00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
5 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանի «կարմիր գծերը». փորձագետը՝ Հայաստանի և տարածաշրջանի շուրջ գործընթացների մասին

© SputnikԱրմինա Արմ
Արմինա Արմ - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2026
Բաժանորդագրվել
Փորձագետը կարծում է, որ Թեհրանն ավանդաբար մեծ նշանակություն է տալիս հարևանների հետ հարաբերություններին, և Երևանը դիտարկվում է որպես ամենամտերիմ և բարեկամ գործընկերներից մեկը:
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Իրանն աջակցում է տարածաշրջանում ցանկացած խաղաղ նախաձեռնության և հարևան երկրներում կայունությունը դիտարկում է որպես սեփական անվտանգության գործոն, միաժամանակ ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը: «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում այս հայտարարությունն արեց Իրանա-եվրասիական հետազոտությունների ինստիտուտի (IRAS) փոխտնօրեն, տարածաշրջանային անվտանգության փորձագետ Արմինա Արմը:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա դիմակայությունից հետո խաղաղության առաջխաղացումը դրական ազդակ է, միաժամանակ Թեհրանը մշտական կապ է պահպանում երկու կողմերի հետ։
«Իրանի համար առանցքային «կարմիր գիծը» մնում է Հայաստանի հետ պատմական սահմանի պահպանումը. այն պետք է մնա անփոփոխ և անվտանգ»,– շեշտեց նա:
Փորձագետն ընդգծեց, որ Իրանն ավանդաբար մեծ նշանակություն է տալիս հարևանների հետ հարաբերություններին, իսկ Հայաստանը դիտարկում է որպես ամենամոտ գործընկերներից մեկը: Նրա խոսքով` երկկողմ կապերը մնում են կայուն ինչպես կառավարությունների, այնպես էլ հանրային մակարդակով և չեն փոխվել նույնիսկ պատերազմից հետո: «Երկու պետությունների միջև բացակայում են համակարգային խնդիրները», - հավելեց նա:
Խաղաղության գործընթացին աջակցելը, նրա խոսքով, պրագմատիկ բնույթ է կրում։ Միաժամանակ Թեհրանի համար սկզբունքային է գոյություն ունեցող սահմանների պահպանումը։
Արմինա Արմը պարզաբանեց, որ Իրանի համար կարևոր են երկու առանցքային պայմաններ՝ սահմանների բաց լինելը և Իրանի տարածքի մոտ ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայություն թույլ չտալը, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերի շրջանակում: Այս առնչությամբ ՀՀ իշխանությունները մշտական կապի մեջ են իրանական կողմի հետ և հավաստիացրել են, որ անհանգստանալու պատճառ չկա, այդ թվում՝ սահմանին ռազմական ներկայության մասով:
Ավելի վաղ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել էր, որ Թեհրանը չի առարկում «Թրամփի ուղու» իրագործմանը, եթե այն կնպաստի խաղաղության զարգացմանն ու ամրապնդմանը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Լրահոս
0