https://arm.sputniknews.ru/20260504/zelensku-nerkajutjuny-kyndgtsi-hh-anhavasarakshir-artaqin-qaghaqakanutjuny-oskanjan-101725581.html
Զելենսկու ներկայությունը կընդգծի ՀՀ անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը․ Օսկանյան
Զելենսկու ներկայությունը կընդգծի ՀՀ անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը․ Օսկանյան
Sputnik Արմենիա
ՀՀ նախկին արտգործնախարարի խոսքով` ՀՀ իշխանությունն ապացուցել է, որ իրենց համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային... 04.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-04T11:50+0400
2026-05-04T11:50+0400
2026-05-04T12:15+0400
հայաստան
վարդան օսկանյան
վլադիմիր զելենսկի
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55853128_0:80:1600:980_1920x0_80_0_0_292d5068e2d667eee6d730ba9fe51c0d.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik․ Երևանում այսօր անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությունը կարող է ավելի ընդգծել Հայաստանի անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը։ Ֆեսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։Անդրադառնալով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի օրակարգին` Օսկանյանը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իր վարչապետությունը սկսեց Երևանում անցկացված ֆրանկոֆոն պետությունների ղեկավարների բարձրակարգ գագաթնաժողովով, և հնարավոր է, որ այն ավարտի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովով։ Սակայն այն, ինչ նախատեսված էր որպես ներքաղաքական խթան, կարող է վերածվել ռազմավարական սխալի։Օսկանյանը վստահ է, որ Փաշինյանի համար արտաքին քաղաքականությունը երբեք չի եղել երկրի շահերի պաշտպանության գործիք։Նա շեշտել է, որ այդ «մարտում» Հայաստանը շահելու ոչինչ չունի։ Շահ ունի միայն իշխանությունը, որը հույս ունի հակառուսական օրակարգի դիմաց ստանալ եվրոպացիների լռությունը՝ իր հակաժողովրդավարական քայլերի նկատմամբ։Օսկանյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիները վերջին 8 տարվա ընթացքում արդեն հասկացել են, որ այսպիսի քաղաքականության հետևանքով Հայաստանը կորցրել է իր անվտանգային համակարգը, կրել է ահռելի կորուստներ, իսկ դրա դիմաց ոչինչ չի ստացել։ ՀՀ իշխանությունը նույնիսկ կենցաղային հարցում՝ վիզայի ազատականացման խնդրում, չի կարողացել որևէ արդյունք ստանալ եվրոպական չինովնիկներից։Ըստ ՀՀ նախկին արտգործնախարարի՝ ՀՀ իշխանությունն ապացուցել է, որ իրենց համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին՝ ոչ մի միլիմետրով չմոտեցնելով Հայաստանը Եվրոպային՝ ոչ բովանդակային, ոչ արժեքային իմաստով։«Այդ համատեքստում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն իր օրակարգով, ընդունվելիք հայտարարություններով և այնպիսի գործիչների ներկայությամբ, ինչպիսին է Վլադիմիր Զելենսկին, կարող է ավելի ընդգծել Հայաստանի անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը՝ խորացնելով մտահոգությունները նման ընթացքի տնտեսական ու անվտանգային բացասական հետևանքների վերաբերյալ»,- ընդգծել է Օսկանյանը։Դիվանագետը հուսով է` ՀՀ քաղաքացիները կգիտակցեն, որ Եվրոպական գագաթնաժողովից մեկ ամիս անց Փաշինյանին տրված յուրաքանչյուր քվե կարող է լինել ի վնաս Հայաստանի անվտանգության և տնտեսական կենսունակության:Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովն անցկացվում է Երևանում։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Երևանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Առաջին անգամ Հայաստան է այցելել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։Նշենք, որ Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55853128_177:0:1600:1067_1920x0_80_0_0_2d1025bded1de16a4749f62855e91107.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վարդան օսկանյան, վլադիմիր զելենսկի, նիկոլ փաշինյան
հայաստան, վարդան օսկանյան, վլադիմիր զելենսկի, նիկոլ փաշինյան
Զելենսկու ներկայությունը կընդգծի ՀՀ անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը․ Օսկանյան
11:50 04.05.2026 (Թարմացված է: 12:15 04.05.2026) ՀՀ նախկին արտգործնախարարի խոսքով` ՀՀ իշխանությունն ապացուցել է, որ իրենց համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին՝ ոչ մի միլիմետրով չմոտեցնելով Հայաստանը Եվրոպային։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik․ Երևանում այսօր անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությունը կարող է ավելի ընդգծել Հայաստանի անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը։
Ֆեսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Անդրադառնալով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի օրակարգին` Օսկանյանը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իր վարչապետությունը սկսեց Երևանում անցկացված ֆրանկոֆոն պետությունների ղեկավարների բարձրակարգ գագաթնաժողովով, և հնարավոր է, որ այն ավարտի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովով։ Սակայն այն, ինչ նախատեսված էր որպես ներքաղաքական խթան, կարող է վերածվել ռազմավարական սխալի։
Օսկանյանը վստահ է, որ Փաշինյանի համար արտաքին քաղաքականությունը երբեք չի եղել երկրի շահերի պաշտպանության գործիք։
«Արտաքին քաղաքական անզգույշ, կտրուկ և անբովանդակ մանիֆեստները բացառապես ներքին լսարանում դիվիդենտներ շահելու նպատակ են ունեցել։ Դրա հետևանքով Հայաստանի նման խոցելի դիրքում գտնվող երկրում հավասարակշռված և մտածված քաղաքականություն վարելու փոխարեն Փաշինյանն իրեն հռչակել է որպես «Հայաստանը Եվրոպա տանող»։ Սակայն եթե մի քանի տարի առաջ այս մակերեսային «ծրագրին» հավատացողներ կային, այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանը Եվրոպային ոչ մի քայլով չի մոտեցել, փոխարենը դարձել է աշխարհաքաղաքական հակադրության մարտադաշտ»,- գրել է Օսկանյանը։
Նա շեշտել է, որ այդ «մարտում» Հայաստանը շահելու ոչինչ չունի։ Շահ ունի միայն իշխանությունը, որը հույս ունի հակառուսական օրակարգի դիմաց ստանալ եվրոպացիների լռությունը՝ իր հակաժողովրդավարական քայլերի նկատմամբ։
Օսկանյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիները վերջին 8 տարվա ընթացքում արդեն հասկացել են, որ այսպիսի քաղաքականության հետևանքով Հայաստանը կորցրել է իր անվտանգային համակարգը, կրել է ահռելի կորուստներ, իսկ դրա դիմաց ոչինչ չի ստացել։ ՀՀ իշխանությունը նույնիսկ կենցաղային հարցում՝ վիզայի ազատականացման խնդրում, չի կարողացել որևէ արդյունք ստանալ եվրոպական չինովնիկներից։
Ըստ ՀՀ նախկին արտգործնախարարի՝ ՀՀ իշխանությունն ապացուցել է, որ իրենց համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին՝ ոչ մի միլիմետրով չմոտեցնելով Հայաստանը Եվրոպային՝ ոչ բովանդակային, ոչ արժեքային իմաստով։
«Այդ համատեքստում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն իր օրակարգով, ընդունվելիք հայտարարություններով և այնպիսի գործիչների ներկայությամբ, ինչպիսին է Վլադիմիր Զելենսկին, կարող է ավելի ընդգծել Հայաստանի անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը՝ խորացնելով մտահոգությունները նման ընթացքի տնտեսական ու անվտանգային բացասական հետևանքների վերաբերյալ»,- ընդգծել է Օսկանյանը։
Դիվանագետը հուսով է` ՀՀ քաղաքացիները կգիտակցեն, որ Եվրոպական գագաթնաժողովից մեկ ամիս անց Փաշինյանին տրված յուրաքանչյուր քվե կարող է լինել ի վնաս Հայաստանի անվտանգության և տնտեսական կենսունակության:
Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովն անցկացվում է Երևանում։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Երևանում է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Առաջին անգամ Հայաստան է այցելել նաև Ուկրաինայի նախագահ
Վլադիմիր Զելենսկին։
Նշենք, որ
Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»: