https://arm.sputniknews.ru/20260505/menq-mer-khvosqy-meghmacrel-enq-kb-pvokhnakhagahy-irani-hakamartutjan-hetevanqneri-masin-101787448.html
Մենք մեր խոսքը մեղմացրել ենք. ԿԲ փոխնախագահը` Իրանի հակամարտության հետևանքների մասին
Մենք մեր խոսքը մեղմացրել ենք. ԿԲ փոխնախագահը` Իրանի հակամարտության հետևանքների մասին
Sputnik Արմենիա
ԿԲ–ն հակամարտության սկզբում մտահոգություն էր հայտնել, որ հնարավոր է` կապիտալը տարածաշրջանից դուրս գա։ 05.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-05T14:46+0400
2026-05-05T14:46+0400
2026-05-05T14:57+0400
կենտրոնական բանկ (կբ)
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0e/48252364_0:0:1600:900_1920x0_80_0_0_8c86b1fce811374e6b979ea4f99ec469.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Մերձավոր Արևելքում առկա լարվածության պայմաններում ՀՀ կենտրոնական բանկը մեղմացրել է հակամարտության սկզբում արած իր ֆինանսատնտեսական գնահատականները և ավելի լավատեսական սցենարներ է նախանշել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելը կարելի՞ է այս պայմաններում դրական միտում համարել։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կենտրոնական բանկն այսօր նորից անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ կրկին սահմանելով 6.50 %։ԿԲ–ն հակամարտության սկզբում մտահոգություն էր հայտնել, որ հնարավոր է` կապիտալը տարածաշրջանից և, մասնավորապես, Հայաստանից դուրս գա։Նա նաև ասաց, որ Մերձավոր Արևելքում լարվածության պահպանման պայմաններում սրվում են էներգակիրների և մյուս ապրանքահումքային շուկաների գների աճի հեռանկարի հետ կապված ռիսկերը։ Միաժամանակ այս ֆոնին պահպանվում է դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի աճը, որոնք գնաճի վրա ընդլայնող ազդեցություն կարող են թողնել։«Հորմուզի նեղուցով պայմանավորված էներգակիրների գների հանգուցալուծումը մեզ դեռևս չի թվում, որ արագ կլինի։ Միաժամանակ մեզ համար դեռևս անհայտ է, թե որ կետում համաշխարհային տոկոսադրույքներն էականորեն կիջնեն, ինչպես դա սպասվում էր մինչև պատերազմը»,– ասաց ԿԲ նախագահի տեղակալը։Ի դեպ, 2026 թ. 1–ին եռամսյակում ԿԲ–ն շարունակում է արձանագրել բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստում է շինարարության և ծառայությունների ոլորտների բարձր աճը։
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0e/48252364_182:0:1382:900_1920x0_80_0_0_544c0e8d4af8fedeeb42e442b326501d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական բանկ (կբ), մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
կենտրոնական բանկ (կբ), մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
Մենք մեր խոսքը մեղմացրել ենք. ԿԲ փոխնախագահը` Իրանի հակամարտության հետևանքների մասին
14:46 05.05.2026 (Թարմացված է: 14:57 05.05.2026) ԿԲ–ն հակամարտության սկզբում մտահոգություն էր հայտնել, որ հնարավոր է` կապիտալը տարածաշրջանից դուրս գա։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Մերձավոր Արևելքում առկա լարվածության պայմաններում ՀՀ կենտրոնական բանկը մեղմացրել է հակամարտության սկզբում արած իր ֆինանսատնտեսական գնահատականները և ավելի լավատեսական սցենարներ է նախանշել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը` պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցին, թե վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելը կարելի՞ է այս պայմաններում դրական միտում համարել։
ԿԲ–ն հակամարտության սկզբում մտահոգություն էր հայտնել, որ հնարավոր է` կապիտալը տարածաշրջանից և, մասնավորապես, Հայաստանից դուրս գա։
«Այս պահին նման դիտարկում մենք այլևս չունենք, այդ մասով մեր խոսքը մենք մեղմացրել ենք։ Հարկաբյուջետային քաղաքականության ֆիսկալ թվերը ցույց են տալիս, որ հնարավոր է դեֆիցտը ավելի մեծ չի լինի, քան նախատեսվել է, ավելին` կարող է ավելի փոքր լինել»,– նշեց Խաչատրյանը։
Նա նաև ասաց, որ Մերձավոր Արևելքում լարվածության պահպանման պայմաններում սրվում են էներգակիրների և մյուս ապրանքահումքային շուկաների գների աճի հեռանկարի հետ կապված ռիսկերը։ Միաժամանակ այս ֆոնին պահպանվում է դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի աճը, որոնք գնաճի վրա ընդլայնող ազդեցություն կարող են թողնել։
«
Հորմուզի նեղուցով պայմանավորված էներգակիրների գների հանգուցալուծումը մեզ դեռևս չի թվում, որ արագ կլինի։ Միաժամանակ մեզ համար դեռևս անհայտ է, թե որ կետում համաշխարհային տոկոսադրույքներն էականորեն կիջնեն, ինչպես դա սպասվում էր մինչև պատերազմը»,– ասաց ԿԲ նախագահի տեղակալը։
Ի դեպ, 2026 թ. 1–ին եռամսյակում ԿԲ–ն շարունակում է արձանագրել բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստում է շինարարության և ծառայությունների ոլորտների բարձր աճը։