https://arm.sputniknews.ru/20260504/zbaghveq-haj-gerineri-azatman-harcvov-yntaniqneri-namaky-kanadaji-varchapetin-101719391.html
Զբաղվեք հայ գերիների ազատման հարցով. ընտանիքների նամակը Կանադայի վարչապետին
Զբաղվեք հայ գերիների ազատման հարցով. ընտանիքների նամակը Կանադայի վարչապետին
Sputnik Արմենիա
Բաքվում պահվող հայ գերիների հարազատները խնդրում են Կանադային օգտագործել իր ձայնը, դիվանագիտական խողովակները և Եվրամիության, Միացյալ Նահանգների և Կամայական... 04.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-04T11:01+0400
2026-05-04T11:01+0400
2026-05-04T13:00+0400
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
կանադա
վարչապետ
նամակ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1a/97285272_0:61:945:593_1920x0_80_0_0_c93165a59e5102a63df4fb32e9f9f907.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik․ Բաքվում պահվող հայ գերիների ընտանիքները բաց նամակով դիմել են Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ խնդրելով Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային ներգրավել Բաքվում պահվող հայ գերիների ազատման հարցում և աջակցել նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակման ջանքերին: Այս մասին հայտնում է freearmenianprisoners.com–ը, որը ստեղծվել է «Օգնեք ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և հայ բանտարկյալներին» կարգախոսով։Հայտնել էինք, որ Երևանում այսօր սպասվող Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։Գերիների հարազատներն իրենց նամակում ընդգծել են, որ Կանադան ցուցաբերել է սկզբունքային առաջնորդություն՝ կամայական ազատազրկման և պատանդային դիվանագիտության դեմ պայքարում:Գերիների հարազատները խնդրում են Կանադային օգտագործել իր ձայնը, դիվանագիտական խողովակները և Եվրամիության, Միացյալ Նահանգների և Կամայական կալանքի դեմ հռչակագրի այլ կողմերի հետ հարաբերություններն Ադրբեջանի վրա ճնշումը համակարգելու համար։Նամակում շեշտվում է, որ խաղաղության նկատմամբ Ադրբեջանի հավատարմությունը հայ հանրությանը վստահություն չի ներշնչի, քանի դեռ հայ բանտարկյալները մնում են գերության մեջ: Միայն գերիների ազատ արձակումը և հայրենիք վերադարձը անփոխարինելի կլինի խաղաղության իրական գործընթացի համար և վստահության ամրապնդման կենսական միջոց կդառնա։Գերիների հարազատները խորապես համոզված են, որ Կանադան կարող է սկզբունքային և կառուցողական դեր խաղալ իրենց ընտանիքների տառապանքները վերջ դնելու գործում:Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:Աջակցեք Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը. բաց նամակ՝ ԵՄ պաշտոնյաներին
կանադա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1a/97285272_101:57:865:630_1920x0_80_0_0_9ce5d3f4c6e375f827ef253edcc8be31.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, կանադա, վարչապետ, նամակ, ադրբեջան
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, կանադա, վարչապետ, նամակ, ադրբեջան
Զբաղվեք հայ գերիների ազատման հարցով. ընտանիքների նամակը Կանադայի վարչապետին
11:01 04.05.2026 (Թարմացված է: 13:00 04.05.2026) Բաքվում պահվող հայ գերիների հարազատները խնդրում են Կանադային օգտագործել իր ձայնը, դիվանագիտական խողովակները և Եվրամիության, Միացյալ Նահանգների և Կամայական կալանքի դեմ հռչակագրի այլ կողմերի հետ հարաբերությունները Ադրբեջանի վրա ճնշումը համակարգելու համար։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik․ Բաքվում պահվող հայ գերիների ընտանիքները բաց նամակով դիմել են Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ խնդրելով Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային ներգրավել Բաքվում պահվող հայ գերիների ազատման հարցում և աջակցել նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակման ջանքերին: Այս մասին հայտնում է freearmenianprisoners.com–ը, որը ստեղծվել է «Օգնեք ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և հայ բանտարկյալներին» կարգախոսով։
Հայտնել էինք, որ Երևանում այսօր սպասվող Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
Գերիների հարազատներն իրենց նամակում ընդգծել են, որ Կանադան ցուցաբերել է սկզբունքային առաջնորդություն՝ կամայական ազատազրկման և պատանդային դիվանագիտության դեմ պայքարում:
«Ստեղծելով Պատանդների հարցերով ավագ պաշտոնյայի ինստիտուտ և լինելով Միջպետական հարաբերություններում կամայական կալանքի դեմ հռչակագրի առաջամարտիկ՝ Կանադան հաստատել է, որ պետությունների միջև հարաբերություններում մարդիկ չպետք է օգտագործվեն որպես քաղաքական լծակ: Ամենայն հարգանքով նշում ենք, որ մեր հարազատների հետ կատարվողը լիովին համապատասխանում է այս պարտավորությունների ոգուն և նպատակին»,-նշված է նամակում։
Գերիների հարազատները խնդրում են Կանադային օգտագործել իր ձայնը, դիվանագիտական խողովակները և Եվրամիության, Միացյալ Նահանգների և Կամայական կալանքի դեմ հռչակագրի այլ կողմերի հետ հարաբերություններն Ադրբեջանի վրա ճնշումը համակարգելու համար։
Նամակում շեշտվում է, որ խաղաղության նկատմամբ Ադրբեջանի հավատարմությունը հայ հանրությանը վստահություն չի ներշնչի, քանի դեռ հայ բանտարկյալները մնում են գերության մեջ: Միայն գերիների ազատ արձակումը և հայրենիք վերադարձը անփոխարինելի կլինի խաղաղության իրական գործընթացի համար և վստահության ամրապնդման կենսական միջոց կդառնա։
«Ձեր այցը Երևան կարևոր հնարավորություն է ցույց տալու, որ կամայական կալանքին վերջ դնելու Կանադայի հանձնառությունը ոչ միայն խոսք է, այլև գործ։ Մեծագույն հարգանքով կոչ ենք անում Ձեզ հանդիպել Բաքվում պահվող բանտարկյալների ընտանիքների հետ, լսել մեզ և բարձրացնել հայ բանտարկյալների հարցը այլ երկրների ղեկավարների հետ Ձեր հանդիպումներում»,-նշված է նամակում։
Գերիների հարազատները խորապես համոզված են, որ Կանադան կարող է սկզբունքային և կառուցողական դեր խաղալ իրենց ընտանիքների տառապանքները վերջ դնելու գործում:
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և
հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ
տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: