https://arm.sputniknews.ru/20260504/mer-zvohery-chpetq-e-antesven-arcakhum-zvohvatsneri-tsnvoghnern-artashirimum-en-pahanjum-101729908.html
Մեր զոհերը չպետք է անտեսվեն․ Արցախում զոհվածների ծնողներն արտաշիրիմում են պահանջում
Մեր զոհերը չպետք է անտեսվեն․ Արցախում զոհվածների ծնողներն արտաշիրիմում են պահանջում
Sputnik Արմենիա
Նրանք պահանջում են հարազատների գերեզմանները տեղափոխել ու զոհված զինծառայողին վայել հուղարկավորել ՀՀ տարածքում։ 04.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-04T13:32+0400
2026-05-04T13:32+0400
2026-05-04T13:54+0400
հայաստան
երևան
բողոքի ակցիա
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101730202_0:0:1600:900_1920x0_80_0_0_22f7b0e6b89581de56f347c48ab0e9d8.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Արցախում 2023 թվականին զոհված և հուղարկավորված զինծառայողների ծնողներն ու հարազատներն արտաշիրիմում են պահանջում։ Նրանք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ ակցիա են անում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ։«Մեր երեխաների, հարազատների գերեզմանները 2023 թվականի ռազմական գործողություններից հետո Արցախում են մնացել։ Մենք պահանջում են արտաշիրիմում։ Պահանջում ենք մեր հարազատների գերեզմանները տեղափոխել ու զոհված զինծառայողին վայել հուղարկավորել ՀՀ տարածքում։ Նրանց գերեզմանների վայրերը հստակ հայտնի են։ Խնդրում ենք օգնության ձեռք մեկնել մեզ»,- ասաց զոհված զինծառայողներից մեկի հարազատը։Նրա խոսքով՝ այդ շիրիմներն ընդամենը 2 օրվա զոհված ու հուղարկավորված զինծառայողների են պատկանում։ Դրանք չեն էլ հասցրել բարեկարգել ու հիմա հայտնվել են թշնամու ոտքի տակ։Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահում են «2023-ին Արցախում մնացած զոհերը չպետք է անտեսված մնան», «Պահանջում ենք միջազգային միջամտություն՝ 2023-ի զոհերի արտաշիրիմման և վերահուղարկավորման համար», «Արտաշիրիմումն իրավունք է, ոչ թե զիջում», «2023 թվականի զոհերի արտաշիրիմումը մարդասիրական հրամայական է» և այլ գրառումներով պաստառներ։Ազատություն քաղբանտարկյալներին և Բաքվի գերիներին․ Երևանում ձեռնաշղթաներով ակցիա անցկացվեցՀիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101730202_200:0:1400:900_1920x0_80_0_0_f9e35ab930cb65a091050ead84ca7010.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, բողոքի ակցիա, զինծառայող
հայաստան, երևան, բողոքի ակցիա, զինծառայող
Մեր զոհերը չպետք է անտեսվեն․ Արցախում զոհվածների ծնողներն արտաշիրիմում են պահանջում
13:32 04.05.2026 (Թարմացված է: 13:54 04.05.2026) Նրանք պահանջում են հարազատների գերեզմանները տեղափոխել ու զոհված զինծառայողին վայել հուղարկավորել ՀՀ տարածքում։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Արցախում 2023 թվականին զոհված և հուղարկավորված զինծառայողների ծնողներն ու հարազատներն արտաշիրիմում են պահանջում։ Նրանք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ ակցիա են անում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ։
«Մեր երեխաների, հարազատների գերեզմանները 2023 թվականի ռազմական գործողություններից հետո Արցախում են մնացել։ Մենք պահանջում են արտաշիրիմում։ Պահանջում ենք մեր հարազատների գերեզմանները տեղափոխել ու զոհված զինծառայողին վայել հուղարկավորել ՀՀ տարածքում։ Նրանց գերեզմանների վայրերը հստակ հայտնի են։ Խնդրում ենք օգնության ձեռք մեկնել մեզ»,- ասաց զոհված զինծառայողներից մեկի հարազատը։
Նրա խոսքով՝ այդ շիրիմներն ընդամենը 2 օրվա զոհված ու հուղարկավորված զինծառայողների են պատկանում։ Դրանք չեն էլ հասցրել բարեկարգել ու հիմա հայտնվել են թշնամու ոտքի տակ։
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահում են «2023-ին Արցախում մնացած զոհերը չպետք է անտեսված մնան», «Պահանջում ենք միջազգային միջամտություն՝ 2023-ի զոհերի արտաշիրիմման և վերահուղարկավորման համար», «Արտաշիրիմումն իրավունք է, ոչ թե զիջում», «2023 թվականի զոհերի արտաշիրիմումը մարդասիրական հրամայական է» և այլ գրառումներով պաստառներ։
Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»: