https://arm.sputniknews.ru/20260505/vatarvoghj-en-eghel-mahacel-en-datavvor-mnacakan-martirvosjany-hnchvogh--meghadranqneri-masin-101795998.html
Վատառողջ են եղել, մահացել են․ դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ հնչող մեղադրանքների մասին
Վատառողջ են եղել, մահացել են․ դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ հնչող մեղադրանքների մասին
Sputnik Արմենիա
Դատավորն անդրադարձել է իր հասցեին հնչող մեղադրանքներին ու իր կայացրած որոշումներին։ 05.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-05T17:13+0400
2026-05-05T17:13+0400
2026-05-05T17:14+0400
հայաստան
դատավոր
մնացական մարտիրոսյան
դավիթ մինասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45784229_0:0:1600:901_1920x0_80_0_0_4c50901b3afb8bd566ec4c5f1a49a1f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նորմալ է համարում, որ դատական նիստի ժամանակ մարդ է մահանում։ Այսօր նա լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր հասցեին հնչող մեղադրանքներին։Դատավորը խոսեց նաև առողջական մի շարք խնդիրներ ունեցող 18-ամյա Դավիթ Մինասյանին կալանավորելու մասին։ Նրա խոսքով` Դավիթը բավականին դրական բնութագրով անձ է, բայց քննիչը միջնորդել էր կալանավորել՝ պարզելու, թե ինչպես է նման բնութագրով անձը ենթադրաբար հանցանք կատարում։«Քննիչը միջնորդել էր նման խափանման միջոց կիրառել տեսնելու համար, թե ով է այդ մարդը, ում հետ է համագործակցում։ Պետք է հասկանայինք՝ ինչու էր այդքան լավ բնութագրով անձը ենթադրաբար կատարում ինչ-որ արարք։ Պարզվեց` դա ճիշտ է, որոշումն էլ չբեկանվեց»,– ասաց Մարտիրոսյանը։Դատավորը նաև պնդեց, որ ԶԼՄ-ներն իր կայացրած որոշումների կամ վերաբերյալ բազմաթիվ սխալ հոդվածներ են գրել ու հրապարակել։ Օրինակ բերեց Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի վերաբերյալ դատական ակտը, որի վերաբերյալ ԶԼՄ–ներից մեկը գրել է, թե դատավորի որոշմամբ անձը պետք է կալանավորվի։ Նա վստահեցրեց՝ դատական ակտում հստակ իր կողմից նշված է՝ անձը չպետք է ազատազրկվի։Հիշեցնենք, որ Մնացական Մարտիրոսյանի նախագահած նիստի ժամանակ 2022 թվականի հուլիսի 15-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որ նկատմամբ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին դատարանը հետմահու մեղադրական վճիռ կայացրեց։ Նրա նշած երկրորդ դեպքը վերաբերում է Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին, որը մահացավ 2020 թվականի նոյեմբերին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45784229_177:0:1600:1067_1920x0_80_0_0_326452ab9fc66ffb3b526f052b3b5de9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դատավոր, մնացական մարտիրոսյան, դավիթ մինասյան
հայաստան, դատավոր, մնացական մարտիրոսյան, դավիթ մինասյան
Վատառողջ են եղել, մահացել են․ դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ հնչող մեղադրանքների մասին
17:13 05.05.2026 (Թարմացված է: 17:14 05.05.2026) Դատավորն անդրադարձել է իր հասցեին հնչող մեղադրանքներին ու իր կայացրած որոշումներին։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նորմալ է համարում, որ դատական նիստի ժամանակ մարդ է մահանում։ Այսօր նա լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր հասցեին հնչող մեղադրանքներին։
«Աշխարհում նիստերի ժամանակ մարդիկ մահանում են, մենք դասընթաց ենք ունեցել։ Նմանատիպ 2 դեպք է եղել՝ մեկը նիստի ընթացքում, մյուսը՝ վարույթի։ Դրան պետք է մոտենալ այնպես, ինչպես կա, ոչ թե ասել, թե դատական նիստի ընթացքում են այդ վիճակում հայտնվել։ Պետք է ասել, որ այդ մարդիկ վատառողջ են եղել, մահացել են»,- ասաց Մարտիրոսյանը։
Դատավորը խոսեց նաև առողջական մի շարք խնդիրներ ունեցող 18-ամյա
Դավիթ Մինասյանին կալանավորելու մասին։ Նրա խոսքով` Դավիթը բավականին դրական բնութագրով անձ է, բայց քննիչը միջնորդել էր կալանավորել՝ պարզելու, թե ինչպես է նման բնութագրով անձը ենթադրաբար հանցանք կատարում։
«Քննիչը միջնորդել էր նման խափանման միջոց կիրառել տեսնելու համար, թե ով է այդ մարդը, ում հետ է համագործակցում։ Պետք է հասկանայինք՝ ինչու էր այդքան լավ բնութագրով անձը ենթադրաբար կատարում ինչ-որ արարք։ Պարզվեց` դա ճիշտ է, որոշումն էլ չբեկանվեց»,– ասաց Մարտիրոսյանը։
Դատավորը նաև պնդեց, որ ԶԼՄ-ներն իր կայացրած որոշումների կամ վերաբերյալ բազմաթիվ սխալ հոդվածներ են գրել ու հրապարակել։ Օրինակ բերեց Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի վերաբերյալ դատական ակտը, որի վերաբերյալ ԶԼՄ–ներից մեկը գրել է, թե դատավորի որոշմամբ անձը պետք է կալանավորվի։ Նա վստահեցրեց՝ դատական ակտում հստակ իր կողմից նշված է՝ անձը չպետք է ազատազրկվի։
Հիշեցնենք, որ Մնացական Մարտիրոսյանի նախագահած նիստի ժամանակ 2022 թվականի հուլիսի 15-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որ նկատմամբ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին դատարանը հետմահու
մեղադրական վճիռ կայացրեց։ Նրա նշած երկրորդ դեպքը վերաբերում է Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին, որը
մահացավ 2020 թվականի նոյեմբերին։