https://arm.sputniknews.ru/20260506/anna-amrvojany-dardzel-e-ashkharhi-tsanramarti-eritasardakan-arajnutjan-chempivon-101851376.html
20–ամյա Աննա Ամրոյանը դարձել է աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնության չեմպիոն
20–ամյա Աննա Ամրոյանը դարձել է աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնության չեմպիոն
Sputnik Արմենիա
Գյումրեցի մարզուհին երկամարտում գրանցել է 240 կգ արդյունք։ 06.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-06T21:36+0400
2026-05-06T21:36+0400
2026-05-06T21:50+0400
ծանրամարտիկ
ծանրամարտ
եվրոպայի ծանրամարտի առաջնություն
հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա
չեմպիոն
աննա ամրոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/06/101851174_0:0:1500:844_1920x0_80_0_0_0f18838caa3e1afcdb483090b4fa54c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. 20–ամյա Աննա Ամրոյանը դարձել է աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնության չեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։Եգիպտոսում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 77 կգ քաշային կարգում հանդես եկող Աննա Ամրոյանը հաջողությամբ բարձրացրել է 100 կգ, 104 կգ, 106 կգ:Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 128 կգ, 132 կգ ու 134 կգ: Երկամարտի 240 կգ արդյունքով Աննա Ամրոյանը հռչակվել է աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն։Հիշեցնենք, որ Ամրոյանը Գյումրիից է։ Նա Եվրոպայի 2025 թվականի առաջնության փոխչեմպիոն է, իսկ շաբաթներ առաջ Բաթումում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում փոքր ոսկի է նվաճել և երիտասարդների Եվրոպայի ռեկորդ սահմանել հրում վարժությունում:Աննա Ամրոյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀավելենք, որ Եգիպտոսում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ավելի վաղ փոխչեմպիոն էր դարձել 79 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Մկրտչյանը: Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ՝ Նարեկ Գրիգորյանը (71 կգ) և Հովհաննես Հովհաննիսյանը (71 կգ) նվաճել են համապատասխանաբար փոքր ոսկե և փոքր արծաթե մեդալներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/06/101851174_103:0:1436:1000_1920x0_80_0_0_9a3593749594683072049e19a9ea85be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծանրամարտիկ, ծանրամարտ, եվրոպայի ծանրամարտի առաջնություն, հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա, չեմպիոն, աննա ամրոյան
ծանրամարտիկ, ծանրամարտ, եվրոպայի ծանրամարտի առաջնություն, հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա, չեմպիոն, աննա ամրոյան
20–ամյա Աննա Ամրոյանը դարձել է աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնության չեմպիոն
21:36 06.05.2026 (Թարմացված է: 21:50 06.05.2026) Գյումրեցի մարզուհին երկամարտում գրանցել է 240 կգ արդյունք։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. 20–ամյա Աննա Ամրոյանը դարձել է աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնության չեմպիոն։ Այս մասին հայտնում է
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Եգիպտոսում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 77 կգ քաշային կարգում հանդես եկող Աննա Ամրոյանը հաջողությամբ բարձրացրել է 100 կգ, 104 կգ, 106 կգ:
Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 128 կգ, 132 կգ ու 134 կգ: Երկամարտի 240 կգ արդյունքով Աննա Ամրոյանը հռչակվել է աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն։
Հիշեցնենք, որ Ամրոյանը Գյումրիից է։ Նա Եվրոպայի 2025 թվականի առաջնության փոխչեմպիոն է, իսկ շաբաթներ առաջ Բաթումում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում փոքր ոսկի է նվաճել և երիտասարդների Եվրոպայի ռեկորդ սահմանել հրում վարժությունում:
Հավելենք, որ Եգիպտոսում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ավելի վաղ փոխչեմպիոն էր դարձել 79 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Մկրտչյանը: Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ՝ Նարեկ Գրիգորյանը (71 կգ) և Հովհաննես Հովհաննիսյանը (71 կգ) նվաճել են համապատասխանաբար փոքր ոսկե և փոքր արծաթե մեդալներ: