https://arm.sputniknews.ru/20260505/chebvoksari-qaghaqin-ats-nervov-harvatsneri-hetevanqvov-zvohvel-e-2-viravvorvel-32-mard-101804516.html
Չեբոկսարի քաղաքին ԱԹՍ-ներով հարվածների հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 32 մարդ
Չեբոկսարի քաղաքին ԱԹՍ-ներով հարվածների հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 32 մարդ
Sputnik Արմենիա
Հարձակման հետևանքով վնասվել է 28 բազմաբնակարան շենք, որոնցում ընդհանուր առմամբ բնակվում է 8,5 հազար մարդ։ ԱԹՍ-ի հարձակումից հետո Չեբոկսարիի 2 շենքի... 05.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-05T18:35+0400
2026-05-05T18:35+0400
2026-05-05T18:36+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101800703_0:112:439:358_1920x0_80_0_0_0a4b52f12aea6575ec150ab5b94ba9e7.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Չեբոքսարի քաղաքում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 32 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա տուժել են։ Այս մասին հայտնել է Չուվաշիայի ղեկավար Օլեգ Նիկոլաևը։Նա հարձակումն անվանել է ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր տարածաշրջանում ամենածավալունը։ «Հանրապետությունը զոհվածների ընտանիքներին և տուժածներին կտրամադրի անհրաժեշտ աջակցությունը», - նշված է հաղորդագրության մեջ։Չեբոկսարիում ստեղծվել է ժամանակավոր տեղավորման 3 կետ, առավել վնասված տների բնակիչները կտեղավորվեն այդ վայրերում։Չուվաշիայում հայտարարվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ։ Սոցիալական և արտակարգ իրավիճակների արձագանքման բոլոր ծառայությունները աշխատում են հատուկ ռեժիմով:Ուկրաինայի զինված ուժերը մի քանի հարված են հասցրել՝ ինչպես գիշերը, այնպես էլ ցերեկվա ընթացքում։ Չեբոկսարիում դադարեցվել է հասարակական տրանսպորտի երթեւեկությունը։ Քաղաքի դպրոցներն ու տեխնիկումները անցել են հեռավար ուսուցման։Սա կես տարվա ընթացքում երկրորդ լայնածավալ հարձակումն է Չեբոկսարիի վրա։ Նախորդ դեկտեմբերի սկզբին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել էր 14 մարդ։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101800703_0:70:439:399_1920x0_80_0_0_d90c67edae664c4e6aaed8cb58c537b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
Չեբոկսարի քաղաքին ԱԹՍ-ներով հարվածների հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 32 մարդ
18:35 05.05.2026 (Թարմացված է: 18:36 05.05.2026) Հարձակման հետևանքով վնասվել է 28 բազմաբնակարան շենք, որոնցում ընդհանուր առմամբ բնակվում է 8,5 հազար մարդ։ ԱԹՍ-ի հարձակումից հետո Չեբոկսարիի 2 շենքի հենակառույցներ վնասվել են, այնտեղ հետագա բնակությունը վտանգավոր է։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Չեբոքսարի քաղաքում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 32 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա տուժել են։ Այս մասին հայտնել է Չուվաշիայի ղեկավար Օլեգ Նիկոլաևը։
Նա հարձակումն անվանել է ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր տարածաշրջանում ամենածավալունը։ «Հանրապետությունը զոհվածների ընտանիքներին և տուժածներին կտրամադրի անհրաժեշտ աջակցությունը», - նշված է հաղորդագրության մեջ։
Տուժածների մեծ մասը օգնություն ցուցաբերելուց հետո դուրս է գրվել բուժհաստատություններից։ Վնասված 28 բազմաբնակարան շենքում ընդհանուր առմամբ ապրում է 8,5 հազար մարդ։ 2 շենքում հետագա բնակությունը վտանգավոր է հենակառույցների վնասման պատճառով:
Չեբոկսարիում ստեղծվել է ժամանակավոր տեղավորման 3 կետ, առավել վնասված տների բնակիչները կտեղավորվեն այդ վայրերում։
Չուվաշիայում հայտարարվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ։ Սոցիալական և արտակարգ իրավիճակների արձագանքման բոլոր ծառայությունները աշխատում են հատուկ ռեժիմով:
Ուկրաինայի զինված ուժերը մի քանի հարված են հասցրել՝ ինչպես գիշերը, այնպես էլ ցերեկվա ընթացքում։ Չեբոկսարիում դադարեցվել է հասարակական տրանսպորտի երթեւեկությունը։ Քաղաքի դպրոցներն ու տեխնիկումները անցել են հեռավար ուսուցման։
Սա կես տարվա ընթացքում երկրորդ լայնածավալ հարձակումն է Չեբոկսարիի վրա։ Նախորդ դեկտեմբերի սկզբին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել էր 14 մարդ։