https://arm.sputniknews.ru/20260505/hhum-65-tarin-lracats-pashtvonjan-ksharunaki-ashkhatel-pvokhnakharary-manramasnec-101781719.html
ՀՀ–ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել. փոխնախարարը մանրամասնեց
ՀՀ–ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել. փոխնախարարը մանրամասնեց
Sputnik Արմենիա
Օրենսդրական այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ԱԺ-ի կողմից ընդունվելուց 3 ամիս անց։ Օրենքի շահառու կլինի մոտ 24 400 մարդ։ 05.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-05T13:56+0400
2026-05-05T13:56+0400
2026-05-05T13:56+0400
աշխատանք
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/03/96487925_0:694:1119:1323_1920x0_80_0_0_9ce64664c1cdfd3139bab10eec961936.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանում պաշտոն զբաղեցնող այն անձինք, որոնք նախկին կարգավորումներով 65 տարեկանը լրանալուց հետո ազատվում էին աշխատանքից, օրենսդրական նոր փոփոխություններով կշարունակեն աշխատել։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Լուսինե Քոչարյանը` ներկայացնելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների փաթեթը։Ըստ նոր փոփոխությունների` օրենքից հանվում է պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի` 65 տարեկան շեմի սահմանափակումը։Փոխնախարարը հիշեցրեց, որ դեռևս 2023 թ. մայիսին «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» կատարված փոփոխություններով հանվել էր տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը, որի արդյունքում այլևս անհնարին է դարձել տարիքով պայմանավորված աշխատանքային հարաբերությունների դադարեցումը։Նա տեղեկացրեց, որ օրենսդրական փոփոխությունները, երբ ուժի մեջ մտնեն, այդ պահից սկսած 65 տարին լրացած անձանց հետ այևս չեն կարող որոշակի ժամկետով կամ քաղիրավական պայմանագրով աշխատանքային հարաբերություններ սահմանել, այլ աշխատանքային պայմանագրերը պետք է լինեն անորոշ ժամկետով։Քոչարյանը նաև ասաց, որ աշխատանքի տեսչական մարմնի հետ միասին վերահսկողական աշխատանքներն այս ուղղությամբ կխստացվեն։Նա ավելացրեց, որ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ԱԺ-ի կողմից ընդունվելուց 3 ամիս անց։ Օրենքի շահառու կլինի մոտ 24 400 մարդ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/03/96487925_0:721:1119:1560_1920x0_80_0_0_f7644774351a07f3677b7e9338f793a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխատանք, պաշտոն
ՀՀ–ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել. փոխնախարարը մանրամասնեց
Օրենսդրական այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ԱԺ-ի կողմից ընդունվելուց 3 ամիս անց։ Օրենքի շահառու կլինի մոտ 24 400 մարդ։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանում պաշտոն զբաղեցնող այն անձինք, որոնք նախկին կարգավորումներով 65 տարեկանը լրանալուց հետո ազատվում էին աշխատանքից, օրենսդրական նոր փոփոխություններով կշարունակեն աշխատել։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Լուսինե Քոչարյանը` ներկայացնելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների փաթեթը։
Ըստ նոր փոփոխությունների` օրենքից հանվում է պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի` 65 տարեկան շեմի սահմանափակումը։
Փոխնախարարը հիշեցրեց, որ դեռևս 2023 թ. մայիսին «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» կատարված փոփոխություններով հանվել էր տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը, որի արդյունքում այլևս անհնարին է դարձել տարիքով պայմանավորված աշխատանքային հարաբերությունների դադարեցումը։
«Այս ամենով հանդերձ դեռևս կային տարբեր օրենքներում պետական աշխատողների աշխատանքային հարաբերությունները կարգավորող հոդվածներ, որոնք պարունակում են տարիքային շեմի սահմանափակում։ Այս նոր նախագծով սահմանում ենք, որ աշխատանքային հարաբերությունները կարող են դադարեցվել միայն անձի մասնագիտական կարողություններով, կատարողականով և արդյունքային գործունեությամբ»,– ընդգծեց Քոչարյանը։
Նա տեղեկացրեց, որ օրենսդրական փոփոխությունները, երբ ուժի մեջ մտնեն, այդ պահից սկսած 65 տարին լրացած անձանց հետ այևս չեն կարող որոշակի ժամկետով կամ քաղիրավական պայմանագրով աշխատանքային հարաբերություններ սահմանել, այլ աշխատանքային պայմանագրերը պետք է լինեն անորոշ ժամկետով։
Քոչարյանը նաև ասաց, որ աշխատանքի տեսչական մարմնի հետ միասին վերահսկողական աշխատանքներն այս ուղղությամբ կխստացվեն։
Նա ավելացրեց, որ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ԱԺ-ի կողմից ընդունվելուց 3 ամիս անց։ Օրենքի շահառու կլինի մոտ 24 400 մարդ։