https://arm.sputniknews.ru/20260505/amnn-harvatsel-e-iran-berner-teghapvokhvogh-2-qaghaqaciakan-navi-ka-5-zvoh-zlm-101765782.html
ԱՄՆ–ն հարվածել է Իրան բեռներ տեղափոխող 2 քաղաքացիական նավի, կա 5 զոհ. ԶԼՄ
ԱՄՆ–ն հարվածել է Իրան բեռներ տեղափոխող 2 քաղաքացիական նավի, կա 5 զոհ. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Նավերը, ըստ տեղեկությունների, տեղափոխում էին քաղաքացիական բեռներ։ 05.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-05T08:18+0400
2026-05-05T08:18+0400
2026-05-05T08:18+0400
հորմուզի նեղուց
նավ
իրանի իսլամական հանրապետություն
զոհ
բեռնատար
քաղաքացի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101677037_0:0:1500:844_1920x0_80_0_0_204ea9bbe835b9450ddbebcb97d37246.jpg
ԵՐԵՎԱՆ, մայիսի 5 – Sputnik. ԱՄՆ ուժերը կրակ են բացել Օմանից Իրան բեռներ տեղափոխող երկու քաղաքացիական նավակների վրա՝ սպանելով հինգ մարդու, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրանական ռազմական աղբյուրին։Գործակալությունը, հղում անելով աղբյուրին, նշել է, որ ԱՄՆ հարձակման հետևանքով զոհվել է հինգ քաղաքացիական ուղևոր։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Հորմուզի նեղուցում արգելափակված նավերը դուրս բերելու «Ազատություն» գործողության մասին։ Այն սկսվել է այսօր առավոտյան՝ Մերձավոր Արևելքի ժամանակով:Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավերի անցման ռեժիմին ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն Թեհրանը կհամարի հրադադարի ռեժիմի խախտում:Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազդարարել է, որ մայիսի 4–ից սկսում են «Ազատություն» գործողություն` Հորմուզի նեղուցում արգելափակված նավերը դուրս բերելու համար:Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Իբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Թեհրանը Հորմուզի նեղուցով նավերի անցմանը ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն կհամարի հրադադարի խախտում։
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101677037_375:0:1500:844_1920x0_80_0_0_7896049f5b76a94718813d0f560526dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հորմուզի նեղուց, նավ, իրանի իսլամական հանրապետություն, զոհ, բեռնատար, քաղաքացի
հորմուզի նեղուց, նավ, իրանի իսլամական հանրապետություն, զոհ, բեռնատար, քաղաքացի
ԱՄՆ–ն հարվածել է Իրան բեռներ տեղափոխող 2 քաղաքացիական նավի, կա 5 զոհ. ԶԼՄ
Նավերը, ըստ տեղեկությունների, տեղափոխում էին քաղաքացիական բեռներ։
ԵՐԵՎԱՆ, մայիսի 5 – Sputnik. ԱՄՆ ուժերը կրակ են բացել Օմանից Իրան բեռներ տեղափոխող երկու քաղաքացիական նավակների վրա՝ սպանելով հինգ մարդու, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրանական ռազմական աղբյուրին։
«Հետաքննությունների արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ ուժերը հարձակվել են Օմանի ափին գտնվող Ալ-Խասաբից դեպի Իրան ուղևորվող քաղաքացիական բեռներ տեղափոխող երկու փոքր նավերի վրա», - գործակալությունը մեջբերել է աղբյուրը։
Գործակալությունը, հղում անելով աղբյուրին, նշել է, որ ԱՄՆ հարձակման հետևանքով զոհվել է հինգ քաղաքացիական ուղևոր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Հորմուզի նեղուցում արգելափակված նավերը դուրս բերելու «Ազատություն» գործողության մասին։ Այն սկսվել է այսօր առավոտյան՝ Մերձավոր Արևելքի ժամանակով:
Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավերի անցման ռեժիմին ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն Թեհրանը կհամարի հրադադարի ռեժիմի խախտում:
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
ազդարարել է, որ մայիսի 4–ից սկսում են «Ազատություն» գործողություն` Հորմուզի նեղուցում արգելափակված նավերը դուրս բերելու համար:
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Իբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Թեհրանը Հորմուզի նեղուցով նավերի անցմանը
ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն կհամարի հրադադարի խախտում։