15:00+0400
ռոբերտ ամստերդամ
գագաթնաժողով
եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով
հայաստան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/06/101828591_0:84:1600:984_1920x0_80_0_0_e96e1b0e9ff62f27b5e561fa53106287.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը մնացել են ստվերում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ Փաստաբանն ընդգծեց, որ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի նկատմամբ ներդրումային որևէ հստակ պատրաստակամություն չի արձանագրվել։ Նրա խոսքով՝ հանրությանը չի տրվել որևէ խոստում, որը կարող էր օգտակար լինել ՀՀ քաղաքացիների համար։Ռոբերտ Ամստերդամը քննադատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կարևորագույն խնդիրները շրջանցելու համար։Ամստերդամը պնդեց, որ վարչապետը ստեղծել է մի «հայելապատ դահլիճ», որտեղ քաղաքական հակառակորդներին ներկայացնում է որպես «հանցավոր կղերաօլիգարխիայի» մաս՝ ԵՄ-ից գումարներ հայթայթելու նպատակով։ Նրա կարծիքով՝ այդ միջոցներն օգտագործվում են իրականությունը աղավաղելու համար։ Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ հրապարակել են 140 էջանոց զեկույց, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանում ԵՄ գործունեության սխալները։ Նա եզրափակեց՝ ԵՄ-ն Հայաստան է բերում «անհմուտ անձանց», ովքեր փորձում են աղճատել տեղեկատվական ալգորիթմները՝ կատարելով գործողություններ, որոնք կարելի է որակել որպես օտարերկրյա միջամտություն։Խոսելով ԱԺ առաջիկա ընտրությունների մասին՝ նա նշեց, որ Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների համար ամենամեծ վտանգը Նիկոլ Փաշինյանի ավտորիտար քաղաքականությունն է։«Արևմուտքում գտնվողները գիտեն նրա վարքագծի ու քաղաքականության մասին. նրանք ինձ հիշեցնում են, որ ԵՄ-ն անկարող է պաշտպանել ՀՀ քաղաքացիների շահերը»,– ասաց նա՝ հավելելով, որ ընտրություններից մեկ ամիս առաջ ԵՄ-ի կողմից նման միջոցառում անցկացնելն ուղղակի աջակցություն էր Նիկոլ Փաշինյանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/06/101828591_89:0:1512:1067_1920x0_80_0_0_9cd0ec70415bcf267bef68bb12b0bf8d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ ամստերդամ, գագաթնաժողով, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով, հայաստան, արցախ
ռոբերտ ամստերդամ, գագաթնաժողով, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով, հայաստան, արցախ
Անտեսված գերիներ և ավերվող եկեղեցիներ. Ռոբերտ Ամստերդամի արձագանքը ԵՄ գագաթնաժողովին
14:56 06.05.2026 (Թարմացված է: 15:00 06.05.2026) Ռոբերտ Ամստերդամի խոսքով` Եվրոպական միությունը հեռացել է իրավունքի գերակայությանը սատարելու իր հանձնառությունից
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը մնացել են ստվերում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ Փաստաբանն ընդգծեց, որ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի նկատմամբ ներդրումային որևէ հստակ պատրաստակամություն չի արձանագրվել։ Նրա խոսքով՝ հանրությանը չի տրվել որևէ խոստում, որը կարող էր օգտակար լինել ՀՀ քաղաքացիների համար։
«Երբեք չեմ տեսել, որ նման ժողով անցկացվի ու ներդրում անելու ոչ մի պատրաստակամություն ՀՀ-ի նկատմամբ չստանձնվի, որ էական որևէ խոստում չտրվի Հայաստանի ժողովրդին։ Միջոցառման ժամանակ ներկայացվել են բացառապես այլ երկրների առևտրային շահերն ու տարբեր ուղիների զարգացման հեռանկարները, մինչդեռ Եվրոպական միությունը հեռացել է իրավունքի գերակայությանը սատարելու իր հանձնառությունից»,– ասաց նա։
Ռոբերտ Ամստերդամը քննադատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կարևորագույն խնդիրները շրջանցելու համար։
«Վարչապետը գեթ մեկ անգամ չհիշատակեց ոչ քաղաքական բանտարկյալներին, ոչ Բաքվում ահավոր պայմաններում պահվող գերիներին, կամ այն փաստը, որ այսօր Հայաստանի տարածքից 200 քառակուսի կիլոմետր բռնազավթված է։ Փոխարենը նա հաճոյախոսություններ փոխանակեց Ադրբեջանի հետ և խոսեց այնպես, ասես էական խնդիրներից որևէ մեկն անդրադարձի կարիք չունի։ Դրանից զատ, բոլորս տեղյակ ենք, որ վերջերս Լեռնային Ղարաբաղում ոչնչացվում են եկեղեցիներ, բայց գեթ մեկ անգամ այդ հարցը չբարձրաձայնվեց, և չհիշատակվեցին քրիստոնյա հասարակության դեմ իրականացված հանցագործությունները»,– շարունակեց փաստաբանը։
Ամստերդամը պնդեց, որ վարչապետը ստեղծել է մի «հայելապատ դահլիճ», որտեղ քաղաքական հակառակորդներին ներկայացնում է որպես «հանցավոր կղերաօլիգարխիայի» մաս՝ ԵՄ-ից գումարներ հայթայթելու նպատակով։ Նրա կարծիքով՝ այդ միջոցներն օգտագործվում են իրականությունը աղավաղելու համար։
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ հրապարակել են 140 էջանոց զեկույց, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանում ԵՄ գործունեության սխալները։ Նա եզրափակեց՝ ԵՄ-ն Հայաստան է բերում «անհմուտ անձանց», ովքեր փորձում են աղճատել տեղեկատվական ալգորիթմները՝ կատարելով գործողություններ, որոնք կարելի է որակել որպես օտարերկրյա միջամտություն։
Խոսելով ԱԺ առաջիկա ընտրությունների մասին՝ նա նշեց, որ Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների համար ամենամեծ վտանգը Նիկոլ Փաշինյանի ավտորիտար քաղաքականությունն է։
«Արևմուտքում գտնվողները գիտեն նրա վարքագծի ու քաղաքականության մասին. նրանք ինձ հիշեցնում են, որ ԵՄ-ն անկարող է պաշտպանել ՀՀ քաղաքացիների շահերը»,– ասաց նա՝ հավելելով, որ ընտրություններից մեկ ամիս առաջ ԵՄ-ի կողմից նման միջոցառում անցկացնելն ուղղակի աջակցություն էր Նիկոլ Փաշինյանին։