https://arm.sputniknews.ru/20260505/dzevavvorvel-e-2005-yntrateghamas-bashkhvel-en-tyh-nakhagahneri-ev-qartugharneri-pashtvonnery-101811673.html
Ձևավորվել է 2005 ընտրատեղամաս․ բաշխվել են ՏԸՀ նախագահների և քարտուղարների պաշտոնները
Ձևավորվել է 2005 ընտրատեղամաս․ բաշխվել են ՏԸՀ նախագահների և քարտուղարների պաշտոնները
Sputnik Արմենիա
Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտեր հնարավոր կլինի ուղարկել մայիսի 8-ից։ 05.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-05T20:15+0400
2026-05-05T20:15+0400
2026-05-06T13:17+0400
հայաստան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
ազգային ժողովի ընտրություններ
հանձնաժողով
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/11/65953095_0:206:1600:1106_1920x0_80_0_0_50c0fd67b0c547d21438175456083d39.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների համար ձևավորվել է 2005 ընտրատեղամաս, բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) նախագահների և քարտուղարների պաշտոնները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը ԿԸՀ ներկայացվում են մայիսի 8-ից 13-ը ներառյալ՝ մինչև ժամը 18:00-ն։ Հայտերն ուղարկվելու են խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցությունների/դաշինքների, ինչպես նաև ԸԸՀ-ների կողմից։Նշվում է, որ ԿԸՀ-ն ՏԸՀ ձևավորելու իրավասություն չունի։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ ԿԸՀ–ն առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից, որոնցից 2-ը դաշինք են, 17-ը՝ կուսակցություն։ԿԸՀ–ն Վարդան Ղուկասյանին և Տիգրան Ուրիխանյանին չգրանցեց ընտրական ցուցակներում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/11/65953095_0:0:1600:1200_1920x0_80_0_0_cbed854a7fc9421d771cf7455e8e850f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ազգային ժողովի ընտրություններ, հանձնաժողով, ընտրություններ
հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ազգային ժողովի ընտրություններ, հանձնաժողով, ընտրություններ
Ձևավորվել է 2005 ընտրատեղամաս․ բաշխվել են ՏԸՀ նախագահների և քարտուղարների պաշտոնները
20:15 05.05.2026 (Թարմացված է: 13:17 06.05.2026) Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտեր հնարավոր կլինի ուղարկել մայիսի 8-ից։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների համար ձևավորվել է 2005 ընտրատեղամաս, բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) նախագահների և քարտուղարների պաշտոնները։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
«ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումն «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացվել է հետևյալ համամասնությամբ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 1331-ական, «Հայաստան» կուսակցությունների դաշինք` 543-ական, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 131-ական»,– ասված է հաղորդագրությունում։
Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը ԿԸՀ ներկայացվում են մայիսի 8-ից 13-ը ներառյալ՝ մինչև ժամը 18:00-ն։ Հայտերն ուղարկվելու են խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցությունների/դաշինքների, ինչպես նաև ԸԸՀ-ների կողմից։
Նշվում է, որ ԿԸՀ-ն ՏԸՀ ձևավորելու իրավասություն չունի։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ ԿԸՀ–ն
առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից, որոնցից 2-ը դաշինք են, 17-ը՝ կուսակցություն։