https://arm.sputniknews.ru/20260504/turqiaji-pvokhnakhagahy-zhamanec-erevan-101713415.html
Թուրքիայի փոխնախագահը ժամանեց Երևան
Թուրքիայի փոխնախագահը ժամանեց Երևան
Sputnik Արմենիա
2008 թվականից հետո Յըլմազը թուրք ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Հայաստան։ 04.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-04T09:55+0400
2026-05-04T09:55+0400
2026-05-04T10:27+0400
հայաստան
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101721966_0:156:1500:1000_1920x0_80_0_0_2e9b40cb7cba8b51403232bc0d308a5a.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik․ Այսօր առավոտյան Երևան է ժամանել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։Թուրքիայի փոխնախագահը Երևան է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայկական կողմը պաշտոնական հրավեր է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար, սակայն որոշվել է, որ նրա փոխարեն փոխնախագահը կգա Երևան։Նշենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` 2008 թվականի այցից հետո Յըլմազը թուրք ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ գալիս է Հայաստան։Հավելենք, որ հայկական կողմը մասնակցության հրավեր է ուղարկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, սակայն այսօր հայտնի դարձավ, որ նա կմասնակցի տեսակապով։Հիշեցնենք` Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Երևանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Առաջին անգամ Հայաստան է այցելել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101721966_23:0:1356:1000_1920x0_80_0_0_55a66d0051f37c92e5e1fd56b42027c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա
Թուրքիայի փոխնախագահը ժամանեց Երևան
09:55 04.05.2026 (Թարմացված է: 10:27 04.05.2026) 2008 թվականից հետո Յըլմազը թուրք ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik․ Այսօր առավոտյան Երևան է ժամանել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։
Թուրքիայի փոխնախագահը Երևան է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայկական կողմը պաշտոնական հրավեր է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար, սակայն որոշվել է, որ նրա փոխարեն փոխնախագահը կգա Երևան։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` 2008 թվականի այցից հետո Յըլմազը թուրք ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ գալիս է Հայաստան։
Հավելենք, որ հայկական կողմը մասնակցության հրավեր է ուղարկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, սակայն այսօր հայտնի դարձավ, որ նա կմասնակցի տեսակապով։
Հիշեցնենք` Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Երևանում է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Առաջին անգամ Հայաստան է այցելել նաև Ուկրաինայի նախագահ
Վլադիմիր Զելենսկին։