https://arm.sputniknews.ru/20260504/mkhitarjann-ognec-interin-zhamketic-shut-darnal-italiaji-futbvoli-arajnutjan-chempivon-101715357.html
Մխիթարյանն օգնեց «Ինտերին» ժամկետից շուտ դառնալ Իտալիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն
Մխիթարյանն օգնեց «Ինտերին» ժամկետից շուտ դառնալ Իտալիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն
Sputnik Արմենիա
Հենրիխը փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին և գոլ խփեց 80-րդ րոպեին: SofaScore մարզական ծառայությունը Մխիթարյանի խաղը գնահատել է 7,4 միավոր: 04.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-04T10:27+0400
2026-05-04T10:27+0400
2026-05-04T10:27+0400
«ինտեր» ֆուտբոլային ակումբ
հենրիխ մխիթարյան
տեսանյութ
տեսանյութեր
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101707407_0:0:1281:720_1920x0_80_0_0_273b52ee78f310be0ee9157f55aa7695.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Միլանի «Ինտերն» Իտալիայի ֆուտբոլի առաջնությունում իր հաղթանակն ապահովեց մրցաշարի ավարտից երեք տուր առաջ, դրանում իր ավանդն ունեցավ նաև հայկական ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանը:«Ինտերը» ապրիլի 3-ին 2:0 հաշվով հաղթեց «Պարմային» 35-րդ տուրի խաղում: Աչքի ընկան Մարկուս Թյուրամը (45+1) և Հենրիխ Մխիթարյանը (80):«Պարմայի» նկատմամբ հաղթանակը «Ինտերին» թույլ տվեց վաստակել 82 միավոր և ձևակերպել չեմպիոնությունը մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ։ Միլանյան թիմի առավելությունը երկրորդ տեղում ընթացող «Նապոլիի» նկատմամբ 12 միավոր է։«Պարման» 42 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:«Ինտերը» 21-րդ անգամ է Իտալիայի չեմպիոն դառնում, А Սերիայի ավելի շատ տիտղոսներ ունի միայն «Յուվենտուսը» (36):Հենրիխ Մխիթարյանը կավարտի կարիերան․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101707407_134:0:1094:720_1920x0_80_0_0_a4ef1a30223edb953c33ee7366233328.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ինտեր» ֆուտբոլային ակումբ, հենրիխ մխիթարյան, տեսանյութ, տեսանյութեր, видео, սպորտ
«ինտեր» ֆուտբոլային ակումբ, հենրիխ մխիթարյան, տեսանյութ, տեսանյութեր, видео, սպորտ
Մխիթարյանն օգնեց «Ինտերին» ժամկետից շուտ դառնալ Իտալիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն
Հենրիխը փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին և գոլ խփեց 80-րդ րոպեին: SofaScore մարզական ծառայությունը Մխիթարյանի խաղը գնահատել է 7,4 միավոր:
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Միլանի «Ինտերն» Իտալիայի ֆուտբոլի առաջնությունում իր հաղթանակն ապահովեց մրցաշարի ավարտից երեք տուր առաջ, դրանում իր ավանդն ունեցավ նաև հայկական ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանը:
«Ինտերը» ապրիլի 3-ին 2:0 հաշվով հաղթեց «Պարմային» 35-րդ տուրի խաղում: Աչքի ընկան Մարկուս Թյուրամը (45+1) և Հենրիխ Մխիթարյանը (80):
«Պարմայի» նկատմամբ հաղթանակը «Ինտերին» թույլ տվեց վաստակել 82 միավոր և ձևակերպել չեմպիոնությունը մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ։ Միլանյան թիմի առավելությունը երկրորդ տեղում ընթացող «Նապոլիի» նկատմամբ 12 միավոր է։
«Պարման» 42 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:
«Ինտերը» 21-րդ անգամ է Իտալիայի չեմպիոն դառնում, А Սերիայի ավելի շատ տիտղոսներ ունի միայն «Յուվենտուսը» (36):