00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռազմական գործողություններն Իրանի դեմ կարող են շարունակվել, եթե Թեհրանը հրաժարվի գործարքից

© AP Photo / Manuel Balce CenetaՓիթ Հեգսեթ
Փիթ Հեգսեթ - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2026
Բաժանորդագրվել
Ընդ որում՝ Վաշինգտոնը հույս ունի, որ գործը մինչև հակամարտության ակտիվ փուլ չի հասնի։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Պենտագոնի ղեկավարը Փիթ Հեգսեթը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահպանում է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը, եթե Թեհրանը հրաժարվի գործարք կնքել։
«Նախագահը պահպանում է անհրաժեշտության դեպքում խոշոր մարտական գործողությունները վերսկսելու հնարավորությունը։ Եթե Իրանը չի ցանկանում կատարել համաձայնության իր մասը կամ գործարք կնքել, ապա պատերազմի նախարարությունը պատրաստ է վճռական գործողությունների», - ասել է նա:
Հեգսեթը նշել է նաև, թե Վաշինգտոնը հույս ունի, որ գործը չի հասնի հակամարտության ակտիվ փուլի վերսկսմանը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Հորմուզի նեղուցում արգելափակված նավերը դուրս բերելու «Ազատություն» գործողության մասին: Իր հերթին Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցով նավերի անցման ռեժիմին ամերիկյան ցանկացած միջամտություն Թեհրանը կհամարի հրադադարի ռեժիմի խախտում:
Լրահոս
0