https://arm.sputniknews.ru/20260504/makrvoni-hajtararutjuny-erespashtutjun-e-ashvotjany-hakadardzel-e-fransiaji-nakhagahin-101732620.html
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտություն է․ Աշոտյանը հակադարձել է Ֆրանսիայի նախագահին
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտություն է․ Աշոտյանը հակադարձել է Ֆրանսիայի նախագահին
Sputnik Արմենիա
Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ Մակրոնը հանուն Փաշինյանի պատրաստ է մոլորեցնել բոլորին։ 04.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-04T14:17+0400
2026-05-04T14:17+0400
2026-05-04T14:17+0400
արմեն աշոտյան
էմանուել մակրոն
գագաթնաժողով
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101717994_0:115:1500:959_1920x0_80_0_0_116b7f23022625708dd049cdfebca270.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ ու տիպիկ օրինակ է։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Ֆրանսիայի նախագահին, թե «8 տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան»։Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում ելույթի ժամանակ Մակրոնը հայտարարել էր, թե «ութ տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա, այս երկիրը բանակցությունների սեղանի շուրջ դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ, սակայն թավշյա հեղափոխությունից հետո «երկրի ուղեգիծը փոխվել է»։«Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, ում բոլոր վերջին նախագահները մշտապես եղել են Հայաստանում՝ թե Ժակ Շիրակը, թե Նիկոլա Սարկոզին, թե Ֆրանսուա Օլանդը։ Բայց նա պատրաստ է Նիկոլի խաթր մոլորեցնել բոլորին ամբողջ աշխարհի առաջ։ Բարեկամ Ֆրանսիան և նրա բարեկամ ժողովուրդը հաստատ նման բանի արժանի չեն»,- գրել է Աշոտյանը։Հիշեցնենք` այսօր Երևանում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101717994_167:0:1500:1000_1920x0_80_0_0_d9ba538ea2789e3b71a29dce29ff54de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան, էմանուել մակրոն, գագաթնաժողով, երևան
արմեն աշոտյան, էմանուել մակրոն, գագաթնաժողով, երևան
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտություն է․ Աշոտյանը հակադարձել է Ֆրանսիայի նախագահին
Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ Մակրոնը հանուն Փաշինյանի պատրաստ է մոլորեցնել բոլորին։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ ու տիպիկ օրինակ է։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը
ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Ֆրանսիայի նախագահին, թե «8 տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան»։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում ելույթի ժամանակ Մակրոնը հայտարարել էր, թե «ութ տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա, այս երկիրը բանակցությունների սեղանի շուրջ դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ, սակայն թավշյա հեղափոխությունից հետո «երկրի ուղեգիծը փոխվել է»։
«Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, ում բոլոր վերջին նախագահները մշտապես եղել են Հայաստանում՝ թե Ժակ Շիրակը, թե Նիկոլա Սարկոզին, թե Ֆրանսուա Օլանդը։ Բայց նա պատրաստ է Նիկոլի խաթր մոլորեցնել բոլորին ամբողջ աշխարհի առաջ։ Բարեկամ Ֆրանսիան և նրա բարեկամ ժողովուրդը հաստատ նման բանի արժանի չեն»,- գրել է Աշոտյանը։
Հիշեցնենք` այսօր Երևանում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։
Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»: