https://arm.sputniknews.ru/20260504/migraciaji-khndiry-nvazecnum-e-evrvopacineri-vstahutjuny-em-institutneri-handep-melvoni-101741132.html
Միգրացիայի խնդիրը նվազեցնում է եվրոպացիների վստահությունը ԵՄ ինստիտուտների հանդեպ. Մելոնի
Միգրացիայի խնդիրը նվազեցնում է եվրոպացիների վստահությունը ԵՄ ինստիտուտների հանդեպ. Մելոնի
Sputnik Արմենիա
Այն երկրները, որոնք Եվրոպական միությունը դիտարկում է որպես ածխաջրածինների այլընտրանքային աղբյուրներ, դարձել են անօրինական միգրացիայի լուրջ ուղիներ: 04.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-04T15:23+0400
2026-05-04T15:23+0400
2026-05-04T15:26+0400
միգրացիա
եվրոպա
եվրամիություն
եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով
իտալիա
վարչապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92509702_0:9:1600:909_1920x0_80_0_0_c3900914d18203ed9d67f81ba1019de3.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Միգրացիայի խնդիրը լուծելու անկարողությունը նվազեցնում է եվրոպացիների վստահությունը Եվրոպական միության ինստիտուտների նկատմամբ: Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող պանելային քննարկման ժամանակ:Նրա խոսքով՝ անվերահսկելի միգրացիոն հոսքերը խնդիրներ են ստեղծում քաղաքացիների անվտանգության համար։ Դրանից տուժում է նաև տնտեսությունը, աճում է սոցիալական լարվածությունը։Գերմանիայում խստացվել են ապաստանի տրամադրման կանոններըՄելոնին նշել է, որ հանգամանքները ստիպում են ավելի մեծ ուշադրություն դարձնել Հարավային Միջերկրածովյան երկրների հետ համագործակցությանը (որոնք Եվրոպայի հարավ անօրինական միգրացիայի հիմնական աղբյուրներից և ուղիներից են– խմբ.)՝ շեշտը դնելով տնտեսական փոխգործակցության վրա։Նա ընդգծել է, որ անօրինական միգրացիայի ուղիները գործում են հենց այն երկրներում, որոնց հետ ԵՄ-ն ցանկանում է ընդլայնել էներգետիկ համագործակցությունը (նկատի ունի Ալժիրը և Լիբիան– խմբ.): Այսպիսով, Մելոնիի խոսքով, ԵՄ երկրների համար միանգամից մի քանի խնդիր է փոխկապակցված՝ միգրացիան, էներգետիկան, ինչպես նաև արհեստական բանականությունը:Հիշեցնենք` մայիսի 4-ին Երևանում անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը:Sputnik Արմենիան այդպես էլ գագաթնաժողովի հավատարմագրում չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի ստացել, իսկ թույլտվություն չտալու պատճառը չի նշվել։ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»:
եվրոպա
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92509702_79:0:1600:1141_1920x0_80_0_0_afa5171eb93e947254a38826ffaeac5e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միգրացիա, եվրոպա, եվրամիություն, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով, իտալիա, վարչապետ
միգրացիա, եվրոպա, եվրամիություն, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով, իտալիա, վարչապետ
Միգրացիայի խնդիրը նվազեցնում է եվրոպացիների վստահությունը ԵՄ ինստիտուտների հանդեպ. Մելոնի
15:23 04.05.2026 (Թարմացված է: 15:26 04.05.2026) Այն երկրները, որոնք Եվրոպական միությունը դիտարկում է որպես ածխաջրածինների այլընտրանքային աղբյուրներ, դարձել են անօրինական միգրացիայի լուրջ ուղիներ:
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Միգրացիայի խնդիրը լուծելու անկարողությունը նվազեցնում է եվրոպացիների վստահությունը Եվրոպական միության ինստիտուտների նկատմամբ: Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող պանելային քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ անվերահսկելի միգրացիոն հոսքերը խնդիրներ են ստեղծում քաղաքացիների անվտանգության համար։ Դրանից տուժում է նաև տնտեսությունը, աճում է սոցիալական լարվածությունը։
Մելոնին նշել է, որ հանգամանքները ստիպում են ավելի մեծ ուշադրություն դարձնել Հարավային Միջերկրածովյան երկրների հետ համագործակցությանը (որոնք Եվրոպայի հարավ անօրինական միգրացիայի հիմնական աղբյուրներից և ուղիներից են– խմբ.)՝ շեշտը դնելով տնտեսական փոխգործակցության վրա։
Նա ընդգծել է, որ անօրինական միգրացիայի ուղիները գործում են հենց այն երկրներում, որոնց հետ ԵՄ-ն ցանկանում է ընդլայնել էներգետիկ համագործակցությունը (նկատի ունի Ալժիրը և Լիբիան– խմբ.): Այսպիսով, Մելոնիի խոսքով, ԵՄ երկրների համար միանգամից մի քանի խնդիր է փոխկապակցված՝ միգրացիան, էներգետիկան, ինչպես նաև արհեստական բանականությունը:
«Երբ քաղաքացիները տեսնում են, որ կարևորագույն խնդիրները չեն լուծվում, վստահությունը (ԵՄ-ի– խմբ.) ինստիտուտների նկատմամբ կորչում է, մարդիկ դառնում են ավելի խոցելի մանիպուլյացիաների հանդեպ, այդ թվում՝ արհեստական բանականության օգնությամբ ստեղծված մանիպուլյացիաների»,-հայտարարել է Իտալիայի վարչապետը՝ հավելելով, որ ԵՄ երկրները պետք է այս խնդիրների լուծումները մշակեն միասին:
Հիշեցնենք` մայիսի 4-ին Երևանում անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը:
Sputnik Արմենիան այդպես էլ գագաթնաժողովի հավատարմագրում չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի ստացել, իսկ թույլտվություն չտալու պատճառը չի նշվել։ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»: