https://arm.sputniknews.ru/20260504/navery-durs-kberenq-neghucic-trampn-azdararel-e-azatutjun-gvortsvoghutjan-masin-101709526.html
«Նավերը դուրս կբերենք նեղուցից». Թրամփն ազդարարել է «Ազատություն» գործողության մասին
«Նավերը դուրս կբերենք նեղուցից». Թրամփն ազդարարել է «Ազատություն» գործողության մասին
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը գործողությունն անվանել է «մարդասիրական ժեստ»: 04.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-04T09:40+0400
2026-05-04T09:40+0400
2026-05-04T10:00+0400
ամն
հորմուզի նեղուց
դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100887035_0:320:3072:2048_1920x0_80_0_0_1b40958d86d51b046d0bec08da1270ed.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ԱՄՆ–ն Մերձավոր Արևելքի ժամանակով երկուշաբթի առավոտյան նավերը Հորմուզի նեղուցից դուրս բերելու գործողություն կսկսի։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:Ըստ նրա՝ աշխարհի տարբեր երկրներ դիմել են Վաշինգտոնին՝ խնդրելով ազատել իրենց նավերը, որոնք ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառով արգելափակված են Հորմուզի նեղուցում:Միևնույն ժամանակ նա սպառնացել է՝ եթե այս մարդասիրական գործընթացը որևէ կերպ խոչընդոտվի, ապա նման միջամտության հարցերը, ցավոք, ստիպված կլինենք լուծել ուժով»:Թրամփը խոստացել է առաջիկայում դիտարկել Իրանի ներկայացրած խաղաղության ծրագիրըՍրան զուգահեռ, ինչպես հաղորդում է «Fars»-ը, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցի ականազերծման համատեղ գործողության հարցեր չի քննարկել ԱՄՆ-ի հետ:Իրանը օրենք է պատրաստում Իսրայելի համար Հորմուզի նեղուցն ամբողջապես փակելու մասին
ամն
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100887035_232:0:2963:2048_1920x0_80_0_0_f7e91253c7ab4763d45b87217946feee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, հորմուզի նեղուց, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն
ամն, հորմուզի նեղուց, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն
«Նավերը դուրս կբերենք նեղուցից». Թրամփն ազդարարել է «Ազատություն» գործողության մասին
09:40 04.05.2026 (Թարմացված է: 10:00 04.05.2026) ԱՄՆ նախագահը գործողությունն անվանել է «մարդասիրական ժեստ»:
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ԱՄՆ–ն Մերձավոր Արևելքի ժամանակով երկուշաբթի առավոտյան նավերը Հորմուզի նեղուցից դուրս բերելու գործողություն կսկսի։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:
Ըստ նրա՝ աշխարհի տարբեր երկրներ դիմել են Վաշինգտոնին՝ խնդրելով ազատել իրենց նավերը, որոնք ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառով արգելափակված են Հորմուզի նեղուցում:
«Ի շահ Իրանի, Մերձավոր Արևելքի և ԱՄՆ-ի՝ մենք հայտնել ենք այդ երկրներին, որ անվտանգ կերպով դուրս կբերենք նրանց նավերը այդ սահմանափակ ջրային ուղիներից, որպեսզի նրանք կարողանան ազատորեն և լիարժեքորեն շարունակել իրենց գործերը.... այս գործընթացը՝ Project Freedom-ը («Ազատություն նախագիծ»՝ խմբ.), կսկսվի մերձավորարևելյան ժամանակով երկուշաբթի առավոտյան»,- գրել է ԱՄՆ առաջնորդը իր «Truth Social» սոցիալական ցանցում:
Միևնույն ժամանակ նա սպառնացել է՝ եթե այս մարդասիրական գործընթացը որևէ կերպ խոչընդոտվի, ապա նման միջամտության հարցերը, ցավոք, ստիպված կլինենք լուծել ուժով»:
Սրան զուգահեռ, ինչպես հաղորդում է «Fars»-ը, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցի ականազերծման համատեղ գործողության հարցեր չի քննարկել ԱՄՆ-ի հետ: