https://arm.sputniknews.ru/20260504/nakhyntrakan-mek-nkar-stanalu-hamar-kharkhlvelu-e-taratsashrjanajin-balansy-karapetjan-101764728.html
Նախընտրական մեկ նկար ստանալու համար խարխլվելու է տարածաշրջանային բալանսը. Կարապետյան
Նախընտրական մեկ նկար ստանալու համար խարխլվելու է տարածաշրջանային բալանսը. Կարապետյան
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահը համոզված է, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը նվիրված է «փոքրիկ խմբակին, որը ընդամենը մեկ ամսվա կյանք... 04.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-04T22:51+0400
2026-05-04T22:51+0400
2026-05-04T22:56+0400
սամվել կարապետյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101764185_16:0:1280:711_1920x0_80_0_0_f9980cd9c0118ad24a08bdb0996c046a.jpg
Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում խարխլելու է տարածաշրջանային բալանսը, որի համար մեր ժողովուրդը կարող է թանկ վճարել: Այդ մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակված տեսանյութում։Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում այսօր տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին ժամանել են եվրոպական գրեթե բոլոր պետությունների առաջին դեմքերը (նախագահներ կամ վարչապետներ): Վաղը` մայիսի 5–ին, ՀՀ մայրաքաղաքում տեղի կունենա Հայաստան-ԵՄ համաժողովը՝ գագաթնաժողովի բարձրաստիճան հյուրերից մի քանիսի մասնակցությամբ։Ըստ նրա` նախկինում էլ եղել են շատ միջազգային համաժողովներ, և այլ առիթներով հյուրընկալել են միջազգային խոշոր կազմակերպություններ, շատ երկրների ղեկավարներ, բայց այս համաժողովը նվիրված է փոքրիկ խմբակին, որը ընդամենը մեկ ամսվա կյանք ունի իշխանավարելու։Նա այն համոզմանն է, որ մեր ժողովրդին առաջին հերթին անհանգստացնում են անվտանգային խնդիրները և իրենց կյանքի բարեկեցությունը, իսկ իրեն անհանգստացնում է երկրի աղքատության մակարդակը, և դրանք հաղթահարելու ճանապարհները, որոնք իրենց կուսակցությունը ցույց է տվել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Սամվել Կարապետյանի անակնկալ պատասխանը «Ո՞րն է բարեկեցության և անվտանգությանը հասնելու ճանապարհը» հարցին
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանի անակնկալ պատասխանը «Ո՞րն է բարեկեցության և անվտանգությանը հասնելու ճանապարհը» հարցին
2026-05-04T22:51+0400
true
PT2M57S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101764185_175:0:1123:711_1920x0_80_0_0_ebfb992f0f545d74d97341e314ea720f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, видео, «ուժեղ հայաստան» կուսակցություն
սամվել կարապետյան, видео, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Նախընտրական մեկ նկար ստանալու համար խարխլվելու է տարածաշրջանային բալանսը. Կարապետյան
22:51 04.05.2026 (Թարմացված է: 22:56 04.05.2026) «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահը համոզված է, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը նվիրված է «փոքրիկ խմբակին, որը ընդամենը մեկ ամսվա կյանք ունի իշխանավարելու»։
Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում խարխլելու է տարածաշրջանային բալանսը, որի համար մեր ժողովուրդը կարող է թանկ վճարել: Այդ մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը
«Ֆեյսբուքի» իր էջում հրապարակված տեսանյութում։Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում այսօր տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին ժամանել են եվրոպական գրեթե բոլոր պետությունների առաջին դեմքերը (նախագահներ կամ վարչապետներ): Վաղը` մայիսի 5–ին, ՀՀ մայրաքաղաքում տեղի կունենա Հայաստան-ԵՄ համաժողովը՝ գագաթնաժողովի բարձրաստիճան հյուրերից մի քանիսի մասնակցությամբ։
«Նախընտրական մեկ նկար ստանալու համար խարխլվելու է տարածաշրջանային բալանսը, և մեր ժողովուրդը կարող է դրա համար վճարել»,– մասնավորապես ասել է Կարապետյանը:
Ըստ նրա` նախկինում էլ եղել են շատ միջազգային համաժողովներ, և այլ առիթներով հյուրընկալել են միջազգային խոշոր կազմակերպություններ, շատ երկրների ղեկավարներ, բայց այս համաժողովը նվիրված է փոքրիկ խմբակին, որը ընդամենը մեկ ամսվա կյանք ունի իշխանավարելու։
«Նույնպես անհանգստություն ունեմ, որ դա կարող է բացել 300 000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան»,– ընդգծել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահը:
Նա այն համոզմանն է, որ մեր ժողովրդին առաջին հերթին անհանգստացնում են անվտանգային խնդիրները և իրենց կյանքի բարեկեցությունը, իսկ իրեն անհանգստացնում է երկրի աղքատության մակարդակը, և դրանք հաղթահարելու ճանապարհները, որոնք իրենց կուսակցությունը ցույց է տվել: